ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 օգոստոսի 2026 թվականի N 715-Ա
ԱՐՏՅՈՄ ՍՈՒՋՅԱՆԻՆ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը`
1. Սինգապուրի Հանրապետության Իրավունքի նախարարության կողմից` ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) հետ համագործակցությամբ կազմակերպվող Սինգապուրի կոնվենցիայի շաբաթին (Singapore Convention Week 2026) և ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի ակադեմիայի պետական կարողությունների զարգացման աշխատաժողովին (UNCITRAL Academy Government Capacity-Building Workshop) մասնակցելու նպատակով` վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Սուջյանին 2026 թվականի օգոստոսի 23-29-ը ներառյալ գործուղել Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր):
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին` սահմանված կարգով ապահովել Արտյոմ Սուջյանի գործուղման օրապահիկի (2026 թվականի օգոստոսի 26-28-ն ընկած ժամանակահատվածի համար) հետ կապված ծախսերի հատուցումը:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված մյուս ծախսերն իրականացվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Արտյոմ Սուջյանին` գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. օգոստոսի 13
Երևան