ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
5 օգոստոսի 2026 թվականի N 84-Ն
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կրթության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 3.4-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2026-2027 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները` համաձայն հավելվածի:
8/5/2026 Ժ. Անդրեասյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2026 թվականի օգոստոսի 5-ի
N 84-Ն հրամանի
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ
1. ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
1. Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում (այսուհետ` Դպրոց) ուսումնական տարին, ինչպես նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդները մեկնարկում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան:
2. Ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է, ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների:
3. Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային պայմաններից` կարող է սահմանվել վեցօրյա ուսումնական շաբաթ:
4. Առարկաների և դասաժամերի քանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:
5. Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձևերն են անհատական և խմբային պարապմունքները:
6. Անհատական դասի տևողությունը` 45, խմբայինը` 40 րոպե է:
7. Դպրոցի սովորողների (այսուհետ` սովորող) գիտելիքների գնահատումը կատարվում է ուսումնական պլանով նախատեսված առարկաների մասով յուրաքանչյուր կիսամյակի վերջում կազմակերպվող տարբերակված ստուգարքներով, ինչպես նաև քննություններով, որի ժամանակացույցը ներկայացված է համապատասխան աղյուսակներում:
8. Տարբերակված ստուգարքների և փոխադրական քննությունների անցկացման համար Դպրոցի տնօրենի հրամանով ձևավորվում են առնվազն երեք մասնագետից բաղկացած հանձնաժողովներ` համապատասխան առարկայի կամ արվեստի ճյուղի ոլորտային մասնագետներից:
9. Քննությունը գնահատվում է գնահատման 10 միավորային համակարգով, գնահատականը համարվում է բավարար` 3, 4, 5, լավ` 6, 7, 8 և գերազանց` 9, 10 միավորների դեպքում:
10. Փոխադրական քննությունը և տարբերակված ստուգարքը անբավարար ստանալու դեպքում, տվյալ առարկայի համար կազմակերպվում է վերաքննություն` նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ` օգոստոսի 15-25-ն ընկած ժամանակահատվածում: Սույն դրույթը չի վերաբերում «Համույթ», «Երգչախումբ», «Նվագախումբ», «Մարմնամարզություն» առարկաներին, որոնց ստուգարքը գնահատվում է «ստուգված»` նշված առարկաների հաճախումների առնվազն 75 տոկոսի դեպքում:
11. Ստուգարքը, փոխադրական քննությունը և վերաքննությունը անբավարար ստանալու դեպքում, կամ ուսումնական տարվա ընթացքում ընդհանուր 60 և ավելի, կամ մեկ առարկայից ընդհանուր 16 և ավելի դասաժամ անհարգելի բացակայություն ունեցող սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը:
12. Դպրոցի և սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) փոխադարձ համաձայնությամբ` սովորողի անհատական պարապմունքների անընդմեջ մինչև 16 դասաժամ հարգելի բացակայության դասաժամերը կարող են համալրվել` Դպրոցի կողմից առաջարկված ժամանակացույցի համաձայն:
13. Դրսեկության ձևով (էքստեռն) դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ փոխադրումը կազմակերպվում է ուսումնական տարվա ավարտին իրականացվող քննաշրջանի ընթացքում, ուսումնական պլանով նախատեսված ստուգարքների և քննությունների հանձնման, սովորողի գերազանց առաջադիմության, Դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ և Լիազոր մարմնի թույլտվության դեպքում:
14. Ուսումնառության ամբողջ ժամանակահատվածում սովորողը դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել միայն մեկ անգամ:
15. Դրսեկության ձևով (էքստեռն) Դպրոցում ընդունելության կազմակերպման գործընթացն իրականացվում է մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը` Դպրոցի երկրորդ կամ երրորդ դասարաններում, Լիազոր մարմնի համաձայնությամբ, տվյալ դասարան փոխադրվելու համար նախատեսված ստուգարքներն ու քննությունները հանձնելու դեպքում:
16. Դպրոցից Դպրոց սովորողի տեղափոխությունը կարող է իրականացվել ուսումնական տարվա ընթացքում` համապատասխան Լիազոր մարմնի համաձայնությամբ:
17. Սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա սովորողին կարող է տրամադրվել երկարաժամկետ (ակադեմիական) արձակուրդ` մեկ տարի ժամկետով:
18. Դպրոցում վճարովի հիմունքներով կարող է կազմակերպվել նախադպրոցական, հետդպրոցական, ինչպես նաև ընդհանուր գեղագիտական զարգացման գծով ուսումնառություն: Դասավանդվող առարկաների ցանկը հաստատում է դպրոցի մանկավարժական խորհուրդը:
19. Տեսական առարկաների (սոլֆեջո, երաժշտական գրականություն, արվեստի պատմություն, երաժշտական գրագիտություն և ունկնդրում) խմբային պարապմունքների մեկ խմբում ընդգրկված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում, փոքր համակազմ ունեցող Դպրոցում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:
20. Օրինակելի ուսումնական պլանի աղյուսակներում ներկայացված են տվյալ մասնագիտության ուսուցման առարկաների ցանկը և նվազագույն դասաժամերը, որոնք պարտադիր են ավարտական ստուգարքներին և քննություններին մասնակցության համար, եթե «Լրացուցիչ պարզաբանումներ» բաժնում այլ բան նախատեսված չէ:
21. Օրինակելի ուսումնական պլանի «Լրացուցիչ պարզաբանումներ» մասում ներկայացված է տվյալ բաժնում ուսուցման կազմակերպման գործընթացի մանրամասն նկարագիրը:
Աղյուսակ 1
ԴԱՇՆԱՄՈՒՐ
(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
._____________________________________________________________________.
|Առարկայի անվանումը | Ուսումնառության տարի |քննություն |
| |________________________________| |
| | Շաբաթական դասաժամերի քանակը | |
| |________________________________|______________|
| |I |II |III |IV |V |VI |VII | |
|_____________________|___|___|____|___|___|____|______|______________|
|Հիմնական առարկա |2 |2 |2 |2 |2 |2 |2 | IV, VII |

|Սոլֆեջո |1.5|1.5|1.5 |1.5|1.5|1.5 |2 | IV, VII |

|Երաժշտական | | | |1.5|1.5|1.5 |1.5 | VII |
|գրականություն | | | | | | | | |

|Երգչախումբ |1 |1 |1 |1 |2 |2 |2 | |

|Ընդամենը շաբաթական |4.5|4.5|4.5 |6 |7 |7 |7,5 | |

Աղյուսակ 2
ԼԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
(Ջութակ, թավջութակ)

|Երգչախումբ կամ նվագա-|1 |1 |1 |1 |2 |2 |2 | |
|խումբ կամ համույթ | | | | | | | | |
|_____________________|___|___|____|___|___|____|______|______________|
|Ընդամենը շաբաթական |4.5|4.5|4.5 |6 |7 |7 |7,5 | |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 3
ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ
(դասական, ժողովրդական, էստրադային)

|Հիմնական առարկա |2 |2 |2 |2 |2 |2 |2 |IV, VII |
|_____________________|___|___|____|___|___|____|______|______________|
|Սոլֆեջո |1.5|1.5|1.5 |1.5|1.5|1.5 |2 |IV, VII |
|_____________________|___|___|____|___|___|____|______|______________|
|Երաժշտական | | | |1.5|1.5|1.5 |1.5 |VII |
|գրականություն | | | | | | | | |
|_____________________|___|___|____|___|___|____|______|______________|
|Երգչախումբ |1 |1 |1 |1 |2 |2 |2 | |
|_____________________|___|___|____|___|___|____|______|______________|
|Դաշնամուր |1 |1 |1 |1 |1 |1 |0,5 | |
|_____________________|___|___|____|___|___|____|______|______________|
|Ընդամենը շաբաթական |4 |5 |5 |6.5|7.5|8 |8 | |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 4
ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ
(դասական, ժողովրդական, էստրադային)
(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
._____________________________________________________________________.
|Առարկայի անվանումը | Ուսումնառության տարի |քննություն |
| |________________________________| |
| | Շաբաթական դասաժամերի քանակը | |
| |________________________________|______________|
| |I |II |III |IV |V | |
|_____________________|_____|_____|_____|______|_______|______________|
|Հիմնական առարկա |1.5 |1.5 |1.5 |2 |2 |III, V |
|_____________________|_____|_____|_____|______|_______|______________|
|Սոլֆեջո |1.5 |1.5 |1.5 |1.5 |2 |III, V |

|Երաժշտական | |1.5 |1.5 |1.5 |1.5 |V |
|գրականություն | | | | | | |

|Երգչախումբ | |1 |2 |2 |2 | |
|_____________________|_____|_____|_____|______|_______|______________|
|Դաշնամուր |1 |1 |1 |1 |0,5 | |
|_____________________|_____|_____|_____|______|_______|______________|
|Ընդամենը շաբաթական |4 |6.5 |7.5 |8 |8 | |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 5
ՓՈՂԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ, ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ԱԿՈՐԴԵՈՆ, ՏԱՎԻՂ, ԿԻԹԱՌ
(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
._____________________________________________________________________.
|Առարկայի անվանումը | Ուսումնառության տարի |քննություն |
| |________________________________| |
| | Շաբաթական դասաժամերի քանակը | |
| |________________________________|______________|
| |I |II |III |IV |V |VI |VII | |
|_____________________|___|___|____|___|___|____|______|______________|
|Հիմնական առարկա |2 |2 |2 |2 |2 |2 |2 | IV, VII |
|_____________________|___|___|____|___|___|____|______|______________|
|Սոլֆեջո |1.5|1.5|1.5 |1.5|1.5|1.5 |2 | IV, VII |
|_____________________|___|___|____|___|___|____|______|______________|
|Երաժշտական | | | |1.5|1.5|1.5 |1.5 | VII |
|գրականություն | | | | | | | | |
|_____________________|___|___|____|___|___|____|______|______________|
|Երգչախումբ կամ նվագա-|1 |1 |1 |1 |2 |2 |2 | |
|խումբ կամ համույթ | | | | | | | | |
|_____________________|___|___|____|___|___|____|______|______________|
|Ընդամենը շաբաթական |4.5|4.5|4.5 |6 |7 |7 |7,5 | |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 6
ՓՈՂԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ, ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ԱԼՏ, ԿՈՆՏՐԱԲԱՍ, ՏՈՒԲԱ, ԱԿՈՐԴԵՈՆ, ՏԱՎԻՂ, ԿԻԹԱՌ
(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
._____________________________________________________________________.
|Առարկայի անվանումը | Ուսումնառության տարի |քննություն |
| |________________________________| |
| | Շաբաթական դասաժամերի քանակը | |
| |________________________________|______________|
| |I |II |III |IV |V | |
|_____________________|_____|_____|_____|______|_______|______________|
|Հիմնական առարկա |2 |2 |2 |2 |2 |III, V |
|_____________________|_____|_____|_____|______|_______|______________|
|Սոլֆեջո |1.5 |1.5 |1.5 |1.5 |2 |III, V |
|_____________________|_____|_____|_____|______|_______|______________|
|Երաժշտական | |1.5 |1.5 |1.5 |1.5 |V |
|գրականություն | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|______|_______|______________|
|Երգչախումբ կամ նվագա-|1 |1 |2 |2 |2 | |
|խումբ կամ համույթ | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|______|_______|______________|
|Ընդամենը շաբաթական |4.5 |6 |7 |7 |7,5 | |
._____________________________________________________________________.
2. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
1. Երաժշտարվեստի բաժիններում ընդունելությունը կազմակերպվում է 6-9 տարեկան երեխաների համար` 7-ամյա կրթության դեպքում, իսկ 5-ամյա կրթության դեպքում` 9-12 տարեկան երեխաների համար:
2. Աղյուսակներում ներկայացված դասաժամերից բացի, Լիազոր մարմնի հետ համաձայնեցմամբ, ուսուցման 2-րդ տարվանից սկսված, կարող է դասավանդվել «Ընտրովի» առարկան` շաբաթական 0,5-1 ժամի չափով:
3. «Հիմնական առարկա» և «Ընտրովի» առարկաների ուսուցումը կազմակերպվում է անհատական, իսկ «Սոլֆեջո», «Երաժշտական գրականություն» և «Համույթ կամ նվագախումբ կամ երգչախումբ» առարկաների ուսուցումը` խմբային պարապմունքների եղանակով, բացառությամբ «Ազգային նվագարաններ» բաժնի «Դհոլ» երաժշտական գործիքի «Հիմնական առարկա» դասաժամերի, որի 50%-ը հատկացվում է անհատական, 50%-ը` 3-6 սովորողից բաղկացած խմբային պարապմունքների համար:
4. «Երգեցողություն» բաժնի «Հիմնական առարկա» դասաժամի տևողությունը սահմանվում է 40 րոպե:
5. «Համույթ» առարկայի ուսուցումը կազմակերպվում է 3-12, «Նվագախումբ»-ը` 13-25, իսկ «Երգչախումբ»-ը` 20-35 սովորողներից բաղկացած խմբային պարապմունքներով:
6. Ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից, ինչպես նաև «Համույթ, Նվագախումբ և Երգչախումբ» առարկայի պարապմունքների առանձնահատկություններից` «Համույթ» առարկայի համար 12, «Նվագախումբ» առարկայի համար 19, «Երգչախումբ» առարկայի համար 27 սովորողներից բաղկացած խմբի պարապմունքների համար կարող է սահմանվել լրավճար համույթի, նվագախմբի և երգչախմբի ղեկավարների, ինչպես նաև երգչախմբի նվագակցող-դաշնակահարի համար: Նշված գործընթացը կազմակերպվում է Լիազոր մարմնի համաձայնությամբ:
7. «Համույթ», «Նվագախումբ» կամ «Երգչախումբ» առարկայի բաշխումն ըստ սովորողների իրականացվում է Դպրոցի կողմից: «Համույթ» և «Նվագախումբ» առարկաների պարապմունքները 7-ամյա կրթության պարագայում իրականացվում են 3-րդ, իսկ 5-ամյա կրթության դեպքում` 2-րդ դասարանից:
8. «Ընտրովի» առարկայի դասաժամերը հատկացվում են հետևյալ առարկաների պարապմունքների համար` այլ երաժշտական գործիք, երգեցողություն, ընդհանուր դաշնամուր, թերթից ընթերցում, Կոմպոզիցիայի հիմունքներ, համակարգչային երաժշտություն և նոտագրություն, ինչպես նաև նվագակցություն և գործիքային դուետ (բարձր դասարանների սովորողների համար): «Ընտրովի» առարկաների ցանկը հաստատում է դպրոցի տնօրենը:
9. Ելնելով դպրոցի շենքային պայմաններից, ինչպես նաև` դպրոցի նյութատեխնիկական համապատասխան հագեցվածության պարագայում` «Ընտրովի» առարկայի 0.5 դասաժամը կարող է հատկացվել «Ընդհանուր դաշնամուր» առարկայի պարապմունքների համար: «Երգեցողություն» բաժնի համար նախատեսված «Ընտրովի» առարկայի դասաժամերը հատկացվում են «Ընդհանուր դաշնամուր» առարկային:
10. «Հիմնական առարկա» (բացի դաշնամուր, տավիղ, ակորդեոն, դհոլ, կիթառ երաժշտական գործիքներից) դասաժամի անցկացման համար հատկացվում են դաշնամուրային նվագակցության ժամեր` ուսումնական տարվա համար` 20-40 ժամի չափով: «Դաշնամուր» բաժնում նվագակցության դասաժամերը (կոնցերտային նվագակցություն/ իլյուստրացիա) տրամադրվում են 4-7-րդ դասարանների սովորողների համար` ուսումնական տարվա համար` 20 ժամի չափով:
11. Լրացուցիչ վարձավճարով երաժշտարվեստի բաժնի սովորողները կարող են ստանալ հավելյալ ուսումնառություն` այլ հիմնական առարկայի (երկրորդ գործիք/ երգեցողություն) գծով:
12. «Ալտ», «Կոնտրաբաս», «Տուբա» երաժշտական գործիքների ուսուցումը նպատակահարմար է կազմակերպել բարձր դասարանների սովորողների համար, կամ 5-ամյա կրթության դեպքում` 12-13 տարեկան երեխաների ընդունելության կազմակերպման միջոցով:
Աղյուսակ 7
ԿԵՐՊԱՐՎԵՍՏ
(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
._____________________________________________________________________.
|Առարկայի անվանումը | Ուսումնառության տարի |քննություն |
| |________________________________| |
| | Շաբաթական դասաժամերի քանակը | |
| |________________________________|______________|
| |I |II |III|IV |V |VI |VII | |
|_____________________|____|____|___|___|___|____|_____|______________|
|Կերպարվեստի |2 |2 |2 | | | | | |
|հիմունքներ և | | | | | | | | |
|նկարչություն | | | | | | | | |
|_____________________|____|____|___|___|___|____|_____|______________|
|Կիրառական արվեստի |2 |2 |2 | | | | | |
|հիմունքներ | | | | | | | | |
|_____________________|____|____|___|___|___|____|_____|______________|
|Ծեփագործություն |2 |2 |2 | | | | | |
|_____________________|____|____|___|___|___|____|_____|______________|
|Գծանկար | | | |3 |3 |4 |4 |VII |
|_____________________|____|____|___|___|___|____|_____|______________|
|Գունանկար | | | |3 |3 |3 |3 |VII |
|_____________________|____|____|___|___|___|____|_____|______________|
|Կոմպոզիցիա | | | |2/1|2/1|2/1 |2/1 |VII |
|(ստեղծագործական | | | | | | | | |
|թեմատիկ նկարչություն)| | | | | | | | |
|հաստոցային/կիրառական | | | | | | | | |
|_____________________|____|____|___|___|___|____|_____|______________|
|Քանդակ կամ կիրառական | | | |2 |2 |1 |1 |VII |
|արվեստ | | | | | | | | |
|_____________________|____|____|___|___|___|____|_____|______________|
|Արվեստի պատմություն. | | | |1 |1 |1 |1 | |
|Կերպարվեստ | | | | | | | | |
|_____________________|____|____|___|___|___|____|_____|______________|
|Ընդամենը շաբաթական |6 |6 |6 |12 |12 |12 |12 | |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 8
ԿԵՐՊԱՐՎԵՍՏ
(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
._____________________________________________________________________.
|Առարկայի անվանումը | Ուսումնառության տարի |քննություն |
| |________________________________| |
| | Շաբաթական դասաժամերի քանակը | |
| |________________________________|______________|
| |I |II |III |IV | |
|_____________________|_______|_______|______|_________|______________|
|Գծանկար |3 |3 |4 |4 |IV |
|_____________________|_______|_______|______|_________|______________|
|Գունանկար |3 |3 |3 |3 |IV |
|_____________________|_______|_______|______|_________|______________|
|Կոմպոզիցիա |2/1 |2/1 |2/1 |2/1 |IV |
|(ստեղծագործական | | | | | |
|թեմատիկ նկարչություն)| | | | | |
|հաստոցային/կիրառական | | | | | |
|_____________________|_______|_______|______|_________|______________|
|Քանդակ կամ կիրառական |2 |2 |1 |1 |IV |
|արվեստ | | | | | |
|_____________________|_______|_______|______|_________|______________|
|Արվեստի պատմություն. |1 |1 |1 |1 | |
|Կերպարվեստ | | | | | |
|_____________________|_______|_______|______|_________|______________|
|Ընդամենը շաբաթական |12 |12 |12 |12 | |
._____________________________________________________________________.
3. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
1. Կերպարվեստի բաժնում ընդունելությունը կազմակերպվում է 6-9 տարեկան երեխաների համար` 7-ամյա կրթության դեպքում, իսկ 4-ամյա կրթության դեպքում` 9-12 տարեկան երեխաների համար
2. Դպրոցի հայեցողությամբ «Կոմպոզիցիա» առարկայի ավարտական քննությունը կարող է կազմակերպվել հաստոցային կամ կիրառական ձևերից մեկով:
3. Խմբային պարապմունքների մեկ խմբում ընդգրկված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում, փոքր համակազմ ունեցող Դպրոցում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:
4. Ուսումնական պլանի դասաժամերից բացի, անհրաժեշտ է նախատեսել`
1) դասաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար` շաբաթական 0.25 դասաժամի հաշվարկով.
2) պլեներային աշխատանքի դասաժամեր` յուրաքանչյուր խմբի համար շաբաթական մինչև 1,5 դասաժամի հաշվարկով:
5. Ելնելով Դպրոցի շենքային պայմաններից, ֆինանսական և նյութատեխնիկական հագեցվածության հնարավորություններից` բարձր դասարաններում յուրաքանչյուր խմբի համար կարող է պլանավորվել շաբաթական 0.5-1 ժամ «Ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկաներն են` հեռանկարչություն, անատոմիա, գեղարվեստական տպագրություն, գրաֆիկա, համակարգչային գրաֆիկա: «Ընտրովի» առարկաների ցանկը հաստատում է դպրոցի մանկավարժական խորհուրդը:
Աղյուսակ 9
ՊԱՐԱՐՎԵՍՏ
(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
._____________________________________________________________________.
|Առարկայի անվանումը | Ուսումնառության տարի |քննություն |
| |________________________________| |
| | Շաբաթական դասաժամերի քանակը | |
| |________________________________|______________|
| |I |II |III |IV |V |VI | VII | |
|_____________________|___|___|____|____|___|___|______|______________|
|Դասական պար | | |4.5 |4.5 |4.5|4.5| 4.5 | VII |
|_____________________|___|___|____|____|___|___|______|______________|
|Հայկական ժողովրդական | | |2 |2 |2 |2 | 2 | VII |
|պար | | | | | | | | |
|_____________________|___|___|____|____|___|___|______|______________|
|Ժամանակակից պար | | | |1 |1 |1 | 1 | VII |
|_____________________|___|___|____|____|___|___|______|______________|
|Պատմակենցաղային պար | | |2 | | | | | |
|_____________________|___|___|____|____|___|___|______|______________|
|Ժողբնորոշ պար | | | | |1.5|1.5| 1.5 | VII |
|_____________________|___|___|____|____|___|___|______|______________|
|Ռիթմիկա և պար |4 |4 | | | | | | |
|_____________________|___|___|____|____|___|___|______|______________|
|Մարմնամարզություն |1.5|2 |1 |1 |1 |1 | 1 | |
|_____________________|___|___|____|____|___|___|______|______________|
|Երաժշտական | | |1 |1 |1 |1 | 1 | |
|գրագիտություն | | | | | | | | |
|_____________________|___|___|____|____|___|___|______|______________|
|Արվեստի պատմություն. | | | |1 |1 |1 | 1 | |
|Պարարվեստ | | | | | | | | |
|_____________________|___|___|____|____|___|___|______|______________|
|Ընդամենը շաբաթական |5.5|6 |10.5|10.5|12 |12 | 12 | |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 10
ՊԱՐԱՐՎԵՍՏ
(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
._____________________________________________________________________.
|Առարկայի անվանումը | Ուսումնառության տարի |քննություն |
| |________________________________| |
| | Շաբաթական դասաժամերի քանակը | |
| |________________________________|______________|
| |I |II |III |IV |V | |
|_____________________|_____|_____|_____|______|_______|______________|
|Դասական պար |4.5 |4.5 |4.5 |4.5 |4.5 |V |
|_____________________|_____|_____|_____|______|_______|______________|
|Հայկական ժողովրդական |2 |2 |2 |2 |2 |V |
|պար | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|______|_______|______________|
|Ժամանակակից պար | |1 |1 |1 |1 |V |
|_____________________|_____|_____|_____|______|_______|______________|
|Պատմակենցաղային պար |2 | | | | | |
|_____________________|_____|_____|_____|______|_______|______________|
|Ժողբնորոշ պար | | |1.5 |1.5 |1.5 |V |
|_____________________|_____|_____|_____|______|_______|______________|
|Մարմնամարզություն |1 |1 |1 |1 |1 | |
|_____________________|_____|_____|_____|______|_______|______________|
|Երաժշտական |1 |1 |1 |1 |1 | |
|գրագիտություն | | | | | | |

|Արվեստի պատմություն. | |1 |1 |1 |1 | |
|Պարարվեստ | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|______|_______|______________|
|Ընդամենը շաբաթական |10,5 |10.5 |12 |12 |12 | |
._____________________________________________________________________.
4. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
1. Պարարվեստի բաժնում ընդունելությունը կազմակերպվում է 6-8 տարեկան երեխաների համար` 7-ամյա կրթության դեպքում, իսկ 5-ամյա կրթության դեպքում` 9-12 տարեկան երեխաների համար:
2. Բոլոր առարկաները ուսուցանվում են խմբային պարապմունքների եղանակով:
3. «Դասական պար», «Հայկական պար», «ժամանակակից պար», «Պատմակենցաղային պար», «ժողովուրդներին բնորոշ բեմական պար» առարկաների պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 8-12, իսկ «Ռիթմիկա և պար», «Մարմնամարզություն» առարկաների խմբերում` 10-16: Առանձին դեպքերում առարկաների ուսուցումը կարող է իրականացվել առանձնացված` տղաների և աղջիկների խմբերով (տղաների խմբում թվաքանակը թույլատրելի է` սկսած 4-ից):
4. Ուսումնական պլանի դասաժամերից բացի, անհրաժեշտ է նախատեսել`
1) դասաժամեր նախաելույթային փորձերի և միջոցառումների նախապատրաստման համար` շաբաթական 1 դասաժամի հաշվարկով.
2) դասաժամեր «Բեմական փորձառություն» առարկայի պարապմունքների համար` շաբաթական 2 դասաժամի հաշվարկով.
3) նվագակցության ժամեր` «Բեմական փորձառություն», Աղյուսակ 9-ի դասական պար, հայկական ժողովրդական պար, ժամանակակից պար, պատմակենցաղային պար, ժողբնորոշ պար, ռիթմիկա և պար, մարմնամարզություն առարկաների և Աղյուսակ 10-ի դասական պար, հայկական ժողովրդական պար, ժամանակակից պար, պատմակենցաղային պար, ժողբնորոշ պար և մարմնամարզություն առարկաների պարապմունքների համար` նշված դասաժամերին համապատասխան:
5. Ելնելով Դպրոցի շենքային պայմաններից, նյութատեխնիկական հագեցվածության և ֆինանսական հնարավորություններից` բարձր դասարաններում յուրաքանչյուր սովորողի կամ խմբի համար կարող է պլանավորվել շաբաթական 0.5-1 ժամ «Ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, մեներգեցողություն (անհատական), ստեպ, դերասանի վարպետություն (խմբային): «Ընտրովի» առարկաների ցանկը հաստատում է դպրոցի մանկավարժական խորհուրդը:
Աղյուսակ 11
ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ
(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
._____________________________________________________________________.
|Առարկայի անվանումը | Ուսումնառության տարի |քննություն |
| |________________________________| |
| | Շաբաթական դասաժամերի քանակը | |
| |________________________________|______________|
| |I |II |III |IV |V |VI | VII | |
|_____________________|___|___|____|____|___|___|______|______________|
|Դերասանի |2 |2 |2 |2 |2 |3 |3 |IV, VII |
|վարպետություն | | | | | | | | |
|_____________________|___|___|____|____|___|___|______|______________|
|Բեմական խոսք |1 |1 |1 |1.5 |1.5|1.5|1.5 |IV, VII |
|_____________________|___|___|____|____|___|___|______|______________|
|Բեմական շարժում | | | |1 |1 |1 |1 | |
|_____________________|___|___|____|____|___|___|______|______________|
|Արվեստի պատմություն. | | | |1 |1 |1 |1 | |
|Թատրոն | | | | | | | | |
|_____________________|___|___|____|____|___|___|______|______________|
|Ռիթմիկա |1 |1 | | | | | | |
|_____________________|___|___|____|____|___|___|______|______________|
|Պար | | |1 |1 |1 |1 |1 | |
|_____________________|___|___|____|____|___|___|______|______________|
|Երաժշտական | | |1 |1 |1 |1 |1 | |
|գրագիտություն | | | | | | | | |
|_____________________|___|___|____|____|___|___|______|______________|
|Ընդամենը շաբաթական |4 |4 |5 |7.5 |7.5|8.5|8.5 | |
._____________________________________________________________________.
Աղյուսակ 12
ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ
(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)
._____________________________________________________________________.
|Առարկայի անվանումը | Ուսումնառության տարի |քննություն |
| |________________________________| |
| | Շաբաթական դասաժամերի քանակը | |
| |________________________________|______________|
| |I |II |III |IV |V | |
|_____________________|_____|_____|_____|______|_______|______________|
|Դերասանի |2 |2 |2 |3 |3 |V |
|վարպետություն | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|______|_______|______________|
|Բեմական խոսք |1 |1.5 |1.5 |1.5 |1.5 |V |
|_____________________|_____|_____|_____|______|_______|______________|
|Բեմական շարժում | |1 |1 |1 |1 | |
|_____________________|_____|_____|_____|______|_______|______________|
|Արվեստի պատմություն. | |1 |1 |1 |1 | |
|Թատրոն | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|______|_______|______________|
|Ռիթմիկա |1 | | | | | |
|_____________________|_____|_____|_____|______|_______|______________|
|Պար | |1 |1 |1 |1 | |
|_____________________|_____|_____|_____|______|_______|______________|
|Երաժշտական |1 |1 |1 |1 |1 | |
|գրագիտություն | | | | | | |
|_____________________|_____|_____|_____|______|_______|______________|
|Ընդամենը շաբաթական |5 |7.5 |7.5 |8.5 |8.5 | |
._____________________________________________________________________.
5. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
1. Թատերարվեստի բաժնում ընդունելությունը կազմակերպվում է 6-9 տարեկան երեխաների համար` 7-ամյա կրթության դեպքում, իսկ 5-ամյա կրթության դեպքում` 9-12 տարեկան երեխաների համար:
2. Բոլոր առարկաները ուսուցանվում են խմբային պարապմունքների եղանակով:
3. Խմբային պարապմունքների խմբերի սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12 սովորող, «Բեմական խոսք» առարկայի համար` մինչև 5 սովորող:
4. Ուսումնական պլանի դասաժամերից բացի, անհրաժեշտ է նախատեսել`
1) դասաժամեր նախաելույթային փորձերի և միջոցառումների նախապատրաստման համար` շաբաթական 1 դասաժամի հաշվարկով.
2) դասաժամեր «Բեմական փորձառություն» առարկայի պարապմունքների համար` շաբաթական 2 դասաժամի հաշվարկով.
3) Նվագակցողին հատկացվող ժամեր` շաբաթական առնվազն 0.25 ժամի չափով` «Ընտրովի» առարկայի համար (բացի դաշնամուր, ակորդեոն, դհոլ, կիթառ գործիքների):
5. Ելնելով Դպրոցի շենքային պայմաններից, նյութատեխնիկական հագեցվածության և ֆինանսական հնարավորություններից` յուրաքանչյուր սովորողի կամ խմբի համար կարող է պլանավորվել շաբաթական 0.5-1 ժամ «Ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, մեներգեցողություն (անհատական), գեղարվեստական խոսք, տիկնիկային թատրոն, (խմբային) և այլն: «Ընտրովի» առարկաների ցանկը հաստատում է դպրոցի մանկավարժական խորհուրդը:
Պաշտոնական հրապարակման օրը` 6 օգոստոսի 2026 թվական: