ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
25 հունիսի 2026 թվական N 207-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 112-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության Ձևը և «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1 թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը հաստատելու մասին» N 112-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) Հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՊԱՀՄԱՆ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԹԱՓՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) Հրամանով հաստատված N 1 և N 2 հավելվածների վերնագրերի «ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ» բառը փոխարինել «ՊԱՀՄԱՆ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆ» բառերով.
3) Հրամանի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում և Հրամանի N 2 հավելվածի 1-ին կետում «օգտագործման» բառը փոխարինել «պահման, օգտահանման» բառերով.
4) Հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի վարչական վիճակագրական հաշվետվության ձևի`
ա. տիտղոսաթերթի «տեղադրում» բառը փոխարինել «պահում, օգտահանում կամ հեռացում» բառերով,
բ. տիտղոսաթերթը «ձեռնարկատերերը» բառից հետո լրացնել «(այսուհետ` կազմակերպություններ)» բառերով, իսկ «Համայնքը __________ /__/__/__/__/» բառերից հետո` «Բնակավայրը ____________» բառերով,
գ. 1-ին բաժնի վերնագրից «, տոննա» բառը հանել,
դ. 1-ին բաժնի աղյուսակի թիվ 2 և թիվ 4 սյունակների վերնագրերում, 2-րդ բաժնի աղյուսակի թիվ 205, 206, 208, 209 և 211 տողերում, 3-րդ բաժնի աղյուսակի թիվ 4, 6, 8 և 9 սյունակների վերնագրերում «այլ կազմակերպություններ» բառերի համապատասխան հոլովաձևերը փոխարինել «այլ անձինք» բառերի համապատասխան հոլովաձևերով,
ե. 1-ին բաժնի աղյուսակի թիվ 6 սյունակի և 3-րդ բաժնի աղյուսակի թիվ 10 սյունակի վերնագրերում «թափոնակուտակիչներ» բառը փոխարինել «թափոնների տեղադրման համար հատուկ հատկացված տեղեր և տեղադրվել» բառերով,
զ. 1-ին բաժնի աղյուսակի թիվ 4 և 3-րդ բաժնի աղյուսակի թիվ 9 սյունակների վերնագրերում «Տրվել է» բառերը փոխարինել «Փոխանցվել են» բառերով,
է. 1-ին բաժնի աղյուսակի «Բ» սյունակի թիվ 106 տողը «Ոչ վտանգավոր թափոններ» բառերից հետո լրացնել «(V դասի)» բառերով,
ը. 1-ին բաժնի աղյուսակի թիվ 7 սյունակի վերնագրում «Օգտագործված (օգտահանված թափոններ)» բառերը փոխարինել «Օգտահանված կամ վերամշակված թափոններ» բառերով,
թ. 2-րդ բաժնի աղյուսակի թիվ 203 տողում «օգտագործման (օգտահանման) նախապատրաստման դիմաց» բառերը փոխարինել «թափոնների օգտահանման կամ վերամշակման համար» բառերով,
ժ. 2-րդ բաժնի աղյուսակի թիվ 204 տողում «թափոնակուտակիչներ» բառը փոխարինել «թափոնների տեղադրման կամ պահման համար հատուկ հատկացված տեղեր» բառերով, իսկ «դիմաց» բառը` «կամ պահման համար» բառերով,
ժա. 2-րդ բաժնի աղյուսակի թիվ 205 տողում «տրված» բառը փոխարինել «փոխանցված» բառով,
ժբ. 2-րդ բաժնի աղյուսակի թիվ 208 տողում «ընդունման» բառը փոխարինել «ստացման» բառով,
ժգ. 2-րդ բաժնի աղյուսակի թիվ 209 տողում «տրամադրելու» բառը փոխարինել «փոխանցելու» բառով,
ժդ. 2-րդ բաժնի աղյուսակի թիվ 210 և թիվ 211 տողերը «վերամշակումից» բառից առաջ լրացնել «օգտահանումից կամ» բառերով, իսկ թիվ 210 տողը «ստացված» բառից հետո` «երկրորդային հումքի,» բառերով,
ժե. 3-րդ բաժնի աղյուսակի «Ե» սյունակի վերնագրում «Տեխնոլոգիական պրոցեսը կամ արտադրությունը» բառերը փոխարինել «Գործընթացը կամ տեղամասը» բառերով, իսկ թիվ 1 սյունակի վերնագրում «Արտադրական հարթակների տեսակը» բառերը` «Թափոնների տեղադրման կամ պահման համար հատուկ հատկացված տեղերի, թափոնների կուտակման վայրի կամ օբյեկտի համառոտ նկարագիրը» բառերով,
ժզ. 3-րդ բաժնի աղյուսակի թիվ 5 և թիվ 6 սյունակների վերնագրում «Օգտագործված (օգտահանված)» բառերը փոխարինել «Օգտահանված կամ վերամշակված» բառերով,
ժէ. 3-րդ բաժնի աղյուսակից հետո «200.... թ.» բառերը փոխարինել «20__ թ.» բառերով.
5) Հրամանի N 2 հավելվածի 1-ին կետի`
ա. «հաշվետվությունը» բառից հետո լրացնել «(այսուհետ` հաշվետվություն)» բառերը,
բ. 1-ին ենթակետի «ա» և «ը» պարբերությունները «թափոնների» բառից առաջ լրացնել «(կուտակված և պահվող)» բառերով,
գ. 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «այլ կազմակերպություններից» բառերը փոխարինել «այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից կամ անհատ ձեռնարկատերերից (սույն իրավական ակտի շրջանակներում` այլ անձինք)» բառերով,
դ. 1-ին ենթակետի «գ» պարբերությունում «օբյեկտում» բառը փոխարինել «կազմակերպությունում» բառով, իսկ նույն պարբերությունը «առաջացած» բառից հետո լրացնել «(գոյացած)» բառով,
ե. 1-ին ենթակետի «դ» և «ե», 2-րդ ենթակետի «բ», «գ», «ե», «զ», «ը», «թ», «ժ» և «ժա» պարբերություններում «այլ կազմակերպություններ» բառերի համապատասխան հոլովաձևերը փոխարինել «այլ անձինք» բառերի համապատասխան հոլովաձևերով,
զ. 1-ին ենթակետի «դ» և 2-րդ ենթակետի «ե» պարբերություններում «տրված» բառը փոխարինել «փոխանցված» բառով,
է. 1-ին ենթակետի «զ» պարբերությունում «թափոնակուտակիչներ» բառը փոխարինել «թափոնների տեղադրման համար հատուկ հատկացված տեղեր» բառերով, իսկ նույն պարբերությունը «տրանսպորտային միջոցներով» բառերից հետո լրացնել «և տեղադրվել է» բառերով,
ը. 1-ին ենթակետի «է» պարբերությունում «օգտագործված (օգտահանված)» բառերը փոխարինել «օգտահանված (որպես երկրորդային նյութական կամ էներգետիկ ռեսուրս օգտագործված) կամ վերամշակված» բառերով,
թ. 2-րդ ենթակետի «բ», «գ», «զ», «ժ» և «ժա» պարբերություններում «ընդունված» բառը փոխարինել «ստացված» բառով, իսկ «զ» և «ը» պարբերություններում «ընդունման» բառը` «ստացման» բառով,
ժ. 2-րդ ենթակետի «գ» պարբերությունում «օգտագործման (օգտահանման)» բառերը փոխարինել «օգտահանման կամ վերամշակման» բառերով,
ժա. 2-րդ ենթակետի «դ» պարբերությունում «թափոնակուտակիչներ տեղափոխման և տեղադրման» բառերը փոխարինել «հատուկ հատկացված տեղեր տեղափոխելու և տեղադրելու կամ պահելու» բառերով,
ժբ. 2-րդ ենթակետի «է» պարբերությունում «և օգտագործման» բառերը փոխարինել «կամ օգտահանման» բառով,
ժգ. 2-րդ ենթակետի «թ» պարբերությունում «իրենց թափոնների տրամադրման» բառերը փոխարինել «կազմակերպության թափոնները նրանց փոխանցելու» բառերով,
ժդ. 2-րդ ենթակետի «ժ» և «ժա» պարբերությունները «վերամշակումից» բառից առաջ լրացնել «օգտահանումից կամ» բառերով,
ժե. 3-րդ ենթակետի «դ» պարբերությունում «տեխնոլոգիական պրոցեսի կամ արտադրության լրիվ» բառերը փոխարինել «գործընթացի կամ կազմակերպության տեղամասի» բառերով,
ժզ. 3-րդ ենթակետի «ե» պարբերությունը «վիճակը» բառից հետո լրացնել «և ֆիզիկական ձևը» բառերով, իսկ «փոշենման)» բառից հետո` «, գազային (սեղմված գազեր` ճնշման տակ, հեղուկացված գազեր` տարաներով)» բառերով,
ժէ. 3-րդ ենթակետի «զ» պարբերությունում «տարածքում գտնվող թափոնակուտակչի նկարագիրը» բառերը փոխարինել «կողմից թափոնների տեղադրման կամ պահման համար օգտագործվող հատուկ հատկացված տեղերի, թափոնների կուտակման վայրի կամ օբյեկտի համառոտ նկարագիրը` անվանումը, տեսակը» բառերով, իսկ «կարգին» բառը` «հրահանգին» բառով.
6) Հրամանի N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ կետով.
«2. Հաշվետվության համապատասխան բաժիններում թափոնների քանակները ներկայացվում են տոննաներով` ստորակետից հետո երեք նիշի ճշտությամբ, իսկ թափոնի քանակի վերաբերյալ տվյալի բացակայության դեպքում նշվում է «0» թիվը:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Պարտականությունները կատարող` Ա. Մեյմարյան
Երևան
6/25/2026
Պաշտոնական հրապարակման օրը` 1 հուլիսի 2026 թվական: