ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 օգոստոսի 2026 թվականի N 1161-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊՈՂՊԱՏԵ ԱՄՐԱՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1-ին հոդվածը և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 7214 և 7215 ապրանքային դիրքերում դասակարգվող պողպատե ամրանների «Բացթողում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումն իրականացվում է հիմնական լիցենզիայի հիման վրա.
2) մինչև մեկ տոննա ապրանքների համար լիցենզիայի տրամադրման համար ենթակա է վճարման պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված դրույքաչափին համապատասխան:
2. Հիմնական լիցենզիայի տրամադրման համար լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):
3. Սահմանել`
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 7214 և 7215 ապրանքային դիրքերում դասակարգվող պողպատե ամրանների «Բացթողում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման լիցենզավորման ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 7214 և 7215 ապրանքային դիրքերում դասակարգվող պողպատե ամրանների «Բացթողում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման հիմնական լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առնվազն 3 օրացուցային օր առաջ ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման դեպքում ոչ սակագնային կարգավորման միջոցի ժամանակավոր կիրառման մասին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առնվազն 3 օրացուցային օր առաջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման դեպքում ոչ սակագնային կարգավորման միջոցի կիրառման մասին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի օգոստոսի 11-ից և գործում է մինչև 2027 թվականի փետրվարի 11-ը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2026 թ. օգոստոսի 7
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2026 թվականի օգոստոսի 6-ի
N 1161-Ն որոշման
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 7214 ԵՎ 7215 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ ԴԱՍԱԿԱՐԳՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՄՐԱՆՆԵՐԻ «ԲԱՑԹՈՂՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 7214 և 7215 ապրանքային դիրքերում դասակարգվող պողպատե ամրանների «Բացթողում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման լիցենզավորման ընթացակարգով կարգավորվում են սույն կետում նշված ապրանքների ներմուծման լիցենզավորման գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Սույն ընթացակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`
1) հիմնական լիցենզիա` լիցենզիա, որն արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս ներմուծելու լիցենզիայով նախատեսված քանակով լիցենզավորման ենթակա ապրանք.
2) ապրանք` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 7214 և 7215 ապրանքային դիրքերում դասակարգվող պողպատե ամրաններ.
3) հայտատու` արտաքին տնտեսական գործունեության մասնակից, որը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացնում փաստաթղթեր` հիմնական լիցենզիա ստանալու նպատակով:
3. ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
3. Հիմնական լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում.
1) դիմում` նշելով իրավաբանական անձի գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` բնակության և հաշվառման հասցեն), պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը.
2) հայտ` համաձայն N 1 ձևի.
3) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկատվություն:
4. Հիմնական լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` [email protected]), ինչպես նաև փոստով կամ առձեռն: Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը և հայտն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
5. Հայտատուի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում հիմնական լիցենզիան լիազոր մարմնի կողմից տրամադրվում է հայտի մուտքագրման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
6. Հայտի և կից փաստաթղթերի թերի լինելու կամ դրանցում անհամապատասխանություններ առկա լինելու դեպքում լիազոր մարմինը հայտն ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացնում է հայտատուին` առաջարկելով 3 աշխատանքային օրվա ընթացքում լրացնել փաստաթղթերը կամ շտկել դրանցում առկա անհամապատասխանությունները: Տվյալ դեպքում հիմնական լիցենզիայի տրամադրման ժամկետը երկարաձգվում է մինչև 3 աշխատանքային օրով:
7. Հիմնական լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուն թերությունները շտկված հայտը կամ փաստաթղթերը չի ներկայացրել լիազոր մարմին կամ կրկին ներկայացրել է թերի:
8. Հայտի և հիմնական լիցենզիայի 6-րդ և 7-րդ կետերում, անհրաժեշտության դեպքում, կարող են նշվել մեկից ավելի երկրներ:
9. Հիմնական լիցենզիայի գործողության ժամկետի ավարտ է համարվում սույն որոշման 5-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը:
10. Այն դեպքում, երբ որպես իրավաբանական անձ գրանցված լիցենզավորված անձի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ կամ փոխվել են անհատ ձեռնարկատեր հանդիսացող` լիցենզավորված ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, տրամադրված հիմնական լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, և հայտատուն ներկայացնում է նոր հիմնական լիցենզիա ձևակերպելու դիմում` կցելով հայտը և նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:
11. Հիմնական լիցենզիայի կորստի դեպքում լիազոր մարմինը, հայտատուի գրավոր դիմումի հիման վրա, տրամադրում է հիմնական լիցենզիայի կրկնօրինակը, որը պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը: Դիմումը, որով պարզաբանվում են հիմնական լիցենզիայի կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով:
12. Հիմնական լիցենզիայի կրկնօրինակը տրամադրվում է դիմումը լիազոր մարմնում մուտքագրելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Կրկնօրինակի տրամադրման համար պետական տուրք չի գանձվում:
Ձև N 1
ՀԱՅՏ
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 7214 ԵՎ 7215 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ ԴԱՍԱԿԱՐԳՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՄՐԱՆՆԵՐԻ «ԲԱՑԹՈՂՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
._____________________________________________________________________.
|1. Հայտ N | |2. Գործողության ժամկետը | |
| |«__»_____ 20___ թ. |
|________________________________|____________________________________|
|3. Հիմնական լիցենզիայի տեսակը | |4. Հայտատու | |
|ՆԵՐՄՈՒԾՈՒՄ | | |
|________________________________|____________________________________|
|5. ՀՎՀՀ | |6. Վաճառողի երկիրը | |
|________________________________|____________________________________|
|7. Ծագման երկիրը | |8. Չափի միավորը` տոննա | |
|________________________________|____________________________________|
|9. Ծավալը || |10. Արժեքը | |
|_____________________________________________________________________|
|10. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ | |
|_____________________________________________________________________|
|12. Լրացուցիչ տեղեկատվություն (ըստ անհրաժեշտության) | |
|_____________________________________________________________________|
|13. Հիմնական լիցենզիան տալու |14. Հայտատուի լիազորված անձ |
|հիմքը |Անունը, հայրանունը, ազգանունը, |
| |պաշտոնը |
| |Հեռախոսահամարը |
| |Ստորագրությունը |
| |«____»________ 20_ թ. |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2026 թվականի օգոստոսի 6-ի
N 1161-Ն որոշման
ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 7214 ԵՎ 7215 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ ԴԱՍԱԿԱՐԳՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՄՐԱՆՆԵՐԻ «ԲԱՑԹՈՂՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
._____________________________________________________________________.
|Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
|_____________________________________________________________________|
|1. Հիմնական լիցենզիա N | |2. Գործողության ժամկետը | |
| |«__»_________ 20__ թ. |
|________________________________|____________________________________|
|3. Հիմնական լիցենզիայի տեսակը | |4. Հայտատու | |
|ՆԵՐՄՈՒԾՈՒՄ | | |
|________________________________|____________________________________|
|5. ՀՎՀՀ | |6. Վաճառողի երկիրը | |
|________________________________|____________________________________|
|7. Ծագման երկիրը | |8. Չափի միավորը` տոննա | |
|________________________________|____________________________________|
|9. Ծավալը | |10. Արժեքը | |
|_____________________________________________________________________|
|11. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ | |
|_____________________________________________________________________|
|12. Լրացուցիչ տեղեկատվություն (ըստ անհրաժեշտության) | |
|_____________________________________________________________________|
|13. Հիմնական լիցենզիան տալու |14. Լիազորված անձ |
|հիմքը |Անունը, հայրանունը, ազգանունը, |
| |պաշտոնը, ստորագրությունը և կնիքը |
| |«____»________ 20_ թ. |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 7 օգոստոսի 2026 թվական: