Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1505-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 օգոստոսի 2026 թվականի N 1186-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1505-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 30-ի «Գույք նվիրաբերելու մասին» N 1505-Ա որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա. գույքի վերակառուցման, բարեկարգման, վերազինման նպատակով սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո 5 տարվա ընթացքում հիմնադրամի կողմից կիրականացվի 1,800,000,000.0 դրամի ներդրում`

1-ին տարվա համար նախատեսված ներդրումային ծախսերը` 29,000,000.0 դրամ.

2-րդ տարվա համար նախատեսված ներդրումային ծախսերը` 75,000,000.0 դրամ.

3-րդ տարվա համար նախատեսված ներդրումային ծախսերը` 207,000,000.0 դրամ.

4-րդ տարվա համար նախատեսված ներդրումային ծախսերը` 457,000,000.0 դրամ.

5-րդ տարվա համար նախատեսված ներդրումային ծախսերը` 1,032,000,000.0 դրամ,»:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի (այսուհետ` հիմնադրամ) տնօրենի հետ կնքել 2025 թվականի նոյեմբերի 14-ին կնքված «Պետական գույքի նվիրաբերության» N ՆԲ-44/025 պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր` համաձայնագրում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. օգոստոսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.08.2026
N 1186-Ա
Որոշում