Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

23 հունիսի 2026 թվականի N 128-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետի դ2), ե) ենթակետերը, «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի N 1648-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 2-րդ կետի ա) ենթակետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 743-Լ որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

1) Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների կամ մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը` համաձայն Հավելված N 1-ի,

2) Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների կամ մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևի լրացման մեթոդական ուղեցույցը` համաձայն Հավելված N 2-ի:

2. Սահմանել, որ.

1) Պետական ոչ առևտրային կազմակերպությունները (այսուհետ` ՊՈԱԿ) սույն հրամանի Հավելված N 1-ի ձևով մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 10-ը ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնին (այսուհետ` Լիազորված մարմին) են ներկայացնում կազմակերպության կողմից հաշվետու տարում իրականացվող միջոցառումների կամ մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունը:

2) Լիազորված մարմինները համախմբում (ամփոփում) են սույն հրամանի հավելված N 1-ի ձևով կազմակերպությունների կողմից ներկայացված հաշվետվությունը և մինչև հաշվետու տարվան հաջորդող մարտի 1-ը ներկայացնում են կենտրոնացված մոնիթորինգ իրականացնող մարմին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    Պարտականությունները կատարող            Ա. Պողոսյան

 

2026-07-06

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարի

2026 թվականի հունիսի 23-ի

N 128-Ն հրամանի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ)

 

1. Հաշվետու ժամանակահատվածը «__» «___ «20__ - «__» ___ «20__ թթ.

2. Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը «___________ «ՊՈԱԿ

3. Լիազորված մարմնի անվանումը_________________________________________

4. Պետական ոչ առևտրային կազմակերպության ՀՎՀՀ _____________________

 

.__________________________________________________________________________

|Ծրագրի   |Իրականացվող|Չափորո-|Չափորո-|Արդյունքային ցուցանիշներ           |

|անվանումը|միջոցառման |շիչի   |շիչի   |___________________________________|

|         |կամ        |տեսակը |նկարա- |Ծրա- |Ծրա- |Ճըշտ-|Փաս- |Ծրագ-|Տար- |

|         |մատուցվող  |       |գրու-  |գրա- |գրա- |ված  |տացի |րավոր|բե-  |

|         |ծառայության|       |թյունը |վոր- |վոր- |ցու- |ցու- |ված  |րու- |

|         |անվանումը  |       |       |ված  |ված  |ցա-  |ցա-  |և    |թյան |

|         |կամ հակիրճ |       |       |ցու- |ցու- |նիշը |նիշը |փաս- |պատ- |

|         |նկարա-     |       |       |ցա-  |ցա-  |     |     |տացի |ճառ- |

|         |գրությունը |       |       |նիշը |նիշի |     |     |ցուցա|ները |

|         |           |       |       |     |փոփո-|     |     |նիշ- |     |

|         |           |       |       |     |խու- |     |     |ների |     |

|         |           |       |       |     |թյուն|     |     |տարբե|     |

|         |           |       |       |     |     |     |     |րու- |     |

|         |           |       |       |     |     |     |     |թյու-|     |

|         |           |       |       |     |     |     |     |նը   |     |

|_________|___________|_______|_______|_____|_____|_____|_____|_____|_____|

|   Ա     |     Բ     |   Գ   |   Դ   |  1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |

|_________|___________|_______|_______|_____|_____|_____|_____|_____|_____|

|_________|___________|_______|_______|_____|_____|_____|_____|_____|_____|

|_________|___________|_______|_______|_____|_____|_____|_____|_____|_____|

|_________|___________|_______|_______|_____|_____|_____|_____|_____|_____|

.__________________________________________________________________________

.__________ _________________________________.

|Ծրագրի   | |Արդյունքային   |Ծրագրավորվող    |

|անվանումը| |ցուցանիշի      |միջոցառումները` |

|         | |շեղման         |ցանկալի         |

|         | |ազդեցությունը  |արդյունքների    |

|         | |պետական        |համեմատ առաջացած|

|         | |կազմակերպության|տարբերությունը  |

|         | |ընդհանուր      |շտկելու համար   |

|         | |գործունեության |                |

|         | |վրա            |                |

|         | |               |                |

|         | |               |                |

|         | |               |                |

|         | |               |                |

|         | |               |                |

|         | |               |                |

|_________| |_______________|________________|

|   Ա     | |       7       |        8       |

|_________| |_______________|________________|

|_________| |_______________|________________|

|_________| |_______________|________________|

|_________| |_______________|________________|

.__________ _________________________________.

 

«___» «___ «20__ թ.

 

Պետական ոչ առևտրային  ___________________ _____________________

    կազմակերպության տնօրեն        Ա.Ա.Հ.            ստորագրություն

                          

    Պատասխանատու անձ կամ    ___________________  _____________________

    գլխավոր հաշվապահ              Ա.Ա.Հ.            ստորագրություն

Կ.Տ.

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարի

2026 թվականի հունիսի 23

N 128-Ն հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների արդյունքային ցուցանիշների (այսուհետ` ՊՈԱԿ) (ոչ ֆինանսական ցուցանիշներ) ներդրման հիմնական նպատակներն են.

1) ծախսարդյունավետության բարձրացում,

2) հաշվետվողականության բարելավում:

Համակարգի ներդրումը գործնականում էական ազդեցություն կթողնի հանրային հատվածի միավորների մեծամասնության գործունեության վրա: ՊՈԱԿ-ները բազմազան են իրենց չափերով, կառավարման առանձնահատկություններով և ընդգրկում են գործունեության բազմաթիվ ոլորտներ: Համակարգի ներդրման արդյունքում կազմակերպություններից ստացվող տարեկան հաշվետվությունների հիման վրա մշտադիտարկման կենթարկվի նրանց գործունեությունը` նպատակ ունենալով իրականացնել ՊՈԱԿ-ների ընթացիկ վիճակի ուսումնասիրություն, էական շեղումների բացահայտում և վերջիններիս շտկման վերաբերյալ առաջարկների ներկայացում, ինչպես նաև գործունեության գնահատում և ընթացիկ որոշումների կայացման աջակցում:

2. Արդյունքային ցուցանիշների առկայությունը ենթադրում է այդ ցուցանիշների և դրանց փաստացի կատարողականի վերաբերյալ ժամանակին, որակյալ և հուսալի տեղեկատվության առկայություն: Ծառայությունների գծով արդյունքային ցուցանիշները ներկայացնում են իրականացվող միջոցառումների կամ մատուցվող ծառայությունների այն առանձնահատկությունները, որոնց միջոցով կարելի է գնահատել իրականացվող միջոցառումները կամ մատուցվող ծառայությունը շահառուների տեսանկյունից: Ծառայության գծով ոչ ֆինանսական ցուցանիշները անմիջականորեն նկարագրում են մատուցվող ծառայությունը և կարող են արտահայտել այդ ծառայությունների քանակը, որակը, ժամկետը, ծածկույթը և այլն:

Ծառայությունների գծով արդյունքային ցուցանիշներ են համարվում տրամադրվող ծառայությունների կամ ապրանքների`

1) քանակը և ծավալը (քանակի ցուցանիշներ),

2) որակը (որակի ցուցանիշներ),

3) ժամկետները (ժամկետի ցուցանիշներ),

4) ծածկույթը (ընդհանուրի որ մասն է բավարարում ծառայության տրամադրվող ծավալների դեպքում), (այդ տիպի ցուցանիշները կարելի է դիտարկել որպես քանակի տարատեսակ):

Ծառայությունների քանակի չափորոշիչները բնութագրում են տրամադրվող ծառայությունների քանակը կամ ծավալը: Ծառայությունների քանակի չափորոշիչների նկարագրության դեպքում կարևորվում է չափման միավորի հստակ սահմանումը:

Ծառայությունների որակի չափորոշիչներն արտահայտում են ծառայությունների մատուցման ճշգրտությունը, ամբողջականությունը, հասանելիությունը, տեղակայումը, ժամկետայնությունը, ինչպես նաև համապատասխանությունը օրենսդրական, տեխնիկական կամ մասնագիտական ստանդարտներին:

Ծառայությունների ժամկետի չափորոշիչները բնութագրում են ծառայությունների մատուցման կամ ավարտի ժամկետը կամ դրանց մատուցման ժամանակահատվածը: Ժամկետի ցուցանիշները բնութագրում են, թե որքան արդյունավետ է ծառայությունը` շահառուների կարիքներին արագ և ժամանակին արձագանքելու իմաստով: Դրանք հաճախ դիտարկվում են որպես ծառայությունների մատուցման որակի կողմերից մեկը:

Ծառայությունների ծածկույթի չափորոշիչները չափորոշում են տրամադրվող ծառայությունների իրական ծածկույթը` դրանց հնարավոր ամբողջական ծածկույթի համեմատությամբ: Ծածկույթի չափորոշիչներն արտահայտում են, թե տվյալ ծառայության կարիքն ունեցող շահառուների որ մասն է իրականում ստանում տվյալ ծառայությունը: Ծածկույթի չափորոշիչների թիրախային ցուցանիշները, որպես կանոն, արտահայտվում են հարաբերական կամ տոկոսային ցուցանիշներով: Ծածկույթի չափորոշիչներն ըստ էության լրացնում և հստակեցնում են ծառայության քանակի ցուցանիշներին և որպես կանոն, ներկայացվում են միայն դրանց հետ մեկտեղ:

Արդյունքային ցուցանիշները հնարավորություն են տալիս հետևելու, թե արդյոք իրագործվում է նպատակը և որքանով է այն իրագործվում: Պլանավորման և հաշվետվության ոլորտում անհրաժեշտ է սահմանել արդյունավետ և օգտակար ցուցանիշների հիմնական հատկանիշների ցանկ, որոնց միջոցով հնարավոր կլինի ուղղորդվել ոչ ֆինանսական արդյունքների նպատակային ցուցանիշների մշակման ժամանակ:

Արդյունքային ցուցանիշների նկարագրությունը և ցուցանիշները պետք է լինեն որոշակի, չափելի և ստուգելի, իրատեսական, բովանդակալից, իմաստալից և օգտակար` արտացոլելով կարևոր տեղեկատվություն:

Իրականացվող միջոցառումները կամ մատուցվող ծառայությունները բնորոշելիս պետք է հստակ ներկայացնել դրանց նկարագրությունը և այն չափանիշները` որոնց համեմատ գնահատվելու են իրականացվող միջոցառումների կամ մատուցվող ծառայության արդյունքները: Անհրաժեշտ է սահմանել իրականացվող միջոցառումների կամ մատուցվող ծառայությունների այնպիսի ցուցանիշներ, որոնք լիարժեք և պատշաճ կերպով կներկայացնեն իրականացվող միջոցառումները կամ մատուցվող ծառայությունը իրենց առանձնահատկություններով հանդերձ, որոնք հետագայում հնարավոր կլինի ստուգել: Կարևոր է սահմանել արդյունքային այնպիսի ցուցանիշներ, որոնք կարտացոլեն սահմանված թիրախները, կլինեն իրատեսական և իրագործելի:

Արդյունքային ցուցանիշների ներդրումը հնարավորություն կտա գնահատելու ՊՈԱԿ-ների կողմից իրականացվող միջոցառումների կամ մատուցվող ծառայությունների արդյունավետությունը ոչ միայն զուտ ֆինանսական, այլև իրականացվող միջոցառումների կամ մատուցվող ծառայությունների ոչ ֆինանսական արդյունքների և նախատեսված նպատակներին հասնելու տեսանկյունից: Համակարգը տարածվում է բազմազան և միմյանցից էապես տարբերվող միավորների վրա: ՊՈԱԿ-ները տարբերվում են իրենց չափերով, կառավարման առանձնահատկություններով և ընդգրկում են գործունեության բազմաթիվ ոլորտներ: Այս պարագայում, համակարգի ներդրումն իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել առանձին միավորների առանձնահատկությունները (արդյունքային ցուցանիշներ սահմանելիս կիրառել համապատասխան մոտեցում):

Հաշվի առնելով, որ մեծաթիվ ՊՈԱԿ-ներ գործում են հանրակրթական ոլորտում, այս պարագայում անհրաժեշտ է կիրառել համընդհանուր մոտեցում` սահմանելով մի քանի չափորոշիչներ, որոնց միջոցով հնարավոր է բնութագրել տվյալ ոլորտում գործող հաստատությունների գործունեությունը: Օրինակ`

1) որակավորված ուսուցիչների տոկոս,

2) ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումների հաճախականություն,

3) աշակերտների ավարտական քննությունների միջին միավորներ,

4) ուսման ընթացքում սովորողների առաջադիմության միջին մակարդակ (գնահատման հիման վրա) և այլն:

Նմանօրինակ մոտեցում կարելի է կիրառել նաև մշակույթի ոլորտում գործող հաստատությունների համար` սահմանելով հետևյալ արդյունքային չափորոշիչները.

1) տարվա ընթացքում կազմակերպված մշակութային միջոցառումների քանակ,

2) մասնակցած անձանց ընդհանուր թվաքանակ (միջին և ըստ միջոցառման),

3) նոր թվային գործիքների ներդրման դեպքեր և այլն:

Այս պարագայում ևս կարելի է կազմակերպությունները բաժանել խմբերի` սահմանելով նվազագույն շեմ (շեշտադրումը ուղղելով ակտիվների մեծությանը):

Արդյունքային ցուցանիշները սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀ պետական բյուջեում ամրագրված ելքային ծրագրերը և միջոցառումները:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

3. Օրինակելի ձևում համապատասխան տեղեկատվությունը ներկայացվում է տարեկան պարբերականությամբ: Արդյունքային ցուցանիշները նկարագրում են ոչ ֆինանսական չափորոշիչների կոնկրետ մակարդակը, ինչը ենթակա է ապահովման հաշվետու ժամանակահատվածում: Արդյունքային ցուցանիշներն արտահայտվում են բացարձակ թվերով կամ տոկոսներով:

4. Շահառուներ` ֆիզիկական, կամ իրավաբանական անձանց կամ դրանց որոշակի խմբեր:

5. Իրականացվող միջոցառումներ կամ մատուցվող ծառայություններ` հանրությանը մատուցվող ծառայությունները կամ իրականացվող միջոցառումները:

6. Արդյունքային ցուցանիշներ` շահառուների տեսանկյունից իրականացվող միջոցառումների կամ մատուցվող ծառայությունների առանձնահատկություններն են, որոնց միջոցով հնարավոր է իրականացնել գնահատում:

Դրանք ներառում են մատուցվող իրականացվող միջոցառումների կամ մատուցվող ծառայությունների`

1) քանակը կամ ծավալը (քանակական ցուցանիշներ),

2) որակը (որակական ցուցանիշներ),

3) ժամկետները (ժամկետային ցուցանիշներ),

4) ծածկույթը (ծածկույթի ցուցանիշներ):

7. Լիազորված մարմինները ՊՈԱԿ-ներից ստացված և նրանց կողմից իրականացվող միջոցառումների կամ մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում են ՀՀ ֆինանսների նախարարություն` ըստ հավելված 1-ով սահմանված հաշվետվության ձևի` հետևյալ կերպ.

1) 1-ին տողում լրացվում է համապատասխան հաշվետու ժամանակահատվածը,

2) 2-րդ տողում լրացվում է ՊՈԱԿ-ի անվանումը,

3) 3-րդ տողում լրացվում է համապատասխան լիազորված մարմնի անվանումը,

4) 4-րդ տողում լրացվում է ՊՈԱԿ-ի հարկ վճարողի հաշվառման համարը:

Հաշվետվության աղյուսակը լրացվում է հետևյալ կերպ.

8. «Ծրագրի անվանումը» սյունակում լրացվում է տվյալ տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով նախատեսված բյուջետային ելքային ծրագրի անվանումը:

10. «Իրականացվող միջոցառման կամ մատուցվող ծառայության անվանումը կամ հակիրճ նկարագրությունը» սյունակում լրացվում է կազմակերպության կողմից իրականացվող միջոցառման կամ հանրությանը մատուցվող ծառայության հակիրճ նկարագրությունը: Յուրաքանչյուր տողում լրացվում է մեկ իրականացվող միջոցառման կամ մատուցվող ծառայության անվանումը և դրան առնչվող տեղեկատվությունը:

10. «Չափորոշիչի տեսակը» սյունակում ներկայացվում է իրականացվող միջոցառումների կամ մատուցվող ծառայության գծով արդյունքային չափորոշիչները անմիջականորեն նկարագրող չափորոշիչը և կարող են արտահայտել այդ իրականացվող միջոցառումների կամ մատուցվող ծառայությունների քանակը, որակը, ժամկետը և այլն:

11. «Չափորոշիչի նկարագրությունը» սյունակում լրացվում է իրականացվող միջոցառման կամ մատուցվող ծառայության հիմնական բնութագրերը, որոնք կարևոր են շահառուների համար և որոնց հիման վրա իրականացվում է գնահատումը:

Յուրաքանչյուր Լիազոր մարմին իր ոլորտում գործող ՊՈԱԿ-ների համար պետք է մշակի և ներդնի առնվազն երկուսից երեք ոչ ֆինանսական (արդյունքային) ցուցանիշ, որոնք համադրելով ֆինանսական ցուցանիշների հետ, հնարավորություն կտան գնահատել ՊՈԱԿ-ների գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև բարելավել իրականացվող միջոցառումների կամ մատուցվող ծառայությունների որակը: Անհրաժեշտ է մշակել այնպիսի արդյունքային ցուցանիշներ, որոնց բնութագրիչները կարևոր լինեն սպառողի/հանրության համար: Այն, թե ինչպիսի ցուցանիշների համախումբն է լիարժեք կերպով ներկայացնում իրականացվող միջոցառումների կամ մատուցվող ծառայությունների կարևոր առանձնահատկությունները, կախված է կոնկրետ իրականացվող միջոցառումների կամ մատուցվող ծառայության բնույթից: Որոշ իրականացվող միջոցառումների կամ մատուցվող ծառայությունների համար առավել կարևոր է դրանց քանակի կամ ծավալային բնութագիրը: Այլ ծառայությունների համար անչափ կարևոր է դրանց որակը և ժամկետայնությունը:

12. Աղյուսակի 1-ին, 2-րդ և 3-րդ սյունակներում լրացվում է իրականացվող միջոցառման կամ մատուցվող ծառայության գծով սահմանված արդյունքային ցուցանիշների` հաշվետու ժամանակահատվածի համար հաստատված` ծրագրավորված (պլանային), փոփոխված և ճշտված ցուցանիշները:

13. Աղյուսակի 4-րդ սյունակում ներկայացվում է հաշվետու ժամանակահատվածում կազմակերպության կողմից փաստացի իրականացված միջոցառումների կամ մատուցված ծառայությունների արդյունքային ցուցանիշները:

14. 5-րդ և 6-րդ սյունակներում լրացվում է իրականացվող միջոցառման կամ մատուցվող ծառայության գծով սահմանված արդյունքի չափորոշիչների շեղման տարբերությունը և տեղեկատվություն դրա պատճառների վերաբերյալ: Օրինակ` պահանջարկի նվազում, գների փոփոխություն և այլն:

15. Աղյուսակի 7-րդ և 8-րդ սյունակներում ներկայացվում է կազմակերպության գործունեության վրա արդյունքային ցուցանիշի շեղման ազդեցության, ինչպես նաև դրանք շտկելուն ուղղված միջոցառման վերաբերյալ տեղեկատվություն:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 հուլիսի 2026 թվական:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
23.06.2026
N 128-Ն
Հրաման