Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1959-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

ԻՐՏԵԿ     Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 օգոստոսի 2026 թվականի N 1195-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1959-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ և 2024 թվականի հունիսի 14-ի N 898-Լ որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 1959-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման N 1 հավելվածի 1-ին կետում «չեն ցանկացել» բառերը փոխարինել «հրաժարվել են» բառերով, իսկ «ծրագրից» բառից հետո լրացնել «օգտվելու իրավունքից» բառերով.

i

2) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «դիմումի մեջ նշելով» բառերը փոխարինել «ներկայացնելով» բառով.

3) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

4) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով`

«6) որոշմամբ հաստատված ծրագրից օգտվելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն` համաձայն ձևի, որը ստորագրվում և կցվում է դիմումին:».

i

5) որոշման N 2 հավելվածի 5-րդ կետի 8-րդ ենթակետը «տվյալները» բառից հետո լրացնել «և հայտարարությունը» բառերով.

6) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ ձևով`

 

i

«Ձև

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայտնում եմ, որ հրաժարվում եմ ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշմամբ հաստատված Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու իրավունքից:

 

.__________________________________________________________.

|NN |Ազգանունը,|Ծննդյան |Անձը     |ՀԾՀ կամ ՀԾՀ|Համաձայն եմ |

|ը/կ|անունը,   |օրը,    |հաստատող |չստանալու  |դիմումում   |

|   |հայրանունը|ամիսը,  |փաստաթղթի|մասին      |ներառված    |

|   |          |տարեթիվը|համարը,  |տեղեկանքի  |տվյալների և |

|   |          |        |սերիան   |համարը     |դրույթների  |

|   |          |        |         |           |հետ         |

|___|__________|________|_________|___________|____________|

|1. |          |        |         |           |            |

|___|__________|________|_________|___________|____________|

|2. |          |        |         |           |            |

|___|__________|________|_________|___________|____________|

|3. |          |        |         |           |            |

.__________________________________________________________.

 

    Դիմող` ____________________            _________________________

            (ստորագրությունը)                 (անունը, ազգանունը)

 

---- ---------------------- 202 թ.»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. օգոստոսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.08.2026
N 1195-Լ
Որոշում