041.0387.250501
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 մայիսի 2001 թվականի N 387
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության առաջարկությունը, ինչպես նաև «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտի կարևորությունն ու առանձնահատկությունները, նշված օբյեկտի շինարարական աշխատանքների կատարման գործընթացը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մեկ աղբյուրից գնումները կազմակերպելու նպատակով`
1. Ստեղծել բանակցություններ վարող հանձնաժողով հետևյալ կազմով`
Վ. Մովսիսյան - ՀՀ վարչապետի խորհրդական (հանձնաժողովի նախագահ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին
տեղակալ
Ա. Անդրեասյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և
բնական ռեսուրսների վարչության պետ
Ս. Բաբայան - ՀՀ քաղաքաշինության նախարարության նորմաների և
նորմատիվների բաժնի պետ
Ա. Մանուկյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական
կառույցներ» պետական հիմնարկի տնօրեն
Թ. Մարգարյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական
կառույցներ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ
Վ. Նովիկով - Նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննության
ՊՓԲԸ-ի տնօրեն
2. Բանակցություններ վարող հանձնաժողովին` Որոտան-Արփա ջրատարի N 2 թունելախորշի շինարարության և NN 1, 2 թունելախորշերի 44,8 մետր փլուզված հատվածների վերացման աշխատանքների իրականացման շուրջ վարվող բանակցության գործընթացը, որպես ընդհանուր բանակցությունների առաջին փուլ, ավարտել մինչև 2001 թվականի մայիսի 30-ը:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը`
ա) բանակցությունների առաջին փուլի արդյունքների հիման վրա մեկշաբաթյա ժամկետում շինարարական կազմակերպության հետ կնքել կապալի պայմանագիր.
բ) «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտի մնացած շինարարական աշխատանքների կատարման շուրջ համապատասխան բանակցություններ վարելու նպատակով մեկամսյա ժամկետում ճշտել մնացորդային աշխատանքների ծավալները: