ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
18 օգոստոսի 2026 թվական N 15-Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Միջազգային. Կենսաբազմազանության կոնվենցիայի անդամ երկրների 17-րդ համաժողովը Երևանում (COP 17) թեմային նվիրված «ՄԱԿ-ի «ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿՈՂՄԵՐԻ 17-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ. THE 17TH CONFERENCE OF THE PARTIES TO THE UN CONVENTION ON BIOLOGICAL DIVERSITY. COP 17. YEREVAN ARMENIA. TAKING ACTION FOR NATURE. ԳՈՐԾԵԼՈՎ ՀԱՆՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն հավելվածի:
2. Գործողության մեջ դնել` Միջազգային. Կենսաբազմազանության կոնվենցիայի անդամ երկրների 17-րդ համաժողովը Երևանում (COP 17) թեմային նվիրված «ՄԱԿ-ի «ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿՈՂՄԵՐԻ 17-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ. THE 17TH CONFERENCE OF THE PARTIES TO THE UN CONVENTION ON BIOLOGICAL DIVERSITY. COP 17. YEREVAN ARMENIA. TAKING ACTION FOR NATURE. ԳՈՐԾԵԼՈՎ ՀԱՆՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ» 1 նամականիշով գեղաթերթիկը, անվանագինը` 950 դրամ, տպաքանակը` 15 000 հատ:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2026-08-18 Դ. Թադևոսյան
Հավելված
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2026 թվականի օգոստոսի 18-ի
թիվ 15-Ն հրամանի
(նկար)
Պաշտոնական հրապարակման օրը` 24 օգոստոսի 2026 թվական: