Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հուլիսի 2026 թվականի N 1075-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 22-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ` գույք) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշումներով հաստատված կարգերի պահանջներին համապատասխան` օտարել էլեկտրոնային աճուրդով` համաձայն հավելվածի:

2. Սահմանել`

1) գույքի օտարման պայմանները` համաձայն հավելվածի.

2) որ էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը (այսուհետ` գնորդ) իր կողմից առաջարկված գինը վճարում է էլեկտրոնային աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արժույթով.

3) որ գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման էլեկտրոնային աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում և չի համարվում գույքի վաճառքի գնի մաս.

4) որ առաջին էլեկտրոնային աճուրդը չկայացած համարվելու դեպքում` կազմակերպել հերթական էլեկտրոնային աճուրդներ մինչև գույքի հերթական էլեկտրոնային աճուրդների կազմակերպման վերջնաժամկետը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2026 թ. հուլիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի հուլիսի 23-ի

N 1075-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

._________________________________________________________________________.

|NN|Գույքի     |Շենք-|Գույքի   |Գույքի   |Գույքի   |Գույքի|Գույքի |Գույքի |

|ը/|գտնվելու   |շինու|զբաղեց-  |գնահատված|շուկայա- |արժեքի|գնահատ-|հերթա- |

|կ |վայրը,     |թյուն|րած,     |շուկայա- |կան      |որոշ- |ման    |կան    |

|  |անվանումը  |ների |օգտագործ-|կան      |արժեքին  |ման   |ամսա-  |էլեկտրո|

|  |և  գույքի  |մակե-|ման ու   |արժեքը   |մոտարկված|հետ   |թիվը   |նային  |

|  |նկատմամբ   |րեսը |սպասարկ- |(դրամ)   |կադաստ-  |կապված|       |աճուրդ-|

|  |իրավունք-  |(քառ.|ման համար|         |րային    |գու-  |       |ների   |

|  |ների       |մետր)|հատկացված|         |արժեքը   |մարը  |       |կազմա- |

|  |պետական    |     |հողամասի |         |(դրամ)   |(դրամ)|       |կերպման|

|  |գրանցման   |     |մակերեսը |         |         |      |       |վերջնա-|

|  |վկայականի  |     |(հեկտար) |         |         |      |       |ժամկետը|

|  |համարը     |     |         |         |         |      |       |       |

_|__|___________|_____|_________|_________|_________|______|_______|_______|

|1.|Երևան,     |753.2|0.159134 |315800000|314795812|319152|03.03. |02.03. |

|  |Դավթաշեն   |     |հա       |         |         |      |2026   |2028   |

|  |Հալաբյան   |     |հողամասի |         |         |      |       |       |

|  |փողոց 48   |     |և        |         |         |      |       |       |

|  |շենք, 43   |     |ընդհա-   |         |         |      |       |       |

|  |ոչ բնակելի |     |նուր     |         |         |      |       |       |

|  |տարածք     |     |օգտա-    |         |         |      |       |       |

|  |(վկայական  |     |գործման  |         |         |      |       |       |

|  |N 25052022-|     |տարածք-  |         |         |      |       |       |

|  |01-0335)   |     |ների     |         |         |      |       |       |

|  |           |     |նկատմամբ |         |         |      |       |       |

|  |           |     |համա-    |         |         |      |       |       |

|  |           |     |պատասխան |         |         |      |       |       |

|  |           |     |բաժնային |         |         |      |       |       |

|  |           |     |մաս      |         |         |      |       |       |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.07.2026
N 1075-Ա
Որոշում