Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 953-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հուլիսի 2026 թվականի N 1014-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 953-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրելու, Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 953-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման 1-ին կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.

«5) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) տրամադրված վարկերի մարման և տոկոսագումարների վճարման համար ընկերության էլեկտրաէներգիայի սակագնի 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2027 թվականի հունվարի 31-ը ընկած ժամանակահատվածի համար նախատեսվածից 2,285,138,664.6 դրամի չափով պարտավորությունների վճարումները տեղափոխել 2027 թվականի հունիսի 25-ից մինչև 2031 թվականի դեկտեմբերի 25-ը ընկած ժամանակահատված, մասնավորապես`

ա. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և ընկերության միջև 2021 թվականի հունիսի 17-ին կնքված N 9/2021 վարկային պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություններ և հետաձգել ընկերությանը տրամադրված բյուջետային վարկի գծով 2026 թվականի հունիսի 25-ին վճարման ենթակա 1,190,476,190.5 դրամ հիմնական գումարը և 801,369,863.0 դրամ տոկոսագումարի մարումները` նախատեսելով այդ գումարների մարումը 10 (տասը) հավասարաչափ կիսամյակային վճարումներով` վարկային պայմանագրով սահմանված մարման ժամանակացույցի շրջանակում` 2027 թվականի հունիսի 25-ից մինչև 2031 թվականի դեկտեմբերի 25-ը ընկած ժամանակահատվածում,

բ. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և ընկերության միջև 2024 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված N 3/2024 վարկային պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություններ և հետաձգել ընկերությանը տրամադրված բյուջետային վարկի գծով 2026 թվականի հունիսի 25-ին վճարման ենթակա 293,292,611.1 դրամ տոկոսագումարի մարումը` նախատեսելով այդ գումարի մարումը 10 (տասը) հավասարաչափ կիսամյակային վճարումներով` վարկային պայմանագրով սահմանված մարման ժամանակացույցի շրջանակում` 2027 թվականի հունիսի 25-ից մինչև 2031 թվականի դեկտեմբերի 25-ը ընկած ժամանակահատվածում:»:

2. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

«2.1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2015 թվականի փետրվարի 5-ին կնքված համաձայնագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և ընկերության միջև 2015 թվականի հունիսի 22-ին կնքված N 6/2015 ենթավարկային պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություններ և հետաձգել ընկերությանը տրամադրված ենթավարկի գծով 2026 թվականի հուլիսի 10-ին վճարման ենթակա 9,434,143.2 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ և 533,814,820.0 դրամ (այդ թվում` 8,533,181.5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը և 482,835,444.3 դրամը` հիմնական գումար, իսկ 900,961.7 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը և 50,979,375.7 դրամը` տոկոսագումար) գումարների մարումները` նախատեսելով այդ գումարների մարումը 5 (հինգ) հավասարաչափ կիսամյակային վճարումներով` ենթավարկային պայմանագրով սահմանված մարման ժամանակացույցի շրջանակում` 2027 թվականի հուլիսի 10-ից մինչև 2029 թվականի հուլիսի 10-ը ընկած ժամանակահատվածում:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2026 թվականի հունիսի 24-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հուլիսի 9

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 հուլիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.07.2026
N 1014-Ն
Որոշում