Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1284-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 օգոստոսի 2026 թվականի N 1232-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1284-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284-Լ որոշման (այսուհետ` որոշում) հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման հավելվածի 8-րդ կետի 6-րդ ենթակետում «1.5» թիվը փոխարինել «2» թվով.

2) որոշման հավելվածի 9-րդ կետի 10-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «(բացառությամբ սույն կետի 11-րդ ենթակետով սահմանված դեպքի).» բառերով.

3) որոշման հավելվածի 9-րդ կետը լրացնել 11-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ`

«11) ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառու իրավունք ունի մեկ անգամ սուբսիդավորվող վարկը մեկ ֆինանսական կառույցից տեղափոխելու այլ ֆինանսական կառույց (վարկի պահանջի իրավունքի զիջում այլ ֆինանսական կառույցի), որն իրականացվում է ֆինանսական կառույցների փոխադարձ համաձայնությամբ: Այս դեպքում վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը շարունակվում է տրամադրված վարկի պայմաններով: Գործընթացն իրականացնելու համար շահառուն պետք է ստանա սկզբնական ֆինանսավորում իրականացրած ֆինանսական կառույցի գրավոր համաձայնությունը (ֆինանսական կառույցը գրավոր համաձայնությունը կամ մերժումը տրամադրում է ներքին կանոնակարգերի և վարկային պայմանագրի դրույթներին համապատասխան` շահառուի դիմումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում), այնուհետև համաձայնության գա այն ֆինանսական կառույցի հետ, որը կհամաձայնվի իրականացնել ֆինանսավորում և ստանձնել սուբսիդավորված գումարների ամբողջական (ներառյալ` սկզբնական ֆինանսավորում իրականացրած կառույցին տրամադրված սուբսիդավորման գումարները) հետ վերադարձման պարտավորվածություն` ծրագրի պայմաններին համապատասխան: Ֆինանսական կառույցները պետք է կնքեն վարկի պահանջի իրավունքի զիջման պայմանագիր (նոր ֆինանսական կառույցը պայմանագիրը կնքելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է նախարարություն), ընդ որում, նոր ֆինանսական կառույցը պետք է հանդիսանա ծրագրի մասնակից ֆինանսական կառույց:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. օգոստոսի

Երևան

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.08.2026
N 1232-Լ
Որոշում