ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
15 հուլիսի 2026 թվականի N 190-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 210-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հունիսի 13-ի «Հատուկ ծառայությունների կամ ծառայության կոդերի զբաղեցման կանոնները սահմանելու մասին» N 210-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի` հատուկ ծառայությունների կամ ծառայության կոդերի զբաղեցման կանոնների`
1) 4-րդ կետում «Կոդին» բառից հետո լրացնել «և 112 (911) կոդից» բառերը,
2) 5-րդ կետում «Կոդին զանգահարողի հեռախոսահամարի» բառերից հետո լրացնել «, իսկ 112 (911) կոդից կատարվող զանգի դեպքում` նաև 112 (911) կոդի (միայն տվյալ կոդի կամ տարածքային կոդի կիրառմամբ դրա ներկայացման ձևաչափով)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Մ. Մեսրոպյան
ք. Երևան
15 հուլիսի 2026 թ.
Պաշտոնական հրապարակման օրը` 17 հուլիսի 2026 թվական: