Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հուլիսի 2026 թվականի N 1010-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հունիսի 21-ի N 819-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1994-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 14-րդ կետի 1-ին ենթակետում «երթուղիներում ընդհանուր քանակի առնվազն 10 տոկոսի չափով» բառերը փոխարինել «երեք և ավելի ավտոբուս ունեցող երթուղիներում յուրաքանչյուր երեք ավտոբուսից մեկի չափով» բառերով.

2) 24-րդ կետը «հագեցած լինեն» բառերից հետո լրացնել «օդորակիչով, «բառով.

3) 39-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2) 6-10-րդ սյունակներում` գնահատականն ըստ ավտոբուսի պատկանելիության իրավունքի, թողարկման տարեթվի, արտաքին տեսքի, ուղևորասրահի և վառելիքի տեսակի չափանիշների.

3) 11-րդ սյունակում` ավտոբուսների ընդհանուր գնահատականը, որը ձևավորվում է 6-10-րդ սյունակների գնահատականների գումարից:».

4) ուժը կորցրած ճանաչել 41-րդ կետով սահմանված ավտոբուսների գնահատման չափորոշիչների 1-ին կետի 5-րդ ենթակետը և 42-րդ կետը.

5) 46-րդ կետում «14 օրվա ընթացքում սույն կարգի» բառերը փոխարինել «30 օրվա ընթացքում սույն կարգի 12-րդ կետի» բառերով.

6) 65-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«65. Մրցույթը հաղթող կազմակերպության` երթուղին սպասարկելու իրավունքից հրաժարվելու կամ այդ իրավունքից նրան զրկելու դեպքում վաղաժամկետ լուծվում է նրա հետ կնքված ժամանակացույցը և սպասարկման պայմանագիրը և հայտարարվում է նոր մրցույթ` բացառությամբ 83.1-ին կետով սահմանված դեպքի: Մրցույթը հաղթող կազմակերպությունը սույն կարգով սահմանված պահանջները չկատարելու հիմքով երթուղային ցանցը կազմակերպող մարմնի կողմից երթուղու սպասարկման իրավունքից զրկվելու դեպքում 2 (երկու) տարի ժամկետով զրկվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելու համար հայտարարված մրցույթներին մասնակցելու իրավունքից:».

7) 65-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 65.1-ին կետով.

«65.1. Սույն կարգի 65-րդ կետով նախատեսված ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելու համար հայտարարված մրցույթներին մասնակցելու իրավունքից զրկված կազմակերպությունների մասին տեղեկատվությունը, որն ընդգրկում է կազմակերպության ամբողջական անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, իրավունքից զրկման ամսաթիվը (համապատասխան իրավական ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը) և մրցույթներին մասնակցելու իրավունքից զրկված լինելու ժամկետը, հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում իրավունքից զրկելու իրավական ակտի հրապարակման հետ միաժամանակ:».

8) 69-րդ կետում «մինչև նոր մրցույթի անցկացնելն ու դրա արդյունքներն ամփոփելը» բառերը փոխարինել «մինչև նոր մրցույթի անցկացնելն ու դրա արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպության հետ սպասարկման պայմանագիր կնքելը» բառերով.

9) 83-րդ կետի 1-ին ենթակետը «ավտոբուսները» բառից հետո լրացնել «, եթե կազմակերպությունը մասնակցել է մրցույթին սույն կարգի 22-րդ կետով սահմանված պայմանով» բառերով, իսկ 2-րդ ենթակետի վերջում վերջակետը փոխարինել միջակետով.

10) 83-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով`

«3) սույն կարգի 64.1-ին կետով սահմանված ժամանակացույցը երթուղային ցանցը կազմակերպող մարմնի հետ կնքելու օրվանից 60 օրացուցային օրվա ընթացքում նրան ներկայացնել ավտոբուսներ արտադրող գործարանի կամ նրա պաշտոնական ներկայացուցչի հետ կնքած ավտոբուսների մատակարարման ժամկետները, տեխնիկական բնութագրերը և վճարման պայմանները սահմանող պայմանագրով նախատեսված վճարման պահանջի կատարման վերաբերյալ տեղեկատվություն:».

11) N 5.1 ձևի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

._________________________________________________________________________.

|Ավտոբուսի                      |Գնահատականը` ըստ                         |

|_______________________________|_________________________________________|

|NN |մակ-|հաշ-  |դեղին   |նույ- |նստա-|պատ- |արտա- |արտա-|ուղե-|վառե-|ընդ-|

|ը/կ|նիշ |վառման|հիմնա-  |նացման|տեղե-|կանե-|դրման |քին  |վորա-|լիքի |հա- |

|   |    |համա- |գույնի  |համարը|րի   |լիու-|տարե- |տեսքի|սրահի|տեսա-|նուր|

|   |    |րանիշ |համարա- |      |թիվը |թյան |թվի   |     |     |կի   |    |

|   |    |      |նիշը    |      |     |իրա- |      |     |     |     |    |

|   |    |      |(առկա-  |      |     |վուն-|      |     |     |     |    |

|   |    |      |յության |      |     |քի   |      |     |     |     |    |

|   |    |      |դեպքում)|      |     |     |      |     |     |     |    |

|___|____|______|________|______|_____|_____|______|_____|_____|_____|____|

|   | 1  |  2   |   3    |  4   |  5  |  6  |  7   |  8  |  9  | 10  | 11 |

|___|_____________________________________________________________________|

|   |Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը  |

|___|_____________________________________________________________________|

|   |Երթուղու անվանումը և  համարը կամ միասնական երթուղային ցանցի անվանումը|

|___|_____________________________________________________________________|

|___|____|______|________|______|_____|_____|______|_____|_____|_____|____|

._________________________________________________________________________.

«.

3) N 12 ձևում «գինը սահմանող փաստաթուղթ» բառերը փոխարինել «վճարման պայմանները սահմանող պայմանագրի պատճենը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հուլիսի 9

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 հուլիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.07.2026
N 1010-Ն
Որոշում