Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ (ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ) ՏԵԽՆՈԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ (ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

3 մայիսի 2001 թվականի թիվ 18

 

25. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ (ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ինֆորմացիոն (տեղեկատվական) տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման հայեցակարգին (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների մասնակցությամբ հայեցակարգից բխող խնդիրների իրականացման նպատակով մշակել համապատասխան միջոցառումների ժամանակացույց և անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ:

 

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

 

ՀՀ ինֆորմացիոն (Տեղեկատվական) Տեխնոլոգիաների

արդյունաբերության զարգացման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

Երևան 2001թ.

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Համաշխարհային տնտեսության վերջին տասնամյակում ձևավորված միտումները պայմանավորված են հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացմամբ: Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացումն անխուսափելիորեն հանգեցնում է բարձր տեխնոլոգիաների տարածմանը:

Համաշխարհային տնտեսության զուտ արտադրական եղանակից անցումը մտավոր եղանակի` զարգացման լավ հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար, քանի որ երկրում կան Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերությանն անհրաժեշտ մտավոր ռեսուրսներ: Այդ առումով հաջողության հասնելու հնարավորոթյունը բավականին մեծ է և պայմանավորված է երկրի մարդկային ներուժը գործոն դարձնելու, ինչպես նաև մտավոր պոտենցիալը պահպանելու ունակությամբ` կանխելով դրանց արտահոսքը: Դրա համար Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում անհրաժեշտ է.

- Առաջնորդվել շուկայի մեղ մասնագիտացված հատվածների գրավման ռազմավարությամբ, ի տարբերություն լայնորեն տարածված ընդհանրական ռազմավարության, որը հիմնվում է ավելի ցածր գին առաջարկելու առավելության վրա:

- Խրախուսել շուկայի պահանջներից բխող «ներքևից վերև» զարգացում, ներդաշնակելով այն «վերևից ներքև» պետության կողմից ուղղորդվող զարգացման հետ:

- Զարգացնել նոր ծրագրեր և օժանդակել արտերկրյա և տեղական այն կազմակերպություններին, որոնք օգնում են ստեղծելու նորարարը, ստեղծագործ և ոլորտի աշխատողների պահպանման, այնպես էլ նոր սերնդի աշխատողների ներգրավման համար:

- Ստեղծել համակարգ, որը կենսունակ կլինի կանխել Տեղեկատվական տեխոլոգիաների մասնագետների արտահոսքը երկրից, բարելավելով նրանց կենսամակարդակը և բարձրացնելով նրանց գործունեության արդյունավետությունը:

Հայաստանում, մինչև 1990թ. կենտրոնացված էր ԽՍՀՄ Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության մի զգալի մաս մասնագետների մեծ ներուժով: Խորհրդային Միության փլուզման արդյունքում ոլորտի բարձրակարգ մասնագետների մեծ մասը վերաորակավորվեց կամ կորցրեց որակավորումը:

Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիաներով, հատկապես Տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունները իրենց գործունեությունը սկսեցին ակտիվացնել 1996թ-ից: Հատկապես զգալի տեղաշարժեր եղան 2000թ-ին: Ներկայումս Հայաստանում գործում է տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող շուրջ 200 ընկերություններ, որոնցից մոտ 50-ը ծրագրային արտադրանք են թողարկում:

Գործող ընկերությունները ներկայացնում են Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատանքների գրեթե ամբողջ սպեկտորը: Շուրջ 15-ը ամերիկյան ընկերությունների մասնաճյուղեր են: Ընդ որում, տեղական ընկերությունների արտադրանքի տեխնիկական մակարդակը համապատասխանում է հատկապես արտասահմանյան ընկերությունների արտադրանքի մակարդակին:

Հայաստանի Հանրապետությունում գործող ընկերությունների կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղություններն են`

1. Ծրագրային ապահովում.

2. Նախագծման սխեմատեխնիկայի, տոպոլոգիայի, դիզայնի մշակում.

3. Web դիզայն.

4. Կապի միջոցների նախագծում և ծրագրավորում.

5. Համակարգչային գրաֆիկայի, մուլտիմեդիայի աշխատանքներ.

6. Ուսուցողական ծրագրերի ստեղծման աշխատանքներ.

7. Տեղեկատվական տեխնոլոգիաներին հատուկ ծառայությունների մատուցում:

Հայաստանում օգտագործվում են գրեթե բոլոր ժամանակակից օպերացիոն համակարգերը (WINDOWS, UNIX, LINUX, N0VELL և այլն):

Շուրջ 20 ընկերություններ ներգրավված են տվյալների փոխանակման, մասնավորապես ինտերնետ ծառայությունների մատուցման ոլորտում:

Ընդհանուր առմամբ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատում են 2500-ից ավելի բարձրորակ ծրագրավորողներ:

Բարձրագույն կրթության համակարգը և մյուս կրթօջախները տարեկան պատրաստում են մինչև 300 ծրագրավորողներ:

Հայաստանում կա նաև նախկին խորհրդային ձեռնարկություններում աշխատած շուրջ 6000 ծրագրավորողներ, որոնք 6 ամիս վերապատրաստումից հետո (ժամանակակից ծրագրավորման լեզուների և տեխնոլոգիաների գծով) կարող են բավարարել ժամանակի պահանջներին:

2000թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ կառավարությունը Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերությունը հայտարարել է ՀՀ տնտեսության գերակա ճյուղերից մեկը:

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Տվյալ ռազմավարությունը նախատեսում է Տեղեկատվական տեխնոլոգիաների լայն օգտագործում և կիրառում Հայաստանի քաղաքացիների, գործարարների և կառավարության կողմից:

Այս ռազմավարությունը հիմնված է հետևյալ հինգ անհրաժեշտ պայմանների վրա.

1. Ռազմավարության իրականացման հետևանքով ձեռք բերված արմատական գիտելիքներ և հնարավորություն ունեցող մասնագետները պետք է մնան Հայաստանում:

2. Հիմնական արդյունք պետք է հանդիսանան տնտեսական աճ և հարստության կերտում.

3. Կենսամակարդակը և սոցիալական գործոնները պետք է լինեն գերակա ազգային խնդիրներ.

4. Արժեքավոր աշխատատեղեր ստեղծելու, տնտեսական աճը խթանելու և միաժամանակ հասարակության կենսամակարդակը բարձրացնելու Հայաստանի կառավարությունը մեծապես պայմանավորված կլինի նրանով, թե ինչ արդյունավետությամբ կկատարելագործվեն գիտության և կրթության բնագավառը և պետական համակարգը հայ գործարարների հետ.

5. Այս ծրագրի նպատակների իրագործումը կպահանջի ուժերի գերլարում, սակայն կլինի իրագործելի, եթե`

- Լծակ դարձնենք առկա մասնագետների հզոր մաթեմատիկական, թվային-ալգորիթմական և տրամաբանական ունակությունները.

- Լծակ դարձնենք սփյուռքի այն Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ռեսուրսները, որոնք արդեն աշխատում են Հայաստանում.

- Բարենպաստ պայմաններ ստեղծել Հյուսիս Ամերիկյան և Եվրոպական առավել հայտնի ընկերություններին ներգրավելու համար.

- Պայմաններ ստեղծել տաղանդավոր անհատներին.

- Լծակ դարձնել Հայաստանի համեմատաբար փոքր Տեղեկատվական տեխնոլոգիաների ռեսուրսները, ստեղծելով իրենց համար, թե համագործակցության, և թե մրցակցության նպաստող միջավայր:

Հիմնվելով այն նախապայմանի վրա, որ անհրաժեշտ է շուկաներում գրավել և պահպանել սեփական մի հատված, այս ռազմավարությունը սահմանում է հիմնական նպատակները և առաջարկում գործողությունների մի ուղղություն, որը համապատասխան պայմաններ կստեղծի Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը միջազգային մակարդակ դուրս բերելու համար: Տվյալ ռազմավարությունը նպատակ է հետապնդում արագացնել արդեն գոյություն ունեցող Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աճի միտումը, ստեղծել հզոր և ճկուն ոլորտ Հայաստանում, ինչպես նաև այլ ոլորտների զարգացման համար տալ երկարաժամկետ հեռանկարային մեթոդաբանություն և հաջողակ մոդելներ: Ռազմավարությունը նպատակաուղղված է ուժեղացնելու Հայաստանում առկա բիզնեսի հիմքերը, միաժամանակ ապահովելով անցում ավելի բարդ և բարձրարժեք բիզնեսի հնարավորություններին, որոնք նպաստում են նորարարությանը և ձեռներեցությանը:

 

I. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ.

 

ա) Բարձր զարգացած տեղեկատվական հասարակության ձևավորումը.

բ) Հայաստանի ներգրավումը մտավոր արտադրության գլոբալ տնտեսության մեջ.

գ) Տնտեսական առաջընթաց և բարեկեցության աճ ապահովող Տեղեկատվական տեխնոլոգիաների հզոր և կենսունակ ոլորտի ձևավորումը:

 

II. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ.

 

ա) Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը կյանքի բոլոր ոլորտներում.

բ) Կայուն և գործունեության համար նպաստավոր օրենսդրական դաշտի ձևավորում.

գ) Տեղեկատվական տեխնոլոգիաների մասսայականացում.

դ) Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության վերածումը համաշխարհային շուկայում մրցունակ և ներդրումների համար բարենպաստ ոլորտի.

ե) Գործարարության և նորարարության, որպես տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժերի խթանում.

զ) Առկա և նոր Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և նրանց Հայաստանից չհեռանալուն նպաստող միջոցառումների իրականացում:

 

III. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

 

ա) Տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ներդնում, առաջնություն տալով հետևյալ ուղղություններին.

- բարձր արագագործության ինտերնետ տեխնոլոգիաներ.

- շարժական կապի տեխնոլոգիաներ.

- առանց լեզվական արգելքների հաղորդակցությունների տեխնոլոգիաներ.

- արբանյակային կապի տեխնոլոգիաներ և այլն:

բ) Էլեկտրոնային կառավարման համապարփակ ծրագրի մշակում և իրագործում, որը կուրվագծի ՀՀ կառավարության քայլերը էլեկտրոնային կառավարման զարգացման գործում.

գ) Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ենթակառուցվածքների կառուցման ծրագրերի խթանում.

դ) Կրթական համակարգում Տեղեկատվական տեխնոլոգիաների ծրագրերի կիրառման պետական օժանդակում.

ե) Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առևտրի և արտահանման խթանում.

զ) Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների խրախուսում.

է) Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնում.

ը) Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ազգային ցանցերի և տվյալների փոխանակման պաշտպանության անվտանգության ծրագրի ընդունում.

թ) Համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի կիրարկելի ծրագրի ընդունում.

ժ) Առանձին ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ծրագրերի մշակում:

 

IY. ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

 

ա) Գործող օրենսդրությունում համապատասխան փոփոխությունների ընդունման միջոցով հեղինակային իրավունքների կիրառում, օգտագործում և պաշտպանություն.

բ) «Էլեկտրոնային փաստաթղթերի մասին» ՀՀ օրենքի ընդունում, որը կապահովի էլեկտրոնային և սովորական փաստաթղթերի իրավազորությունը.

գ) «Էլեկտրոնային առևտրի մասին» օրենսդրական փաթեթի ընդունում.

դ) Ապրանքների և ծառայությունների ներդաշնակ կոդերի միջազգային դասակարգման ընդունում, որտեղ օգտագործվում է համակարգչային ծրագրերի պահպանումը.

ե) նախատեսել փոփոխություն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում.

զ) Ներդրողի գործունեության խթանում:

 

Y. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ

 

ա) Տեխնոպարկերի և բիզնես ինկուբատորների ստեղծում.

Տեխնոպարկերը և բիզնես ինկուբատորները կներառեն իրենց մեջ վենչուրային ինկուբատորի կառավարում, տեխնոլոգիաների ինկուբացիա, վիրտուոզ ինկուբատորի ծառայություններ, կրթական կենտրոն և այլ բիզնես-ծառայություններ: Տեխնոպարկերը և ինկուբատորները կունենան գործունեության երկակի բնույթ:

- Նախաձեռնությունների և ձեռներեցության զարգացման գործընթացներ միջազգային համագործակցության միջոցով.

- Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության գործունեության զարգացման համար համապատասխան տարածքների տրամադրում.

- Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության գործունեության զարգացման համար համապատասխան տարածքների տրամադրում:

Դրանք կհանդիսանան համագործակցության կենտրոններ Հայաստանի կառավարության, կրթական հաստատությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, հիմնադրամների և մասնավոր ձեռնարկությունների միջև:

բ) Արագագործ, որակյալ հեռախոսային և ինտերնետ ցանցային կապի մատչելիության և բարձր հուսալիության ապահովում:

Առանց այդ խնդրի լուծման անիրագործելի է Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացումը հանրապետությունում:

 

YI. ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՊԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ ՈՒ ԿԱԴՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

ա) Համակարգչից և Ինտերնետից օգտվելու տարրական գիտելիքների անվճար դասընթացների կազմակերպում.

բ) Տեղեկատվական տեխնոլոգիաների ներմուծում հանրակրթական համակարգում.

գ) Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության համար բարձր որակավորում ունեցող. ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող մասնագետների պատրաստում.

դ) Զանգվածային լրատվական միջոցներով Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման անհրաժեշտության գաղափարի քարոզչության կազմակերպում.

ե) Բարձրագույն ուսումնական հաստատությունների և ասպիրանտուրաների ծրագրերի կատարելագործում.

զ) Հեռաուսուցման կազմակերպում և համապատասխան ենթակառուցվածքների և օրենսդրական ակտերի կատարելագործում:

 

YII. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ

 

ա) Կատարելագործել և արդիականացնել սերտիֆիկացման ծրագրերը.

բ) Աջակցել սերտիֆիկացման ծրագրեր ունեցող առաջատար Տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություններին, ինչպես նաև միջազգային անկախ սերտիֆիկացման ծրագրերի ներկայացուցչությունների հաստատմանը Հայաստանում:

 

YIII. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

ա) Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության արդյունքի մասին (նրա տեսակների, ձևերի և կիրառման ոլորտի) հասարակությանը իրազեկելու համակարգի ներդրում.

բ) Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության արդյունք-տնտեսության ուղղակի տեղեկատվական փոխանակման համակարգի ներդրում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.05.2001
N 18
Արձանագրային որոշում