ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հուլիսի 2026 թվականի N 1057-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «Ձև N Պ-ՃՀԱ» ձևաթուղթը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ձև N Պ-ՃՀԱ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
(աստղանիշով (*) նշված դրույթների գրաֆիկական արտացոլումը տրամադրվում է կից ներկայացվող ամփոփ սխեմայով` Մ 1:500)
1. Նախագծային պահանջներ
_________________________________________________________________________
(ելնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և
նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներից, առկա քաղաքաշինական
ծրագրային փաստաթղթերի դրույթներից` առաջարկություններ ճակատների
ձևավորման, տանիքների, արտաքին դռների, պատուհանների
համամասնությունների և գունային լուծումների վերաբերյալ)
1.1. (*) օբյեկտի հեռավորությունը կարմիր գծից (մետր)` համաձայն համայնքի գլխավոր հատակագծով սահմանված պայմանների, քաղաքաշինական նորմերի պահանջների.
1.2. (*) հեռավորությունը հարևան հողամասերից (օբյեկտներից, մետր)` համաձայն նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված հավելվածի.
1.3. թույլատրելի բարձրությունը (մետր)` մինչև երկու վերգետնյա հարկ (լանջավոր տանիքի դեպքում` մինչև 10 մետր, հարթ տանիքի դեպքում մինչև 8 մետր).
1.4. կառուցապատման խտության գործակիցը (կառույցի (կառույցների) ընդհանուր մակերեսի հարաբերությունը հողամասի մակերեսին)` համաձայն նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների.
1.5. կառուցապատման տոկոսը (կառուցապատվող (անջրանցիկ) տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին` տոկոսներով (%)
1) հողամասի կառուցապատվող (անջրանցիկ) տարածքը` մինչև 40%
1.6. կանաչապատման տոկոսը (կանաչապատ տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին` տոկոսներով (%) 60% և ավելի
1.7. այլ պահանջներ _______________________________________
2. Ստորգետնյա (նկուղ), կիսանկուղի և առաջին հարկերի տարածքների օգտագործման պայմանները` հնարավոր է նախատեսել ստորգետնյա հարկ:
3. (*) Ինժեներական ցանցեր և սարքավորումներ
Պահանջներ` գոյություն ունեցող և նախագծվող ենթակառուցվածքների ու
ցանցերի նկատմամբ
3.1. (*) ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրի մատակարարում
______________________________Համաձայնեցումը կցվում է _________________
(անհրաժեշտության դեպքում` համաձայն մատակարարող կազմակերպության
կողմից տրված ինժեներական ենթակառուցվածքների նախագծման
ելակետային տվյալներ)
3.2. (*) էլեկտրամատակարարում
_________________Համաձայնեցումը կցվում է ______________________________
(անհրաժեշտության դեպքում` համաձայն մատակարարող կազմակերպության
կողմից տրված ինժեներական ենթակառուցվածքների նախագծման
ելակետային տվյալներ)
3.3. (*) գազամատակարարում
________________Համաձայնեցումը կցվում է__________________
(անհրաժեշտության դեպքում` համաձայն մատակարարող կազմակերպության
կողմից տրված ինժեներական ենթակառուցվածքների նախագծման
ելակետային տվյալներ)
3.4. (*) էլեկտրոնային հաղորդակցության մալուխատար կոյուղու (ներառյալ դիտահորը) տեղադիրքը
________________ Համաձայնեցումը կցվում է _____________________________
(համաձայն N 1 հավելվածի 57-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված
ելակետային տվյալների)
3.5. թույլ հոսանքներ
3.6. աղբահանություն կազմակերպված
4. Տարածքի ինժեներական
նախապատրաստում___________________ համահարթեցում
(ռելիեֆի կազմակերպման, ջրահեռացման, ինժեներական
պաշտպանության միջոցառումները)
5. Բարեկարգում ___ ըստ ներկայացված առաջարկության____________
(լանդշաֆտային պլանավորման վերաբերյալ պահանջները, կանաչապատում,
ճարտարապետական փոքր ձևեր, ցանկապատում, գովազդ և այլն)
6. Շինարարական նյութեր ըստ համայնքի գոտևորման նախագծի չափորոշիչների
(շինարարական նյութերի օգտագործման առաջարկությունները տանիքների,
ճակատների լուծումների, արտաքին դռների, պատուհանների վերաբերյալ)
7. Պաշտպանական կառույցներ
(ըստ սահմանամերձ բնակավայրերի պահանջների և կառուցապատողի
համաձայնության` արտակարգ իրավիճակներում մարդկանց և օբյեկտների
պաշտպանության միջոցառումները)
8. Հակահրդեհային պահանջներ` համաձայն նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների (հակահրդեհային անվտանգության ապահովման միջոցառումները)
9. Հաշմանդամություն ունեցող անձանց Համաձայն նորմատիվատեխնիկական
և բնակչության սակավաշարժ խմբերի փաստաթղթերի պահանջների:
պաշտպանության միջոցառումներ
10. Շրջակա միջավայրի պահպանում Համաձայն նորմատիվատեխնիկական
փաստաթղթերի պահանջների:
(շրջակա միջավայրը վտանգավոր
ազդեցությունից բացառելու
միջոցառումները)
11. Շինարարության կազմակերպում ___________________________________
(առաջարկություններ շինարարության
հետ կապված անբարենպաստ ազդեցության
բացառման, քաղաքային տնտեսության և
տրանսպորտի անխափան աշխատանքի
ապահովման վերաբերյալ)
12. Քաղաքաշինական կանոնադրությամբ (առկայության դեպքում) սահմանված լրացուցիչ պայմաններ
13. Կից ներկայացնում եմ`
1) անձնագիրը կամ նույնականացման քարտը (էլեկտրոնային եղանակով).
2) տեղագրական հանույթի վրա կառուցապատվող հողամասի հատակագիծը (սխեման)` նախագծվող օբյեկտի առաջարկվող տեղանշմամբ.
(կոորդինատային նշահարումը, կից հողօգտագործումների անվանումներն ու
սահմանները և դրանց վրա կառուցված օբյեկտները)
3) անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործողի` անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթուղթը.
4) պետական կառավարման լիազորված մարմնի եզրակացությունը (լրացվում է, եթե այն պահանջվում է իրավասու մարմնի կողմից` կրկին հայտ ներկայացնելու դեպքում):
Կառուցապատող _____________________ _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
___ ________ 20_ թ.».
2) «Ձև N Պ-ՃՀԱ-1» ձևաթուղթը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ձև N Պ-ՃՀԱ-1
(զինանշան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ___________________________________
(մարզը, համայնքը)
ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
N ____ _____ ___________ 20 _ թ.
Օբյեկտ
Բնակելի տուն
______________________________________________________________________
(օբյեկտի անվանումը, կառուցում)
Մեկ փուլով նախագծային փաստաթղթերի մշակման համար:
Միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիա)
(ռիսկայնության աստիճանը (կատեգորիան), նախագծման փուլերը և այլն)
Գտնվելու վայրը _____________________________________________________
(մարզի, համայնքի, փողոցի անվանումները, շենքի համարը,
հողամասի ծածկագիրը)
Կառուցապատող ________________________________________________________
(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, ֆիզիկական անձի
անունը, ազգանունը,
______________________________________________________________________
բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
Առաջադրանքի տրամադրման հիմքը ________________________________________
(կառուցապատման նպատակով ՀՀ օրենսդրությամբ
սահմանված)
Առաջադրանքի գործողության ժամկետը
ՀՀ կառավարության որոշմամբ
սահմանված կարգով 1 տարի
__________________________________________________________________________
(N 1 հավելվածի 32-րդ կետին համապատասխան)
ՆԱԽԱԳԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
1. Հողամասի___________________________________________________________
չափերը (հողամասի մակերեսը (հա)
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
2. Ճարտարապետահատակագծային Բնակելի տունը նախագծել հողամասի
պահանջներ սահմաններում` մինչև 300 քմ ընդհանուր
մակերեսով, հնարավոր է նախատեսել օժանդակ
նշանակության, 50 քմ ընդհանուր մակերեսը
չգերազանցող շինություններ
(ելնելով Հայաստանի Հանրապետության
օրենսդրության և նորմատիվատեխնիկական
փաստաթղթերի պահանջներից, առկա
քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի
դրույթներից կամ դրանց բացակայության
դեպքում` կազմավորված (կազմավորվող)
քաղաքաշինական միջավայրի պայմաններից`
առաջարկություններ ճակատների ձևավորման,
տանիքների, արտաքին դռների, պատուհանների
համամասնությունների և գունային
լուծումների վերաբերյալ)
3. Օբյեկտի հեռավորությունը Համաձայն համայնքի գլխավոր հատակագծով
կարմիր գծից (մետր) սահմանված պայմանների, քաղաքաշինական
նորմերի պահանջների:
3.1. հեռավորությունը Համաձայն նորմատիվատեխնիկական
հարևան հողակտորներից փաստաթղթերի պահանջների, ՀՀ
(օբյեկտներից) (մետր) քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023
թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով
հաստատված հավելվածի:
3.2. թույլատրելի Մինչև երկու վերգետնյա հարկ (լանջավոր
բարձրությունը (մետր) տանիքի դեպքում` մինչև 10 մետր, հարթ
տանիքի դեպքում` մինչև 8 մետր)
3.3. կառուցապատման խտության Համաձայն նորմատիվատեխնիկական
գործակիցը (կառույցի փաստաթղթերի պահանջների:
(կառույցների) ընդհանուր
մակերեսի հարաբերությունը
հողամասի մակերեսին)
3.4. կառուցապատման տոկոսը
(կառուցապատվող (անջրանցիկ)
տարածքի հարաբերությունը
հողամասի մակերեսին`
տոկոսներով (%) Մինչև 40% _______________
3.5. կանաչապատման տոկոսը
(կանաչապատ տարածքի
հարաբերությունը հողամասի
մակերեսին` տոկոսներով (%) 60% և ավելի ________________
3.6. այլ պահանջներ ______________________________________
4. Ստորգետնյա, կիսանկուղի և Հնարավոր է նախատեսել ստորգետնյա հարկ:
առաջին հարկերի տարածքների
օգտագործման պայմանները
5. Ինժեներական ցանցեր և Պահանջներ` գոյություն ունեցող և
սարքավորումներ նախագծվող ենթակառուցվածքների ու ցանցերի
նկատմամբ
5.1. ջրամատակարարում, Կցվում է ______________________________
կոյուղի, տաք ջրի (համաձայն մատակարարող
մատակարարում կազմակերպության տեխնիկական
պայմանների)
5.2. էլեկտրամատակարարում Կցվում է ______________________________
(համաձայն մատակարարող
կազմակերպության տեխնիկական
պայմանների)
5.3. գազամատակարարում Կցվում է ______________________________
(համաձայն մատակարարող
կազմակերպության տեխնիկական
պայմանների)
5.4. էլեկտրոնային Կցվում է ______________________________
հաղորդակցության մալուխատար (համաձայն N 1 հավելվածի 57-րդ
կոյուղու (ներառյալ դիտահորը) կետի 2-րդ ենթակետով սահմանված
տեղադիրքը ելակետային տվյալների) 5.5.
թույլ հոսանքներ
5.6. աղբահանություն Կազմակերպված
6. Տարածքի ինժեներական ________________________________________
նախապատրաստում (ռելիեֆի կազմակերպման, ջրահեռացման,
ինժեներական պաշտպանության
միջոցառումները)
7. Բարեկարգում _______________________________________
(լանդշաֆտային պլանավորման վերաբերյալ
պահանջները, կանաչապատում,
ճարտարապետական փոքր ձևեր, ցանկապատում,
գովազդ և այլն)
8. Շինարարական նյութեր ___________ ըստ համայնքի գոտևորման
նախագծի չափորոշիչների
______________________________________
(շինարարական նյութերի օգտագործման
առաջարկությունները տանիքների, ճակատների
լուծումների, արտաքին դռների,
պատուհանների վերաբերյալ)
9. Պաշտպանական կառույցներ _______________________________________
(ըստ սահմանամերձ բնակավայրերի
պահանջների և կառուցապատողի
համաձայնության` արտակարգ իրավիճակներում
մարդկանց և օբյեկտների պաշտպանության
միջոցառումները)
10. Հակահրդեհային պահանջներ Համաձայն նորմատիվատեխնիկական
փաստաթղթերի պահանջների:
(հակահրդեհային անվտանգության ապահովման
միջոցառումները)
11. Հաշմանդամություն ունեցող Համաձայն նորմատիվատեխնիկական
անձանց և բնակչության փաստաթղթերի պահանջների:
սակավաշարժ խմբերի
պաշտպանության միջոցառումներ
12. Շրջակա միջավայրի Համաձայն նորմատիվատեխնիկական
պահպանում փաստաթղթերի պահանջների:
(շրջակա միջավայրը վտանգավոր
ազդեցությունից բացառելու
միջոցառումները)
13. Շինարարության ____________________________________
կազմակերպում (առաջարկություններ շինարարության հետ
կապված անբարենպաստ ազդեցության
բացառման, քաղաքային տնտեսության և
տրանսպորտի անխափան աշխատանքի ապահովման
վերաբերյալ)
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
14. Նախագծային Նախագիծը թողարկող պատասխանատու
փաստաթղթերի կապալառուի երաշխավորագիր:
փորձաքննությանը
ներկայացվող պահանջներ (Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված փորձաքննության
տեսակը կամ նախագծողի երաշխավորագիրը`
հղում կատարելով համապատասխան իրավական
ակտին)
15. Այլ պայմաններ ______________________________________
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ (ստորագրությունը, անունը, ազգանունը)».
3) «Ձև N Պ-ՇԹ» ձևաթուղթը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ձև N Պ-ՇԹ
(զինանշան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ _________________________________________
(ՀՀ մարզ, համայնք)
ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
N ______ ______ __________ 20___ թ.
Տրված է կառուցապատող _____________________________-ին
(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման վկայականի համարը,
__________________________________________________________________________
ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն, հողամասի գտնվելու վայրը) __________________________________________________________________ օբյեկտի
(օբյեկտի անվանումը, ռիսկայնության աստիճանը (կատեգորիան), հակիրճ
բնութագիրը, հիմնական ցուցանիշները)
շինարարական աշխատանքների կատարման:
1. Օբյեկտի նախագծային փաստաթղթերը`
1) մշակվել են________________________________________________________
(նախագծային փաստաթղթերի փուլը, նախագծային աշխատանքների ___________________________________________________________________ կողմից.
կապալառուի անվանումը, արտոնագրի համարը)
2) ստացել է նախագիծը թողարկող ______________________________________
պատասխանատու կապալառուի (նշել նախագիծը թողարկող պատասխանատու
երաշխավորագիրը` կապալառուի երաշխավորության պայմանագրի
համարը)
2. Շինարարական աշխատանքներն իրականացնել 3 տարվա ընթացքում`
(նշել շինարարության նորմատիվային տևողությունը)
ներառյալ ավարտական ակտի տրամադրման համար ավարտված շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովի աշխատանքի համար նախատեսվող ժամկետը:
2.1. Ապահովել օբյեկտի շահագործման թույլտվության ստացումը` ավարտական ակտի տրամադրման օրը`
ներառյալ ավարտված շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովի աշխատանքի համար նախատեսվող ժամկետը:
3. Նախագծային փաստաթղթերը փոփոխվել են (լրացվում է N 1 հավելվածի 108-րդ կետով նախատեսված դեպքերում)________________________________________ կողմից
(նախագծային աշխատանքների կապալառուի
անվանումը, լիցենզիայի համարը)
և սահմանված կարգով ____________________________________________
համաձայնեցվել (նշել իրավասու մարմնի անվանումը)
իրավասու մարմնի
__________________________________________________________________ հետ:
(նշել օրենքով սահմանված համաձայնեցնող մարմինների անվանումները)
4. Հատուկ պայմաններ`
1) կառուցապատողը, նախքան շինարարությունն սկսելը, ինչպես նաև դրա ընթացքում պարտավոր է հասցվելիք վնասների փոխհատուցման համար համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ.
2) շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում կառուցապատումը չավարտելու դեպքում գործում են N 1 հավելվածի 123-126-րդ կետերով սահմանված պահանջները.
5. Այլ պայմաններ___________________________________________________:
6. Կառուցապատողը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ, համաձայն N 5 հավելվածի N 2-5 ձևի, տեղեկացնում է իրավասու մարմնին:
7. Թույլտվության հիման վրա ցանկացած շինարարական և զուգահեռ աշխատանք կարող է իրականացվել բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, նախագծային փաստաթղթերին և նորմատիվ-տեխնիկական պահանջներին համապատասխան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
_______________________ ____________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման N 3 հավելվածով սահմանված քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգում սույն որոշմամբ պայմանավորված անհրաժեշտ տեխնիկական փոփոխությունների ներդրման օրվանից, որի մասին իրավասու մարմինը հրապարակում է պաշտոնական հաղորդագրություն, բայց ոչ ուշ, քան մինչև 2026 թվականի օգոստոսի 1-ը:
-----------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - սուն որոշման 2-րդ կետի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ
Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն Հիմնական իրավունքները և
ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ
սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով
որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները
և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան
վարքագիծ:
15.11.2019 թվականի ՍԴՈ-1488 որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանը
սահմնել է`
1) «.... օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի` որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն` ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը» (ՍԴՈ-630),
2) «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլնի, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի` իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու, թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը:
Օրենքի կանխատեսելիությունը գնահատելու համար կարևոր գործոն է նաև տվյալ հարաբերությունները կանոնակարգող տարբեր կարգավորումների միջև հակասությունների առկայության կամ բացակայության հանգամանքը» (ՍԴՈ-753),
3) «.... սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածներում նշված իրավախախտումների և վիճարկվող նորմում նշված հանցակազմի միջև էական տարբերությունների բացակայության պայմաններում անձը զրկվում է իր վարքագծի իրավական հետևանքները կանխատեսելու հնարավորությունից, ինչը չի բխում օրենքի կանխատեսելիության և որոշակիության սկզբունքներից» (ՍԴՈ-851),
4) «Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական պետությունում, իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում, օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները: Իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի հիմքում պետք է դրվի այն հիմնարար մոտեցումը, որ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքը հանդիսանում է իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերից մեկը» (ՍԴՈ-1148),
5) «ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի» (ՍԴՈ-1270),
6) «Մի շարք այլ որոշումների (ՍԴՈ-630, ՍԴՈ-1142) համատեքստում, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, Սահմանադրական դատարանը գտել է, որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում» (ՍԴՈ-1439),
7) Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:
Սույն որոշման 2-րդ կետը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի պահանջներին, քանի որ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց համար լիովին անհասկանալի է թե սույն որոշումը երբ է ուժի մեջ մտնելու կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձն ինչպես է տեղեկացվելու սույն որոշման ուժի մեջ մտնելու փաստի մասին:
------------------------------------------------------------------------
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին` մինչև 2026 թվականի օգոստոսի 1-ն ապահովել հարթակի սույն որոշմամբ պայմանավորված անհրաժեշտ տեխնիկական փոփոխությունների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. հուլիսի 16
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 16 հուլիսի 2026 թվական: