Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 1018-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 օգոստոսի 2026 թվականի N 1205-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 1018-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի «Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 1018-Ն որոշման հավելվածի`

1) 10-րդ կետը «ռեսուրսի» բառից հետո լրացնել «կամ ոլորտային մասնագետների (փորձագետների)» բառերով.

2) 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1.-ին կետ`

«17.1. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքների ոլորտային մասնագետներ (փորձագետներ) են համարվում նորմատիվատեխնիկական փաստաթղթի կարգավորման ոլորտում համապատասխան մասնագիտական գիտելիքներ, գործնական փորձառություն կամ գիտական ներուժ ունեցող ֆիզիկական անձինք: Ոլորտային մասնագետների (փորձագետների) մասնագիտական կարողությունները հավաստվում են կրթությունը, որակավորումը, գիտական աստիճանը կամ կոչումը, աշխատանքային փորձը, նախկինում իրականացված աշխատանքները, մասնագիտական հրապարակումները, վերապատրաստումները կամ համապատասխան ոլորտում գործունեությունը հաստատող փաստաթղթերով:».

3) 19-րդ կետից հանել «` կազմակերպությունների» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. օգոստոսի 13

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 օգոստոսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.08.2026
N 1205-Ն
Որոշում