ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 օգոստոսի 2026 թվականի N 1233-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող` մարզ Գեղարքունիք, համայնք Վարդենիս, ք. Վարդենիս, Ռոմանի փողոց 98/2 հասցեում գտնվող 14,224,377.47 ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 248,7 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած` սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 0,1 հա հողամասի նկատմամբ 249/222720 բաժնային սեփականության իրավունքը (11.01.2008 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 30072026-05-0025, այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել Կադաստրի կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
2. Կադաստրի կոմիտեի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. օգոստոսի
Երևան