Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հուլիսի 2026 թվականի N 1050-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, համայնք Վեդի, գյուղ Այգավան, Ս. Հովհաննիսյան փողոց 43/1 հողամաս հասցեում գտնվող, 2 217 600 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 0.28 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 24042025-03-0001 վկայական, այսուհետ` գույք) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքին (այսուհետ` համայնք)` համայնքում մարզադահլիճ կառուցելու և շահագործելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր` դրանում սահմանելով, որ նվիրաբերության պայմանի խախտման հիմքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերության վերացման դեպքում նվիրաբերություն ստացողի կողմից գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները փոխհատուցման ենթակա չեն:

3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2026 թ. հուլիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.07.2026
N 1050-Ա
Որոշում