Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 83 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հուլիսի 2026 թվականի N 174-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 83-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ և 22-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2026 թվականի հունիսի 12-ի N 01/23/3960-2026 և 2026 թվականի հունիսի 18-ի N 01/23/4093-2026 գրությունները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 1-ի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 19-ի N 221-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 83-Ն որոշման 1-ին կետի`

1) 3.1-ին ենթակետի «ա» պարբերությունում «յուրաքանչյուր ամսվա սակագնի» բառերից առաջ լրացնել «` 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը ժամանակահատվածի» բառերը,

2) 3.1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» պարբերությամբ.

«ա1. ջերմաէլեկտրակայաններին, բացառությամբ էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ունեցող էլեկտրական էներգիա արտադրող անձին, վաճառվող` Հաշվեկշռով նախատեսված էլեկտրական էներգիայի առաքման համար անհրաժեշտ բնական գազի և էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ունեցող էլեկտրական էներգիա արտադրող անձի կողմից առաքվող բնական գազի քանակների տարբերությամբ ձևավորվող բնական գազի` 2026 օգոստոսի 1-ից սկսած յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը`

 

                             P(Ջ1)=91.15(*)E                             «:

 

2. Ընդունել ի գիտություն, որ գազամատակարարման համակարգում 2026 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող կարգավորվող սակագների հաշվարկում ներառված` միջին ամսական աշխատավարձի աճով պայմանավորված աշխատանքի վճարման ծախսերի ավելացումն ուղղվում է գազամատակարարման համակարգի` լիցենզավորված գործունեության մեջ ներգրավված աշխատողների, բացառությամբ բարձրաստիճան ղեկավար անձնակազմի, պարգևատրման ֆոնդին, որը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ներկրվող բնական գազի գնի հնարավոր բարձրացման դեպքում կարող է նվազեցվել գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկներից:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից յոթնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կամ երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի օգոստոսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

    հանձնաժողովի նախագահ`                  Մ. Մեսրոպյան

 

ք. Երևան

1 հուլիսի 2026 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 հուլիսի 2026 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
01.07.2026
N 174-Ն
Որոշում