Սեղմել Esc փակելու համար:
«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՏՏ (Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հուլիսի 2026 թվականի թիվ 04-Ն

 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՏՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել

1) «Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայությունների մասին» Ձև 1-ՏՏ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի,

2) «Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայությունների մասին» Ձև 1-ՏՏ (ամսական) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Նախագահ`                               Ս. Մնացականյան

 

1 հուլիսի 2026 թ.

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2026 թվականի հուլիսի 1-ի

թիվ 04-Ն որոշման

 

(նկար)

 

ՁԵՎ 1-ՏՏ (ամսական)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

(նկար)

 

Բաժին 1. Տեղեկատվական տեխնոլոգիաներ և տեղեկատվական ծառայություններ

 

հազար դրամ (մեկ տասնորդական նիշով),

առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի

 

._________________________________________________________________________.

|         Ցուցանիշը           |Տողի  |Ծավալը |Արտահա- |Ներ-   |Վարձու     |

|                             |համարը|       |նում    |մուծում|աշխատողների|

|                             |      |       |        |       |միջին      |

|                             |      |       |        |       |տարեկան    |

|                             |      |       |        |       |թվաքանակը* |

|                             |      |       |        |       |(մարդ),    |

|                             |      |       |        |       |(տասնորդա- |

|                             |      |       |        |       |կան ճշտու- |

|                             |      |       |        |       |թյամբ)     |

|_____________________________|______|_______|________|_______|___________|

|            Ա                |  Բ   |   1   |   2    |   3   |    4      |

|_____________________________|______|_______|________|_______|___________|

|Ընդամենը, (115, 120 և  125   | 110  |       |        |       |           |

|տողերի գումարը)              |      |       |        |       |           |

|_____________________________|______|_______|________|_______|___________|

|այդ թվում`                   |      |       |        |       |           |

|_____________________________|______|_______|________|_______|___________|

|Ծրագրային ապահովման մշակման, | 115  |       |        |       |           |

|խորհրդատվությունների և       |      |       |        |       |           |

|հարակից գործունեություն      |      |       |        |       |           |

|համակարգչային տեխնոլոգիաների |      |       |        |       |           |

|բնագավառում, ընդամենը (115.1-|      |       |        |       |           |

|115.5 տողերի գումարը)        |      |       |        |       |           |

|_____________________________|______|_______|________|_______|___________|

|այդ թվում` ծրագրային         | 115.1|       |        |       |           |

|           ապահովման         |      |       |        |       |           |

|           մշակման           |      |       |        |       |           |

|_____________________________|______|_______|________|_______|___________|

|խորհրդատվական գործունեություն| 115.2|       |        |       |           |

|համակարգչային տեխնոլոգիաների |      |       |        |       |           |

|բնագավառում                  |      |       |        |       |           |

|_____________________________|______|_______|________|_______|___________|

|Էլեկտրոնային համակարգերի     | 115.3|       |        |       |           |

|նախագծման, թեստավորման և     |      |       |        |       |           |

|մշակման                      |      |       |        |       |           |

|_____________________________|______|_______|________|_______|___________|

|համակարգչային համակարգերի    | 115.4|       |        |       |           |

|կառավարման գործունեության    |      |       |        |       |           |

|_____________________________|______|_______|________|_______|___________|

|տեղեկատվական տեխնոլոգիաների  | 115.5|       |        |       |           |

|և  համակարգչային տեխնիկայի   |      |       |        |       |           |

|բնագավառում այլ գործունեու-  |      |       |        |       |           |

|թյան                         |      |       |        |       |           |

|_____________________________|______|_______|________|_______|___________|

|Տվյալների մշակման, ցանցում   | 120  |       |        |       |           |

|տեղեկատվության տեղաբաշխման և |      |       |        |       |           |

|հարակից գործունեության,      |      |       |        |       |           |

|վեբ-պորտալների հետ կապված    |      |       |        |       |           |

|գործողությունների, ընդամենը  |      |       |        |       |           |

|(120.1- 120.4 տողերի         |      |       |        |       |           |

|գումարը)                     |      |       |        |       |           |

|_____________________________|______|_______|________|_______|___________|

|այդ թվում` տվյալների         | 120.1|       |        |       |           |

|           հիմնապաշարների և  |      |       |        |       |           |

|           տեղեկատվական      |      |       |        |       |           |

|           ռեսուրսների       |      |       |        |       |           |

|           մշակման և         |      |       |        |       |           |

|           կիրառման          |      |       |        |       |           |

|_____________________________|______|_______|________|_______|___________|

|օպերատիվ ռեժիմում կրիպտոար-  | 120.2|       |        |       |           |

|ժույթների` բիտկոյների և  այլ |      |       |        |       |           |

|ալտկոյնների ստեղծման         |      |       |        |       |           |

|_____________________________|______|_______|________|_______|___________|

|օպերատիվ ռեժիմում ծրագրային  | 120.3|       |        |       |           |

|ապահովմանն առնչվող սպասարկման|      |       |        |       |           |

|ծառայությունների` կիրառական  |      |       |        |       |           |

|ծրագրերի և  համակարգային     |      |       |        |       |           |

|ծրագրային ու տեխնիկական      |      |       |        |       |           |

|միջոցների սպասարկման         |      |       |        |       |           |

|_____________________________|______|_______|________|_______|___________|

|վեբ-պորտալների հետ կապված    | 120.4|       |        |       |           |

|գործողությունների            |      |       |        |       |           |

|_____________________________|______|_______|________|_______|___________|

|Համակարգչային ծրագրերի       | 125  |       |        |       |           |

|հրատարակություն, ընդամենը    |      |       |        |       |           |

|(125.1, 125.2 տողերի գումարը)|      |       |        |       |           |

|_____________________________|______|_______|________|_______|___________|

|այդ թվում` համակարգչային     | 125.1|       |        |       |           |

|           խաղերի հրատարակու-|      |       |        |       |           |

|           թյան              |      |       |        |       |           |

|_____________________________|______|_______|________|_______|___________|

|այլ համակարգչային ծրագրերի   | 125.2|       |        |       |           |

|հրատարակության               |      |       |        |       |           |

|_____________________________|______|_______|________|_______|___________|

|Տեղեկատվության մատակարարման  | 130  |       |        |       |           |

|այլ գործունեության, ընդամենը |      |       |        |       |           |

|(130.1, 130.2 տողերի գումարը)|      |       |        |       |           |

|_____________________________|______|_______|________|_______|___________|

|այդ թվում` նորությունների    | 130.1|       |        |       |           |

|           գործակալություն-  |      |       |        |       |           |

|           ների              |      |       |        |       |           |

|_____________________________|______|_______|________|_______|___________|

|տեղեկատվության մատակարարման  | 130.2|       |        |       |           |

|այլ գործունեության           |      |       |        |       |           |

|_____________________________|______|_______|________|_______|___________|

|Համակարգիչների և             | 135  |       |        |       |           |

|ծայրամասային սարքվածքների    |      |       |        |       |           |

|նորոգում, ընդամենը           |      |       |        |       |           |

|_____________________________|______|_______|________|_______|___________|

|Գրառված կրիչների բազմացում,  | 140  |       |        |       |           |

|ընդամենը                     |      |       |        |       |           |

|_____________________________|______|_______|________|_______|___________|

|Ընդամենը տեղեկատվական        | 145  |       |        |       |           |

|տեխնոլոգիաների բնագավառին    |      |       |        |       |           |

|չվերաբերող այլ               |      |       |        |       |           |

|ծառայություններ              |      |       |        |       |           |

|_____________________________|______|_______|________|_______|___________|

|որից` նշել (ընտրել)          | 145.1|       |        |       |           |

|ծառայության տեսակը           |      |       |        |       |           |

|_____________________________|______|_______|________|_______|___________|

|                             | 145.2|       |        |       |           |

|_____________________________|______|_______|________|_______|___________|

|                             | 145.3|       |        |       |           |

._________________________________________________________________________.

 

* Սյունակ 4-ի ցուցանիշը լրացվում է տարին մեկ անգամ դեկտեմբեր ամսվա վիճակագրական

հաշվետվությունում:

 

Ղեկավար /Անհատ ձեռնարկատեր/  ___________________  ___________________

                                  (Ազգանուն, անուն)       (Ստորագրություն)

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ

    կամ այլ լիազորված անձ)`       ____________________  ___________________

                                   (Ազգանուն, անուն)      (Ստորագրություն)

 

«___ «____________20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2026 թվականի հուլիսի 1-ի

թիվ 04-Ն որոշման

 

(նկար)

 

ՀՐԱՀԱՆԳ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՏՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայությունների մասին» ՁԵՎ 1-ՏՏ (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` ռեսպոնդենտներ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունում լրացված տվյալները (տեղեկություններն) ենթակա են օգտագործման բացառապես վիճակագրական նպատակներով:

4. Հաշվետվությունը լրացվում է հաշվետու ամսվա արդյունքների հիման վրա (բացառությամբ վարձու աշխատողների միջին տարեկան թվաքանակի, որը լրացվում է տարին մեկ անգամ` դեկտեմբեր ամսվա Հաշվետվությունում):

 

2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

5. Հաշվետվության դիմային մասի 1-5-րդ կետերը լրացվում են ինքնաշխատ եղանակով, ընդ որում, 2-5-րդ կետերը` համաձայն գրանցման վկայականի:

6. Հաշվետվության Բաժին 1-ի տվյալները լրացվում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողների (ռեսպոնդենտների) կողմից, ինքնուրույնաբար:

7. Հաշվետու ամսում Տեղեկատվական տեխնոլոգիաների գործունեության արդյունքը բնութագրող ծավալն արժեքային արտահայտությամբ, ընթացիկ գներով, իրենից ներկայացնում է ապրանքներ և ծառայություններ, որոնք արտադրվել ու օգտագործվել են նույն ժամանակահատվածում ստորև ներկայացված մեկ կամ մի քանի եղանակներով.

1) իրացում,

2) սեփական կարիքների համար օգտագործում,

3) բնաիրային եղանակով փոխանակում, կամ աշխատավարձի դիմաց վճարում,

4) պատրաստի արտադրանքի և անավարտ պաշարների փոփոխություն: Ընդ որում` անավարտ արտադրության ծավալները որոշվում են հաշվապահական հաշվառման քաղաքականության համաձայն անավարտության աստիճանի գնահատման հիման վրա,

5) անհատույց փոխանցում և այլն:

8. Հաշվետվությունը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայությունների բնագավառի գործունեության հիմնական տեսակները` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 2-րդ խմբագրության (այսուհետ` ՏԳՏԴ խմբ. 2) (տես` հղումը):

9. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշը դա հավաքական դասակարգչային խմբավորում է, որը հաշվարկվում է Եվրոստատի մեթոդաբանական ստանդարտներին համապատասխան (տես` հղումը) և ներառում է «Ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվություններ և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում» (ՏԳՏԴ խմբ.2 62 ծածկագիր), Տվյալների մշակման, ցանցում տեղեկատվության տեղաբաշխման և հարակից գործունեության, վեբ-պորտալների հետ կապված գործողությունների ծառայություն» (ՏԳՏԴ խմբ.2 63.1 ծածկագիր) և «Համակարգչային ծրագրերի հրատարակություն» (ՏԳՏԴ խմբ.2 58.2 ծածկագիր) փաստացի գործունեության հիմնական տեսակի համապատասխան ծածկագրերով գործունեության տեսակները:

10. Ապրանքը և ծառայությունը համարվում է արտահանված, երբ այն վաճառված է (մատուցված է, անկախ մատուցման վայրից) ՀՀ ոչ ռեզիդենտներին ՀՀ ռեզիդենտների կողմից և հաշվառվում է առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի: Արտահանման ցուցանիշը կարող է ներառել նաև հաշվետու ամսին նախորդող ժամանակաշրջաններում արտադրված ապրանքների ու ծառայությունների ծավալը:

11. Ապրանքը և ծառայությունը համարվում է ներմուծված, երբ այն վաճառված է (մատուցված է, անկախ մատուցման վայրից) ՀՀ ռեզիդենտներին ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից և Հաշվետվությունում այն հաշվառվում է առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի:

12. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է համարվում ֆիզիկական անձը, տնային տնտեսությունը, ցանկացած կազմակերպությունը (ընկերությունը), որի մշտական գտնվելու վայրը (ֆիզիկական անձանց համար բնակության վայրը) կամ տնտեսական գործունեության շրջանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձանց արտասահմանում` երկարատև ժամանակով գտնվող (մեկ տարուց ավելի կամ երկարաժամկետ տնտեսական գործունեություն իրականացնող) մասնաճյուղերը և ներկայացուցչությունները դիտվում են որպես ոչ ռեզիդենտներ (ըստ ազգային հաշիվների համակարգի և վճարային հաշվեկշռի մեթոդաբանության): Նույն սկզբունքով, ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց մասնաճյուղերը և ներկայացուցչությունները (մեկ տարուց ավելի կամ երկարաժամկետ տնտեսական գործունեություն իրականացնող), որոնք գտնվում են Հայաստանում, դիտվում են որպես Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներ:

 

3. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Հաշվետվության Բաժին 1-ի «110» ծածկագրով տողում լրացվում է «115», «120», «125» ծածկագրերով տողերի ցուցանիշների հանրագումարը:

14. «115» ծածկագրով տողում լրացվում է` ծրագրային ապահովման մշակման, խորհրդատվությունների և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում ծառայության (ՏԳՏԴ խմբ.2 62 ծածկագիր) ցուցանիշը, այդ թվում`

1) «115.1» ծածկագրով տողում` ծրագրային ապահովման մշակման (ՏԳՏԴ խմբ.2 62.01.0 ծածկագիր), 2) «115.2» ծածկագրով տողում` խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում (ՏԳՏԴ խմբ.2 62.02.9 ծածկագիր), 3) «115.3» ծածկագրով տողում` Էլեկտրոնային համակարգերի նախագծման, թեստավորման և մշակման (ՏԳՏԴ խմբ.2 62.02.1 ծածկագիր), 4) «115.4» ծածկագրով տողում` համակարգչային համակարգերի կառավարման գործունեության (ՏԳՏԴ խմբ.2 62.03.0 ծածկագիր), 5) «115.5» ծածկագրով տողում` տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեության

(ՏԳՏԴ խմբ.2 62.09.0 ծածկագիր) ցուցանիշները:

15. «120» ծածկագրով տողում լրացվում է` տվյալների մշակման, ցանցում տեղեկատվության տեղաբաշխման և հարակից գործունեության, վեբ-պորտալների հետ կապված գործողությունների ծառայության (ՏԳՏԴ խմբ.2 63.1 ծածկագիր) ցուցանիշը, այդ թվում`

1) «120.1» ծածկագրով տողում` տվյալների հիմնապաշարների և տեղեկատվական ռեսուրսների մշակման և կիրառման (ՏԳՏԴ խմբ.2 63.11.1 ծածկագիր), 2) «120.2» ծածկագրով տողում` օպերատիվ ռեժիմում կրիպտոարժույթների` բիտկոյների և այլ ալտկոյնների ստեղծում (ՏԳՏԴ խմբ.2 63.11.2 ծածկագիր), 3) «120.3» ծածկագրով տողում` օպերատիվ ռեժիմում ծրագրային ապահովմանն առնչվող սպասարկման ծառայությունների` կիրառական ծրագրերի և համակարգային ծրագրային ու տեխնիկական միջոցների սպասարկման (ՏԳՏԴ խմբ.2 63.11.3 ծածկագիր), 2) «120.4» ծածկագրով տողում` վեբ-պորտալների հետ կապված գործողությունների (ՏԳՏԴ խմբ.2 63.12.0 ծածկագիր) ցուցանիշները:

16. «125» ծածկագրով տողում լրացվում է` համակարգչային ծրագրերի հրատարակության (ՏԳՏԴ խմբ.2 58.2 ծածկագիր) ցուցանիշը, այդ թվում`

1) «125.1» ծածկագրով տողում` համակարգչային խաղերի հրատարակության (ՏԳՏԴ խմբ.2 58.21.0 ծածկագիր), 2) «125.2» ծածկագրով տողում` այլ համակարգչային ծրագրերի հրատարակության (ՏԳՏԴ խմբ.2 58.29.0 ծածկագիր) ցուցանիշները:

17. «130» ծածկագրով տողում լրացվում է` տեղեկատվության մատակարարման այլ գործունեության (ՏԳՏԴ խմբ.2 63.9 ծածկագիր) ցուցանիշը, այդ թվում`

1) «130.1» ծածկագրով տողում` նորությունների գործակալությունների (ՏԳՏԴ խմբ.2 63.91.0 ծածկագիր), 2) «130.2» ծածկագրով տողում` տեղեկատվության մատակարարման այլ գործունեության (ՏԳՏԴ խմբ.2 63.99.0 ծածկագիր) ցուցանիշները:

18. «135» ծածկագրով տողում լրացվում է` համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգում (ՏԳՏԴ խմբ.2 95.11.0 ծածկագիր) ցուցանիշը:

19. «140» ծածկագրով տողում լրացվում է` գրառված կրիչների բազմացում (ՏԳՏԴ խմբ.2 18.20.0 ծածկագիր) ցուցանիշը:

20. «145» ծածկագրով տողում լրացվում է` տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին չվերաբերող այլ ծառայություններ ցուցանիշը: Այս ցուցանիշը լրացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործունեություն իրականացնող այն ռեսպոնդենտները, որոնք ծառայություններ են մատուցում նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին չվերաբերվող այլ ոլորտներում:

21. «Սյունակ 1»-ում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում գործունեության արդյունքում ձևավորված «Ծավալ» ցուցանիշը:

22. «Սյունակ 2»-ում լրացվում է «արտահանում» ցուցանիշը:

23. «Սյունակ 3»-ում լրացվում է «ներմուծում» ցուցանիշը:

24. «Սյունակ 4»-ում լրացվում է «վարձու աշխատողների միջին տարեկան թվաքանակը» ցուցանիշը: Այն ներառում է անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողներին: Միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների վարձու աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ): Միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար` 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:

1) Ցուցանիշը լրացվում է միայն դեկտեմբեր ամսվա Հաշվետվությունում:

25. Ներկայացված Հաշվետվության տվյալներում ռեսպոնդենտի կամ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից սխալների հայտնաբերման դեպքում դրանք ենթակա են ճշգրտման և ուղղման ռեսպոնդենտի կողմից:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 հուլիսի 2026 թվական:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
01.07.2026
N 04-Ն
Որոշում