ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 օգոստոսի 2026 թվականի N 1157-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐԴԱՇԵՆ 6-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ. 66/1 ԵՎ ՎԱՐԴԱՇԵՆ 6-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ. 68Ա ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «է» և «ը» կետերով, 5-րդ, 7-րդ և 11-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սույն որոշման N 2 հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ` հետևյալ հիմնավորումներով.
1) Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի հ. 66/1 և Վարդաշեն 6-րդ փողոցի հ. 68ա հասցեներում գտնվող քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային հանրակացարանային շենքերի քանդման, այդ շենքերի բնակիչների վերաբնակեցման աշխատանքների (այսուհետ` ծրագիր) իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ`
ա. Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի հ. 66/1 և Վարդաշեն 6-րդ փողոցի հ. 68ա հասցեներում գտնվող քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային հանրակացարանային շենքերի բնակիչների վերաբնակեցման արդյունքում կապահովվի տվյալ շենքերի բնակիչների և երրորդ անձանց անվտանգությունը, 4-րդ կարգի վթարային շենքերը կապամոնտաժվեն, կվերանա այդ շենքերի փլուզման վտանգը, կբացառվեն անկանխատեսելի հետևանքները և արդյունքում կլուծվեն քաղաքի տվյալ շենքերում բնակվող բնակիչների բնակարանային խնդիրները,
բ. տվյալ տարածքում կիրականացվեն կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ, կստեղծվեն կանաչ և հանգստի գոտիներ,
գ. կբարելավվի սանիտարական վիճակը և կվերականգնվի էկոլոգիական հավասարակշռությունը,
դ. կպաշտպանվեն անձանց կյանքը, առողջությունը կամ սեփականությունը, ե. կնվազեցվեն և կկանխվեն հնարավոր արտակարգ իրավիճակները.
2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված գույքի օտարման, քանի որ դրանք գտնվում են սույն որոշմամբ նախատեսված ծրագրի իրականացման գոտում և անհնար է ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը` առանց դրանց օտարման.
3) օտարվող գույքի նկատմամբ ճանաչված հանրության գերակա շահը չհիմնավորված վնաս չի պատճառում սույն որոշման N 3 հավելվածում նշված շենքերի սեփականատերերին և այլ գույքային իրավունքներ ունեցող անձանց.
4) գույքի օտարումն ուղղակիորեն նպաստելու է օտարման նպատակի իրագործմանը և օտարման ենթակա սեփականությունն օգտագործվելու է բացառապես հանրության գերակա շահ ճանաչված օտարման նպատակով:
2. Հաստատել սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված սեփականության օբյեկտների օտարման սխեման` համաձայն N 3 հավելվածի:
3. Սահմանել, որ`
1) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության դիմաց փոխհատուցումը տրամադրվելու է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով.
2) սույն որոշման 1-ին կետում նշված քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիրն իրականացնելու և տվյալ շենքերում բնակվող բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով կողմերի ցանկության դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվող պայմանագրով օտարվող սեփականության դիմաց փոխհատուցումը, ինչպես նաև սույն որոշման N 1 հավելվածում նշված շահառուների ֆինանսական աջակցության տրամադրումը կիրականացվի բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով` համաձայն N 1 հավելվածի.
3) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը.
4) նախատեսված օտարման գործառույթների իրականացումը համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմնի գործառույթը պատվիրակվում է Երևանի քաղաքապետին.
5) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետ է սահմանվում 1 (մեկ) տարի` սկսած սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.
6) օտարման նպատակի իրագործումը սկսելու վերջնաժամկետը 2028 թվականի հուլիսի 1-ն է, իսկ ավարտելու վերջնաժամկետը` 2028 թվականի դեկտեմբերի 31-ը.
7) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և այդ տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.
8) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:
4. Առաջարկել Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատիրոջը (առկայության դեպքում` նաև արժեթղթերի անվանատիրոջը) և օտարվող գույքային իրավունքներ ունեցող անձանց, իսկ եթե սեփականության սեփականատերը սնանկության վարույթով հանդիսանում է պարտապան, ապա նաև սնանկության գործով կառավարչին` «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2026 թ. օգոստոսի 6
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2026 թվականի օգոստոսի 6-ի
N 1157-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐԴԱՇԵՆ 6-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ. 66/1 ԵՎ ՎԱՐԴԱՇԵՆ 6-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ. 68Ա ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն ծրագրով սահմանվում են Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի հ. 66/1 և Վարդաշեն 6-րդ փողոցի հ. 68ա հասցեներում գտնվող հանրակացարանային շենքերի բնակարանների սեփականատերերին (օգտագործողներին) (այսուհետ` շահառու) վթարային բնակարանի դիմաց բնակարան ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագիր տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն ծրագրի մասով վթարային շենքի ծավալում գտնվող բնակելի տան կամ բնակարանի կամ այլ բնակելի տարածքի դիմաց փոխհատուցում տրամադրվում է բնակարանի գնման վկայագիր (այսուհետ` վկայագիր) տրամադրելու միջոցով:
3. Սույն ծրագրի մասով` վկայագրի շահառու են հանդիսանում Վարդաշեն 6-րդ փողոցի հ. 66/1 և Վարդաշեն 6-րդ փողոցի հ. 68ա հասցեներում գտնվող հանրակացարանային շենքերի բնակարանների սեփականատերերը կամ օգտագործողները կամ շենքում անձնագրային հաշվառումով փաստացի 5 (հինգ) և ավելի տարվանից ավելի փաստացի բնակվող բնակիչները:
4. Սույն ծրագրի 3-րդ կետով սահմանված բոլոր այն շահառուները, ում փոխհատուցման չափը կազմելու է ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար և պարտապանի միակ բնակարանի իրացումից վերադարձված նվազագույն գումարի տնօրինման կարգը սահմանելու մասին» N 1709-Ն որոշման 1-ին կետով սահմանված 7 800 000 դրամի չափից պակաս` շահառուի համապատասխան հայտի հիման վրա Երևան համայնքի բյուջեի միջոցով ավելացվում է գումարը և տրամադրվում է վկայագիր 7 800 000 դրամի չափով, բացառությամբ այն շահառուների, ովքեր ծրագրի ընդունման պահին Երևան համայնքում ունեն բնակելի տուն կամ բնակարան կամ այլ բնակելի տարածք, որի ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականություն հանդիսացող գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը գերազանցում է ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի N 1709-Ն որոշման 1-ին կետով սահմանված 7 800 000 դրամ չափը կամ բնակարանները Վարդաշեն 6-րդ փողոցի հ. 66/1 և Վարդաշեն 6-րդ փողոցի հ. 68ա հասցեներում գտնվող հանրակացարանային շենքերում առուվաճառքի պայմանագրերով ձեռք են բերվել նշված շենքերի նկատմամբ 4-րդ կարգի վթարայնության վերաբերյալ եզրակացություն տրամադրելուց հետո` սկսած 06.05.2020 թվականից:
5. Վկայագիրը լիազոր մարմնի կողմից հաստատված ձևաթղթին համապատասխան կազմված անվանական փաստաթուղթ է, որը հավաստում է վկայագիր ստացած անձի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից պատրաստի կամ կառուցվող շենքից բնակարան ձեռք բերելու (բնակելի տան) համար անհատույց ֆինանսական աջակցություն ստանալու իր իրավունքը:
6. Վկայագիրը պարունակում է հետևյալ պարտադիր վավերապայմանները`
1) վկայագրի թողարկման սերիան (որը կազմվում է հասցեի և համապատասխան բնակարանը նկարագրող հապավումից.
2) վկայագիրը տրամադրող մարմնի անվանումը, տրամադրման ամսաթիվը.
3) աջակցություն ստացող անձանց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը անձնագրային տվյալները.
4) տրամադրվող աջակցության չափը.
5) վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման (առուվաճառքի պայմանագրի կնքման) ժամկետը (չորս ամիս):
7. Վկայագիրը արժեթուղթ չէ և ենթակա չէ օտարման, գրավադրման, բռնագանձման ու այլ անձի փոխանցման:
8. Վկայագրում նշվող աջակցության գումարը բնակարանի նկատմամբ միանձնյա սեփականության իրավունքի գրանցման պարագայում` տվյալ անձի սեփականությունն է, իսկ ընդհանուր սեփականության իրավունքի գրանցման պարագայում` բոլոր մասնակիցների համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականությունը (հիմք ընդունելով վթարային բնակարանի նկատմամբ նրանց սեփականության իրավունքի տեսակը և մասը), որի չափով ճանաչվում է նրանց սեփականության իրավունքը ձեռք բերվող բնակարանի նկատմամբ:
9. Վկայագիրը տրամադրվում է մեկ օրինակից, և վկայագրով սահմանված 4 ամիս ժամկետը հնարավոր է երկարաձգել 4 ամսով և միայն մեկ անգամ:
10. Վկայագրի կորստի դեպքում, վկայագիր ստացած անձի դիմումի հիման վրա, կորցրած վկայագիրը սահմանված կարգով անվավեր է ճանաչվում, և դրա փոխարեն այդ անձին տրամադրվում է նոր վկայագիր` համապատասխան դիմում մուտքագրելուց հետո 10-օրյա ժամկետում:
11. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սեփականության իրավունք ունեցող շահառուի մահվան դեպքում` ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան բացվում է ժառանգություն, իսկ օգտագործողի դեպքում վերջինիս իրավունքը դադարում է:
Սեփականության իրավունք ունեցող շահառուի մահվան դեպքում` սույն ծրագրի 6-րդ կետի 5-րդ ենթակետով և 9-րդ կետով սահմանված ժամկետները հաշվարկվում են ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու պահից:
12. Վկայագրի միջոցով աջակցությունը ցուցաբերվում է վճարումների ձևով, շահառուների և Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերվող ցանկացած գույքի (բնակարան, բնակելի տուն, բնակարան ձեռք բերելու իրավունք) սեփականատերերի միջև` սահմանված կարգով` վկայագրի միջոցով կնքված պայմանագրի (այդ թվում նաև հիփոթեքային վարկավորմամբ) հիման վրա` բնակարանի արժեքը (բայց ոչ ավելի, քան վկայագրում նշված աջակցության չափը) վճարելով ձեռք բերելու իրավունքը վաճառողին` նրա կողմից ներկայացված հաշվեհամարին փոխանցելու միջոցով, իսկ վկայագրում ամրագրված աջակցության չափից ցածր արժողությամբ գույքի ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը փոխանցվում է շահառուին` նրա կողմից ներկայացված հաշվեհամարին փոխանցելու միջոցով:
Վկայագրով նշված արժեքից բարձր արժեքով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում տարբերությունը լրացվում է շահառուի սեփական միջոցների հաշվին:
13. Վկայագրի միջոցով ձեռք բերված բնակարանը (բնակելի տունը) սեփականության իրավունքի գրանցման պահից հաշված` 5 (հինգ) տարվա ընթացքում չի կարող վաճառվել, նվիրվել կամ օտարվել այլ եղանակով:
14. Վկայագրի միջոցով աջակցություն ստացող շահառուները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2027 թվականի դեկտեմբերի 1-ը Երևանի քաղաքապետարան ներկայացնում են դիմում (ձև N 1)` դրան կցելով`
1) բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթուղթ.
2) շահառուների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները (մահացած շահառուի ժառանգների կողմից` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժառանգությունն ընդունելու փաստը հաստատող փաստաթղթի պատճենը).
3) հայտարարություն` աջակցություն ստանալուց հետո վթարային բնակարանի դիմաց պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին առնվազն 20 (քսան) տարի բնակարանային պահանջ չներկայացնելու, տվյալ շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի համապատասխան բաժնեմասից կամովին հրաժարվելու մասին (ձև N 2):
15. Ծրագրի 14-րդ կետով սահմանված ժամկետում վկայագրի միջոցով աջակցություն ստանալու մասին գրավոր ցանկություն չհայտնած անձինք համարվում են աջակցություն ստանալուց հրաժարվածներ, որի դեպքում փոխհատուցման հարցը ենթակա է կարգավորման «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով:
Ձև N 1
Երևանի քաղաքապետ
________________________________
(անունը, ազգանունը)
ԴԻՄՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտնում եմ Ձեզ, որ Երևան քաղաքի ----------------------- բնակարանի (սենյակի) սեփականատեր (օգտագործող) եմ:
_____________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
_____________________________________________________________________
(հաշվառման հասցեն)
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
(համասեփականատերերի անունը, հայրանունը, ազգանունը, հաշվառման հասցեն)
2. Խնդրում եմ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ինձ տրամադրել վկայագրի միջոցով աջակցություն:
3. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
Դիմող` __________________________ __ __________ 20 թ.
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
Համասեփականատերեր` ________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
______________________________________________________________
______________________________________________________________
Ձև N 2
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտնում եմ Ձեզ, որ Երևան քաղաքի ----------------------- բնակարանի (սենյակի) սեփականատեր (օգտագործող) եմ:
_____________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
_____________________________________________________________________
(հաշվառման հասցեն)
և պատրաստ եմ կամովին հրաժարվելու իմ վթարային բնակարանից և տվյալ շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի համապատասխան բաժնեմասից և դրա դիմաց ստանալ վկայագրի միջոցով աջակցություն:
Միաժամանակ պարտավորվում եմ բնակարանային պահանջ չներկայացնել պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին քանդված բնակարանի դիմաց:
ԴԻՄՈՂ`
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2026 թվականի օգոստոսի 6-ի
N 1157-Ն որոշման
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐԴԱՇԵՆ 6-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ. 66/1 ԵՎ ՎԱՐԴԱՇԵՆ 6-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ. 68Ա ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
._____________________________________________________________________.
|Հասցեն |Ձեռք բերողը |Նկարագրության |
| | |արձանագրության |
| | |կազմման ժամկետը|
|____________________________________|________________|_______________|
|1. ք. Երևան, Վարդաշեն 6-րդ փողոցի |Հայաստանի |6 ամիս |
|հ. 66/1 հասցեում գտնվող անշարժ |Հանրապետություն | |
|գույքն ամբողջությամբ (հավելված N 3) | | |
|____________________________________|________________| |
|2. ք. Երևան, Վարդաշեն 6-րդ փողոցի |Հայաստանի | |
|հ. 68ա հասցեում գտնվող անշարժ |Հանրապետություն | |
|գույքն ամբողջությամբ (հավելված N 3) | | |
._____________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2026 թվականի օգոստոսի 6-ի
N 1157-Ն որոշման
ՍԽԵՄԱ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐԴԱՇԵՆ 6-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ. 66/1 ԵՎ ՎԱՐԴԱՇԵՆ 6-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ. 68Ա ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ
ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ (933.81 քառ. մ և 901.23 քառ. մ)
(նկար)
Պաշտոնական հրապարակման օրը` 7 օգոստոսի 2026 թվական: