Սեղմել Esc փակելու համար:
Հ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԼԻՍԱԲՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Հ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԼԻՍԱԲՈՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0388.250501

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 2001 թվականի N 388

 

Հ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԼԻՍԱԲՈՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Տրանսպորտի նախարարների եվրոպական համաժողովի 85-րդ նիստին մասնակցելու նպատակով 2001 թվականի մայիսի 27-ից մինչև հունիսի 1-ը Լիսաբոն գործուղել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Գագիկ Գրիգորյանին:

2. Հ. Բեգլարյանի և Գ. Գրիգորյանի Լիսաբոն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հ. Բեգլարյանի և Գ. Գրիգորյանի Լիսաբոն մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.05.2001
N 388
Որոշում