041.0397.300501
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
30 մայիսի 2001 թվականի N 397
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱԱԳԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
 
1. «Կոռուպցիայի դեմ պայքարը և հասարակական կառավարման մեջ բարոյականության երաշխավորումը» թեմայով համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով 2001 թվականի մայիսի 27-ից մինչև հունիսի 2-ը Հաագա (Նիդերլանդներ) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`
 
     Գ. Կոստանդյան     - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Դ. Հովհաննիսյան   - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
     Ա. Պետրոսյան      - ՀՀ արդարադատության նախարարության կադրերի և  հատուկ 
                         աշխատանքների վարչության պետ
Ա. Խուդավերդյան   - Պետական կառավարման համակարգի բարեփոխումների
հանձնաժողովի քարտուղար
Գ. Հովհաննիսյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի
վարչության ԵԱՀԿ-ի բաժնի 3-րդ քարտուղար
     Բ. Նավասարդյան    - Երևանի  մամուլի ակումբի նախագահ (համաձայնությամբ)
     Ա. Կոստանյան      - Տարածաշրջանային զարգացման կենտրոնի տնօրեն
                         (համաձայնությամբ)
     Ա. Խուրշուդյան    - Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ
                         (համաձայնությամբ)
 
2. Ա. Պետրոսյանի Հաագա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Գ. Կոստանդյանի և Դ. Հովհաննիսյանի Հաագա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների, իսկ Գ. Հովհաննիսյանինը, Ա. Խուդավերդյանինը, Բ. Նավասարդյանինը, Ա. Կոստանյանինը և Ա. Խուրշուդյանինը` միջոցառման հովանավորների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Հաագա մեկնելու հետ կապված հարցերը: