ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 հուլիսի 2026 թվականի N 957-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1048-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի «Ամբարձիչ կռունկների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» N 1048-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման նախաբանում «վերջին պարբերությամբ» բառերը փոխարինել «2-րդ մասով» բառերով.
2) որոշման հավելվածի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2390-Ն որոշմամբ հաստատված» բառերը փոխարինել «Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 823 որոշմամբ հաստատված «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 010/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի» բառերով.
3) որոշման հավելվածի 245-րդ կետում «2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն» բառերը փոխարինել «2023 թվականի ապրիլի 21-ի N 592-Ն» բառերով.
4) որոշման հավելվածի 351-րդ կետում`
ա. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջներին համապատասխան» բառերը փոխարինել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի պահանջներին համապատասխան տեխնիկական անվտանգության ոլորտում համապատասխան ծառայություն մատուցող ցանկացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից:» բառերով,
բ. «3 տարին մեկ անգամ:» բառերից հետո լրացնել «Գիտելիքների ստուգման արդյունքում ստուգումն իրականացրած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրվում է որակավորումը հաստատող վկայական:» նախադասությունը.
5) որոշման հավելվածի 352-րդ կետում «Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, ինչպես» բառերը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հուլիսի 2
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 2 հուլիսի 2026 թվական: