Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԱՄԱՍ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՂԱՄԱՍ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 օգոստոսի 2026 թվականի N 1238-Ա

 

ՀՈՂԱՄԱՍ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Թումանյան փողոց 11 հասցեում գտնվող 0.934 հա մակերեսով հողամասից (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 2416367 վկայական) 0.015 հա հողամասը (այսուհետ` հողամաս) հետ վերցնել «Գավառի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (այսուհետ` կազմակերպություն) և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Թումո շարժական կենտրոններ կառուցելու համար` ծրագրի իրականացման համար նախատեսված ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամ, գրանցման համար` 222.160.01143):

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել 2013 թվականի մայիսի 7-ին կնքված` թիվ 65/0013 ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

3. Առաջարկել Գավառի համայնքի ղեկավարին`

1) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո քառամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ, իրականացնել հիմնադրամի հետ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի անհատույց օգտագործման պայմանագրի (այսուհետ` պայմանագրի) կնքման աշխատանքները` դրանում նախատեսելով, որ`

ա. պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվելու է Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից,

բ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի` հիմնադրամին հանձնման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. օգոստոսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.08.2026
N 1238-Ա
Որոշում