ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հուլիսի 2026 թվականի N 1114-Ա
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225-րդ և 605-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի (անձնագրի համար` AT0423037, 24.03.2020 թ., տրված` 099-ի կողմից) (այսուհետ` քաղաքացի) սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Գառնի, Գեղարդի խճուղի, 3-րդ փակուղի, 1 հասցեում գտնվող, 817.64 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.26 հա մակերեսով հողամասի (2021 թվականի սեպտեմբերի 22-ին տրամադրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 22092021-07-0062, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք` 46,651,852.0 դրամ, այսուհետ` գույք 1) և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Գառնի, Գեղարդի խճուղի, 2-րդ փակուղի, 6/1 հողամաս հասցեում գտնվող 0.1 հա մակերեսով հողամասի (2019 թվականի մայիսի 7-ին տրամադրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 07052019-07-0017, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեք` 2,887,500.0 դրամ, այսուհետ` գույք 2) նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը` գորգերի թանգարանի հիմնադրման և գործունեության ապահովման նպատակով` պահպանելով գույքի 1-ի տարածքում գտնվող բնակելի տանը քաղաքացու բնակելի տարածության օգտագործման իրավունքը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` կոմիտե) նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում քաղաքացու հետ կնքել սույն որոշման 1-ին կետից բխող գույք 1-ի և գույք 2-ի նվիրաբերության պայմանագիր` դրանում սահմանելով`
1) դրույթ` գույք 1-ում քաղաքացու կողմից բնակելի տարածության օգտագործման իրավունքի վերաբերյալ.
2) որ պայմանագրի կնքման և դրանից բխող ծախսերը ենթակա են իրականացման կոմիտեի միջոցների հաշվին, իսկ նվիրաբերության պայմանի հսկողությունն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո երկամսյա ժամկետում քաղաքացու հետ համատեղ ապահովել գույք 1-ի և գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հուլիսի
Երևան