Սեղմել Esc փակելու համար:
2026-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2026-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀՀ 35-ԱՄՅԱԿ (19 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հուլիսի 2026 թվականի թիվ 200-Ն

 

2026-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 35-ԱՄՅԱԿ (1991-2026)» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. 2026 թվականի սեպտեմբերի 14-ից շրջանառության մեջ դնել «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ (1991-2026)» արծաթե հուշադրամը` համաձայն սույն որոշման Հավելված 1-ով սահմանված նկարագրության և էսքիզների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    կենտրոնական բանկի նախագահ              Մ. Գալստյան

 

Երևան

2026-07-20

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2026 թվականի հուլիսի 14-ի

թիվ 200-Ն որոշման

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 35-ԱՄՅԱԿ (1991-2026)»

արծաթե հուշադրամի

 

1. Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և հայկական զարդանախշ:

Մակագրություններն են` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA», «5000 ԴՐԱՄ . DRAM» և «2026»:

 

2. Հուշադրամի դարձերեսին պատկերված են ՀՀ Ազգային ժողովի շենքը (ճարտարապետ` Մ. Գրիգորյան, 1950 թ.) և ոճավորված եռագույնը: Մակագրություններն են` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 35-ամյակ» և «Մեր հայրենիք» ՀՀ օրհներգի տողերից` «...Թող միշտ պանծա Հայաստան» (տեքստը` Մ. Նալբանդյանի, երաժշտությունը` Բ. Կանաչյանի):

 

3. Տեխնիկական չափանիշները

 

    Անվանական արժեքը     5000 դրամ

    Մետաղը/հարգը         արծաթ 925 o

    Քաշը                 168,1 գ

    Տրամագիծը            63,0 մմ

    Որակը                պրուֆ

    Դրամաշուրթը          հարթ/համարակալված

    Քանակը               300 հատ

 

4. Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

 

5. Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 35-ԱՄՅԱԿ (1991-2026)»

արծաթե հուշադրամի

դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

(նկար)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 հուլիսի 2026 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
14.07.2026
N 200-Ն
Որոշում