ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 օգոստոսի 2026 թվականի N 1265-Ն
ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(4-րդ մաս)
9. ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՈՂ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ՄԱՍՆԱԳԵՏ (ԷԼԵԿՏՐԱԳԵՏ, ՍԱՆՏԵԽՆԻԿ, ՓԱԿԱՆԱԳՈՐԾ)
1. Աշխատանքային գործառույթները`
1) իրականացնում է դպրոցի մասնաշենքում առկա շինարարական, էլեկտրական համակարգերի ու սարքավորումների շահագործման, կանխարգելիչ սպասարկման, սանիտարատեխնիկական և կենցաղային սպասարկման աշխատանքներ.
2) իրականացնում է դպրոցի մասնաշենքի անհրաժեշտ էլեկտրամոնտաժային աշխատանքներ, լամպերի փոխարինում, սանիտարատեխնիկական սարքավորումների սարքին վիճակի ապահովում, կարգաբերում և նորոգում, անհրաժեշտության դեպքում` նորերով փոխարինում.
3) իրականացնում է դպրոցի կոմունիկացիոն համակարգերի (ջրամատակարարում ու ջրահեռացում, օդափոխություն և օդորակում, էլեկտրական սնուցման և այլն) կանխարգելիչ սպասարկման, ընթացիկ վթարների վերացման և պահպանման աշխատանքներ.
4) ապահովում է ստացվող ապրանքների բեռնաթափման, պահեստ կամ նախատեսված այլ վայր տեղափոխման, ապրանքների տեղաշարժման և այլ օժանդակ աշխատանքների իրականացումը.
5) իրականացնում է սարքերի, սարքավորումների և խողովակաշարերի ընթացիկ նորոգումները, ապահովում դրանց աշխատանքի հուսալիությունը.
6) ստուգում է խողովակաշարերի, օժանդակ սարքավորումների հերմետիկությունը, ջեռուցիչ սարքերի անխափան աշխատանքը.
7) կատարում է տաք և սառը ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի տեխնիկական զննում.
8) էլեկտրասարքավորումների վերանորոգման և սպասարկման պարզ աշխատանքների իրականացում.
9) դպրոցի սարքավորումների և դրանց շահագործման համար անհրաժեշտ նյութերի, ապրանքների և գործիքների ձեռքբերման հայտի ներկայացում դպրոցի տնօրենին.
10) սույն պաշտոնի նկարագրով սահմանված և դպրոցի հիմնական գործառույթներից բխող աշխատանքների կազմակերպում և կատարում:
2. Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
1) ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետի պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա դպրոցի աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, էլեկտրական սարքերի շահագործման սկզբունքը, սանիտարատեխնիկական աշխատանքների հիմունքների իմացություն, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.
2) իր գործունեության ընթացքում ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, դպրոցի կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, դպրոցի ներքին կարգապահական կանոններով, տնօրենի հրամաններով և կարգադրություններով:
3. Որակավորման պահանջը`
Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետի (էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ) պաշտոնը կարող է զբաղեցնել համապատասխան բնագավառում առնվազն միջին մասնագիտական կրթություն ունեցող անձը:
10. ՀԱՎԱՔԱՐԱՐ
1. Աշխատանքային գործառույթները`
1) սանիտարահիգիենիկ պահանջներին և անվտանգության կանոններին համապատասխան` պատրաստում է տարբեր տեսակի լվացող և ախտահանող լուծույթներ` դպրոցում ըստ անհրաժեշտության օգտագործելու համար.
2) սարքավորումների օգնությամբ կամ ձեռքով մաքրում է միջանցքները, աստիճանները, սանհանգույցները, սանիտարատեխնիկական սարքավորումները, պատուհանները, պատերը, առաստաղները, դռները, կահույքը.
3) միջանցքներում իրականացնում է աղբահանում, աղբամանների մաքրում և ախտահանում.
4) ստանում է մաքրող միջոցներ, գույք և մաքրող նյութեր.
5) պահպանում է սանիտարիայի և հիգիենայի կանոնները դպրոցի ընդհանուր օգտագործման տարածքներում:
Հավաքարարն իրավունք ունի`
6) գործատուից պահանջելու իրեն տրամադրել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանք.
7) օգտվելու հանգստի իրավունքից` օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով.
8) ստանալու ամբողջական ստույգ տեղեկատվություն դպրոցում աշխատանքի պայմանների և աշխատանքի պաշտպանության պահանջների մասին.
9) պաշտպանելու իր աշխատանքային իրավունքները, ազատությունները և օրինական շահերը` օրենքով չարգելված միջոցներով, այդ թվում` բողոքարկելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դպրոցում ընդունված որոշումները.
10) ստանալու իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում պատճառված վնասի հատուցում` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մաքրողը պարտավոր է`
11) բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված իր գործառույթները.
12) պահպանել աշխատանքային օրենսդրությամբ և դպրոցի ներքին իրավական ակտերով սահմանված աշխատանքային կարգապահությունը.
13) կատարել օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների և նորմերի պահանջները.
14) պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման պահանջները.
15) բարեխղճորեն վերաբերվել դպրոցի և այլ աշխատողների գույքին.
16) մարդկանց կյանքին ու առողջությանը, դպրոցի գույքի պաշտպանությանը սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին.
17) կատարել աշխատանքային օրենսդրությամբ, դպրոցի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ.
18) մաքրողը պատասխանատվություն է կրում իր գործառույթների և պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար` գործող աշխատանքային օրենսդրությանը համապատասխան, իր գործունեության ընթացքում կատարած իրավախախտումների համար` գործող վարչական, քրեական և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան, նյութական վնաս հասցնելու համար` գործող աշխատանքային և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան:
2. Դպրոցի հավաքարարի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
1) հավաքարարը պետք է իմանա սանիտարիայի պահանջները, ախտահանող և լվացող միջոցների նշանակությունը և կոնցենտրացիան, մաքրման կանոնները, աշխատանքում կիրառվող սարքավորումների և հարմարանքների շահագործման և պահպանման կանոնները, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.
2) իր գործունեության ընթացքում մաքրողը առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, դպրոցի օրինակելի կանոնադրությամբ, կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով (դրա առկայության դեպքում), դպրոցի ներքին կարգապահական կանոններով, դպրոցի հրամաններով և կարգադրություններով:
3. Որակավորման նվազագույն պահանջները`
Հավաքարարի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, որն ունի առնվազն միջնակարգ կամ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն կամ մեկ տարվա աշխատանքային ստաժ:
11. ՊԱՀԱԿ
1. Աշխատանքային գործառույթները`
1) հետևում է դպրոցի տարածքի պատշաճ վիճակին.
2) իրականացնում է հերթապահություն դպրոցի միջանցիկ սենյակում, ինչպես նաև դրա ամբողջ տարածքում.
3) ստուգում է դպրոցի փականների ամբողջականությունը, ազդանշանիչ և լուսավորության սարքերի, հեռախոսների սարքին լինելը, հակահրդեհային գույքի առկայությունը.
4) օբյեկտը պաշտպանության տակ վերցնելուն արգելող անսարքությունների հայտնաբերման դեպքում զեկուցում է գործատուին.
5) կոտրված (ջարդված) դռների, պատուհանների, պատերի, փականների հայտնաբերման կամ օբյեկտում տագնապի ազդանշանի առաջացման դեպքում անհապաղ հայտնում է գործատուին և ոստիկանության բաժանմունքի հերթապահին, իրականացնում է առկա հետքերի պահպանում` մինչև ոստիկանության ներկայացուցիչների գալը.
6) դպրոցի տարածքում հրդեհի առաջացման դեպքում տագնապ է բարձրացնում, տեղեկացնում է հրշեջ խմբին, դեպքի մասին հայտնում գործատուին, ոստիկանության բաժանմունքի հերթապահին, ձեռնարկում հրդեհի վերացման միջոցներ.
7) գրառումների համապատասխան մատյանում իրականացնում է հերթապահության ընդունում և հանձնում.
8) սահմանված ժամանակում փոխարինողի չգալու դեպքում հայտնում է գործատուին.
9) աշխատանքային սենյակը պահում է պատշաճ սանիտարական վիճակում:
2. Պահակի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
1) պահակը պետք է իմանա դպրոցին հարող տարածքի արտաքին բարեկեցության վիճակի և շրջապատող միջավայրի պաշտպանության նորմերը և պահանջները, դպրոցի տարածքների համաճարակային անվտանգության ապահովման նորմերը, դպրոցի օբյեկտների պաշտպանման կանոնները և հրահանգները, անցագրային ռեժիմի մասին կարգը և հրահանգները, պաշտպանվող օբյեկտի սահմանները, պաշտպանվող օբյեկտի տնօրենության, իր անմիջական ղեկավարի և ոստիկանության բաժնի հերթապահի հեռախոսահամարները, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.
2) էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի խնայողաբար օգտագործելու և սահմանված նորմերը պահպանելու կանոնները.
3) իր գործունեության ընթացքում պահակն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, դպրոցի օրինակելի կանոնադրությամբ, դպրոցի ներքին կարգապահական կանոններով, դպրոցի հրամաններով և կարգադրություններով:
3. Որակավորման նվազագույն պահանջները`
Դպրոցի պահակի պաշտոնին նշանակվող անձը պետք է ունենա առնվազն միջնակարգ կամ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն, կամ առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
12. ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ (ՀՆՈՑԱՊԱՆ)
1. Աշխատանքային գործառույթները`
1) իրականացնում է դպրոցի ջեռուցման աշխատանքների ապահովումը.
2) ապահովում է ջեռուցման կաթսայի աշխատանքի նախապատրաստումը, գործարկումը և կարգաբերումը.
3) իրականացնում է ջեռուցման կաթսայի աշխատանքի ընթացքում չափիչ-հսկիչ սարքերի ցուցմունքների, վառելիքի սպառման հսկողություն, անհրաժեշտության դեպքում` կարգավորում.
4) իրականացնում է ջեռուցման կաթսայի և օժանդակ դետալների ընթացիկ և պարբերական ստուգում, անհրաժեշտության դեպքում` թեթև անսարքությունների շտկում և կարգաբերում (իր լիազորության շրջանակներում).
5) ջեռուցման կաթսայի աշխատանքի մասին համապատասխան գրառումներ է կատարում հերթափոխային մատյանում.
6) ապահովում է դպրոցի կաթսայատան անխափան շահագործումը և ընթացիկ սպասարկման աշխատանքների իրականացումը.
7) կազմակերպում և իրականացնում է սույն պաշտոնի նկարագրով սահմանված և դպրոցի հիմնական գործառույթներից բխող աշխատանքներ:
2. Հնոցապանի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
1) հնոցապանի պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա աշխատանքում կիրառվող սարքավորումների և հարմարանքների շահագործման և պահպանման կանոնները, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.
2) իր գործունեության ընթացքում հնոցապանը առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, դպրոցի կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, դպրոցի ներքին կարգապահական կանոններով, տնօրենի հրամաններով և կարգադրություններով:
3. Որակավորման պահանջը`
Ջեռուցման համակարգի սպասարկման մասնագետի (հնոցապան) պաշտոնը կարող է զբաղեցնել առնվազն միջին մասնագիտական կրթություն և հնոցապան աշխատելու համապատասխան թույլտվություն ունեցող անձը:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2026 թվականի օգոստոսի 20-ի
N 1265-Ն որոշման
I. ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
1. Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում` պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, մշակույթի տների և պալատների, մշակութային և մարզամշակութային կենտրոնների մանկավարժական աշխատողների`
1) տնօրեն.
2) տնօրենի տեղակալ ուսումնադաստիարակչական (մեթոդական) աշխատանքների գծով.
3) գեղարվեստական ստեղծագործության, տեխնիկական ստեղծագործության, բնապահպանական, մարզական և տուրիստական, հայրենագիտության և հաստատության ներսում գործող այլ արտադպրոցական ուղղվածության կառուցվածքային բաժինների ղեկավար (այսուհետ` բաժնի ղեկավար)
4) մանկավարժական աշխատող (խմբակավար)
5) գրադարանավար:
2. Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում` պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, մշակույթի տների և պալատների, մշակութային և մարզամշակութային կենտրոնների վարչատնտեսական աշխատողների`
1) փոխտնօրեն` վարչատնտեսական աշխատանքների գծով.
2) տնօրենի օգնական.
3) գլխավոր հաշվապահ.
4) հաշվետար.
5) գնումների համակարգող.
6) անձնակազմի կառավարման մասնագետ.
7) գործավար.
8) բուժքույր.
9) համակարգչային օպերատոր.
10) ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետ (էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ).
11) ջեռուցման համակարգի սպասարկման մասնագետ (հնոցապան).
12) պահեստապետ.
13) տնտեսվար.
14) պահակ.
15) դռնապան.
16) հավաքարար.
17) այգեպան.
18) հանդերձապահ.
II. ՆԿԱՐԱԳՐԵՐ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
1. Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում` պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, մշակույթի տների և պալատների, մշակութային և մարզամշակութային կենտրոնների մանկավարժական աշխատողների`
1. ՏՆՕՐԵՆ
1. Տնօրենի աշխատանքային գործառույթները`
1) կենտրոնների, այդ թվում` պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, մշակույթի տների և պալատների, մշակութային և մարզամշակութային կենտրոնների (այսուհետ` հաստատություն) տնօրենը (այսուհետ` հաստատության տնօրեն) իրականացնում է հաստատության ընթացիկ կառավարումը և ղեկավարումը, ուսումնադաստիարակչական, վարչատնտեսական աշխատանքները Հայաստանի Հանրապետության օրենսդրության, հաստատության կանոնադրության և այլ իրավական ակտերին համապատասխան.
2) մանկավարժական խորհրդին է ներկայացնում հաստատության գործունեության աշխատանքային պլանն ու դրա իրականացումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցը, զարգացման ծրագրի նպատակներն ու խնդիրները, ռազմավարությունը.
3) ապահովում է հաստատության զարգացման ծրագրի, տարեկան արտադպրոցական ծրագրերի, ուսումնական ժամանակացույցի, կանոնադրության, ներքին կարգապահական կանոնների (այդ թվում` աշխատողների և սովորողների) և աշխատողների աշխատակարգի մշակումն ու ներդրումը.
4) արտադպրոցական ծրագրին համապատասխան ապահովում է ուսուցման իրականացումը, դաստիարակչական գործընթացի կազմակերպումն ու խմբակների բնականոն գործունեությունը.
5) ապահովում է հաստատության սովորողների հետ անցկացվող ցանկացած դասընթաց, պարապմունք.
6) ապահովում է դասավանդման բովանդակության, սովորողների կողմից դասընթացների և պարապմունքների ուսումնառության որակը, սովորողների վարքը, հաստատության աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարումը.
7) սահմանված կարգով ձևավորում և կառավարում է հաստատության սովորողների համակազմը, օրենսդրությամբ սահմանված կարգով քայլեր է ձեռնարկում նրանց սոցիալական պաշտպանվածության ապահովման ուղղությամբ, ապահովում է բոլոր սովորողների արտադպրոցական կրթություն ստանալու իրավունքը.
8) կազմում է և հաստատում է հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և դրանք ներկայացնում կառավարման մարմնի հաստատմանը.
9) նախագահում է հաստատության մանկավարժական խորհրդի նիստերը.
10) մանկավարժական խորհրդի հաստատմանն է ներկայացնում մշակված արտադպրոցական ծրագրերի նախագծերը.
11) ընդունում ու աշխատանքից ազատում է հաստատության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքներ և կարգապահական տույժեր.
12) իրականացնում է մանկավարժական կադրերի ճիշտ ընտրություն և անհրաժեշտ պայմաններ ստեղծում նրանց մասնագիտական զարգացման համար.
13) սահմանում է հաստատության կազմակերպական կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
14) խրախուսում և խթանում է մանկավարժական աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը, փորձարարական, հետազոտական (այդ թվում` տեխնոլոգիական ծրագրերի) աշխատանքների իրականացումը.
15) աջակցում է մանկավարժական աշխատողների մասնակցությանը կամավոր ատեստավորմանը.
16) հաստատությունում ապահովում է բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտը և բացառում է սովորողի անձի նկատմամբ ֆիզիկական և (կամ) հոգեբանական բռնությունը.
17) խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում սովորողներին` հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահական, այդ թվում` սովորողների վարքագծի կանոններով սահմանված կարգով.
18) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության պահպանումը.
19) ապահովում է արդյունավետ համագործակցություն տեղական ինքնակառավարման մարմինների, սովորողների ծնողների (նրա օրինական ներկայացուցչի) հետ, նպաստում է բնակչության, ծնողական համայնքի շրջանում հաստատության հեղինակության բարձրացմանը, աջակցում է արտադպրոցական ծրագրերի ընտրությունը.
20) սովորողի արտադպրոցական կրթության առավել արդյունավետ կազմակերպման նպատակներից ելնելով` նպաստում է հանրակրթական ուսումնական հաստատությունների, մասնագիտական ուսումնական հաստատությունների, կրթական այլ հաստատությունների միջև համագործակցությանը
21) մանկավարժական աշխատողների ինտելեկտուալ ներուժի զարգացման նպատակներից ելնելով` նպաստում է կրթական հաստատությունների, կազմակերպությունների միջև համագործակցությանը.
22) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով տնօրինում է հաստատության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
23) պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի գանձապետարանում (այսուհետ` գանձապետարան) բացում է հաշիվներ (համայնքային կազմակերպության դեպքում` բանկում կամ գանձապետարանում).
24) առանց լիազորագրի հանդես է գալիս հաստատության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ.
25) օրենքով և հաստատության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.
26) տալիս է հաստատության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
27) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
28) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ.
1. Հաստատության տնօրենի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
1) հաստատության տնօրենի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
2) հաստատության տնօրենի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին», «Լիցենզավորման մասին», «Տեսչական մարմինների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Գնումների մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, «Հայաստանի Հանրապետության պետական արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը (այսուհետ` օրինակելի կանոնադրություն), կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը, իրավական այլ փաստաթղթեր,
բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքները,
գ. աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման, տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային անվտանգության նորմերն ու կանոնները:
3) հաստատության տնօրենի պաշտոնն զբաղեցնողը պետք է կարողանա`
ա. իրականացնել ուսումնադաստիարակչական գործընթացի պլանավորում, կազմակերպում և հսկողություն,
բ. ապահովել հաստատության սովորողների` արտադպրոցական ծրագրերի պահանջներին համապատասխան ուսուցման որակ,
գ. ապահովել հաստատության մանկավարժական աշխատողների (խմբակավարների) մասնագիտական շարունակական զարգացումը,
դ. ապահովել հաստատության սովորողների կրթական, սոցիալական, առողջապահական շահերն ու իրավունքները,
ե. վերլուծել հաստատության զարգացման կարիքները, առաջարկել համապատասխան ծրագրեր:
4) հաստատության տնօրենի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա կառավարչական հետևյալ հմտություններն և ունակությունները`
ա. թիմային աշխատանքի կազմակերպում,
բ. հաշվետվությունների մշակում և ներկայացում,
գ. միջանձնային հարաբերությունների և հաղորդակցության հմտություններ,
դ. տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում,
ե. աշխատանքի, կատարողականի գնահատում և կառավարում,
զ. անձնակազմի կառավարում,
է. ժամանակի կառավարման հմտություններ,
ը. ռեսուրսների բաշխում և կառավարում,
թ. որոշումների կայացում,
ժ. խնդիրների լուծում,
ժա. բանակցություններ վարելու հմտություններ,
ժբ. ելույթներ ունենալու հմտություններ,
ժգ. հասարակայնության հետ կապերի ստեղծման և հաղորդակցման հմտություններ,
ժդ. որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում:
2. Հաստատության տնօրենի որակավորման նվազագույն պահանջները`
Հաստատության տնօրենի պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող` Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. ՏՆՕՐԵՆԻ` ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ (ՄԵԹՈԴԱԿԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼ
1. Տնօրենի` ուսումնադաստիարակչական (մեթոդական) աշխատանքների գծով տեղակալի աշխատանքային գործառույթները`
1) կազմակերպում է հաստատության մեթոդական աշխատանքը, վերլուծում հաստատության ուսումնամեթոդական և ուսումնադաստիարակչական աշխատանքը.
2) առաջարկություններ է ներկայացնում ուսումնական գործընթացի և մեթոդական աշխատանքի արդյունավետության բարձրացման համար: Համակարգում է մեթոդական նյութերը և կազմում տեղեկատվական նյութեր.
3) կազմակերպում է ուսումնամեթոդական փաստաթղթերի, ձեռնարկների, սարքավորումների և դիդակտիկ նյութերի համակարգման աշխատանքները, վերլուծում և ընդհանրացնում է արդյունքները.
4) յուրաքանչյուր ուսումնական տարվա/կիսամյակի սկզբին, բաժինների բեռնվածքի հիման վրա կատարում է դասաբաշխում ըստ խմբերի և մանկավարժական աշխատողների (խմբակավարների), տրամադրում նրանց անհատական ուսումնական բեռնվածքները և ժամաքանակը.
5) հավաքագրում և կազմում է դասընթացների, ուսումնական պարապմունքների դասացուցակը և ուսումնադաստիարակչական աշխատանքների վիճակի մասին կիսամյակային և տարեկան հաշվետվությունները.
6) կանոնակարգում է սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը` սանիտարական նորմերին և կանոններին համապատասխան.
7) իրականացնում է դասընթացների, պարապմունքների իրականացման նկատմամբ հսկողություն և մշտադիտարկում, ներկայացնում է առաջարկություններ ուսումնադաստիարակչական գործընթացի կատարելագործման ուղղությամբ.
8) հսկում է հաստատության սովորողների կրթական, սոցիալական, առողջապահական շահերի և իրավունքների պաշտպանությունը.
9) տնօրենին է ներկայացնում հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահական, այդ թվում` սովորողների վարքագծի կանոններով սահմանված կարգով` ներկայացնում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկություններ.
10) իրականացնում է հաստատության մանկավարժական աշխատողների (խմբակավարների, այդ թվում` սկսնակ) մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումների ընթացքի, արդյունքների, սովորողների առաջադիմության ու դրանց ազդեցության նկատմամբ հսկողություն և ներկայացնում է հաշվետվություն մանկավարժական խորհրդին.
11) ընդհանրացնում և տարածում է լավագույն մանկավարժական աշխատողների (խմբակավարների) աշխատանքի դրական փորձը տարբեր ուղղություններով.
12) աշխատանք է տանում հաստատության մանկավարժական կազմի կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման ապահովման ուղղությամբ.
13) հաստատությունում կազմակերպում է գործածության ենթակա փաստաթղթերի ստեղծումը, հաշվառումը և պահպանությունը.
14) իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում է հաստատությանը հասցեագրված գրությունների պատասխանները, առաջարկությունները, տեղեկանքները, հաշվետվությունները, զեկուցագրերը, միջնորդագրերը և այլ գրությունները.
15) տարին երկու անգամ հաշվետվություն է ներկայացնում իր աշխատանքի, մանկավարժական աշխատողների (խմբակավարների, այդ թվում` սկսնակ) մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումների ընթացքի, արդյունքների, սովորողների առաջադիմության, նրանց զարգացման գնահատման վերաբերյալ.
16) հաշվետու է հաստատության տնօրենին և մանկավարժական խորհրդին.
17) հաստատության տնօրենի հետ համատեղ մասնակցում է`
ա. հաստատության գործունեության աշխատանքային պլանի, զարգացման ծրագրերի մշակմանը, ռազմավարության պլանավորմանն ու ներդրմանը,
բ. երեխաների հետ տարվող դաստիարակչական աշխատանքների կազմակերպմանը,
գ. բաժինների աշխատանքին,
դ. մանկավարժական աշխատողների ընտրությանը, անձնակազմում բարոյահոգեբանական մթնոլորտի ստեղծման, աշխատակիցների բարոյական և նյութական խրախուսման գործընթացին,
ե. մանկավարժական աշխատողների (խմբակավարների) ինտելեկտուալ ներուժի ներդրման զարգացման նպատակներից ելնելով` համագործակցությանը այլ կրթական հաստատությունների, կազմակերպությունների հետ,
զ. հսկում է հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարումը:
18) պլանավորում է ուսումնադաստիարակչական, մեթոդական աշխատանքները հաստատությունում` հաշվի առնելով մանկավարժական կադրերի կարողությունները, փորձը. այդ թվում`
ա. մանկավարժական աշխատողների (խմբակավարների) և բաժինների ղեկավարների մեթոդական օգնության կազմակերպումը` դասընթացների, պարապմունքների նախապատրաստման և անցկացման գործում,
բ. մեթոդական աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով ուսումնամեթոդական և ուսումնադաստիարակչական աշխատանքի վերլուծությունը և դրա հիման վրա հստակ միջոցառումների կազմակերպումը,
գ. մանկավարժական աշխատողների (խմբակավարների) մասնագիտական որակավորման բարձրացումը,
դ. մանկավարժական աշխատողների (խմբակավարների) ինքնակրթության հարցում աջակցությունը,
ե. հաստատությունում աշխատանքային փորձի փոխանակումը,
զ. մանկավարժական աշխատողներին (խմբակավարներին) հաղորդակից է դարձնում գիտության և մանկավարժության նորագույն նվաճումներին (այդ թվում` տեխնոլոգիական ծրագրերի),
է. մանկավարժական աշխատողների (խմբակավարների) և ծնողների համար անցկացնում է բաց դասեր, սեմինարներ, անհատական և խմբային խորհրդատվություններ, կազմակերպում ցուցահանդեսներ:
19) ապահովում է հաստատության և ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը.
20) մանկավարժական աշխատողների (խմբակավարների) հետ համագործակցությամբ ծնողների հետ տարվող աշխատանքների համար պատրաստում է տեղեկատվական թղթապանակներ` ընտանեկան դաստիարակության վերաբերյալ.
21) աջակցում է մանկավարժական աշխատողների (խմբակավարների) մասնակցությանը կամավոր ատեստավորմանը.
22) սովորողի կրթության առավել արդյունավետ կազմակերպման նպատակներից ելնելով` կազմակերպում է հանրակրթական ուսումնական հաստատությունների, մասնագիտական ուսումնական հաստատությունների, կրթական այլ հաստատությունների միջև համագործակցության ուղղությամբ տարվող աշխատանքները.
23) կազմակերպում է սովորողների հանգիստը և ժամանցը, միջոցներ ձեռնարկում սոցիալապես անապահով և խոցելի խմբերի ընտանիքների երեխաներին օգնություն ցուցաբերելու համար.
24) հոգածությամբ է վերաբերվում հաստատության հոգևոր և նյութական արժեքներին.
25) իրականացնում է հաստատության կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված գործառույթներ, կատարում տնօրենի հանձնարարականները.
26) Իրականացնում է մանկավարժական աշխատողների (խմբակավարների) աշխատանքի նկատմամբ հսկողություն. պարբերաբար ուսումնասիրում է`
ա. թեմատիկ պլանները, դասամատյանները, բաց թողնված և փոխարինված դասաժամերի հաշվառման մատյանները, սովորողների շարժի մատյանը, դասալսումների արդյունքների արձանագրությունները,
բ. մեթոդական աշխատանքը հաստատությունում, մանկավարժական աշխատողների ինքնակրթությունը,
գ. մեթոդական աշխատանքի բովանդակությունը. նախապատրաստումը, ծրագրավորումը, կազմակերպումն ու կարգավորումը, խթանումն ու վերլուծությունը,
դ. խմբակների բնականոն գործունեությունը:
2. Հաստատության տնօրենի` ուսումնադաստիարակչական (մեթոդական) աշխատանքների գծով տեղակալի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
1) հաստատության տնօրենի` ուսումնադաստիարակչական (մեթոդական) աշխատանքների գծով տեղակալի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
2) հաստատության տնօրենի` ուսումնադաստիարակչական (մեթոդական) աշխատանքների գծով տեղակալի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին», «Լիցենզավորման մասին», «Տեսչական մարմինների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, օրինակելի կանոնադրությունը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը, իրավական այլ փաստաթղթեր
բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքները,
գ. աշխատանքի անվտանգության, տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային անվտանգության նորմերն ու կանոնները:
3) հաստատության տնօրենի` ուսումնադաստիարակչական (մեթոդական) աշխատանքների գծով տեղակալի պաշտոնն զբաղեցնողը պետք է կարողանա`
ա. իրականացնել ուսումնադաստիարակչական գործընթացի պլանավորում, կազմակերպում և հսկողություն,
բ. իրականացնել կրթական գործընթացի ուսումնասիրություն և կատարել արդյունքների վերլուծություն,
գ. աջակցել հաստատության մանկավարժական աշխատողների մասնագիտական շարունակական զարգացմանը,
դ. աջակցել հաստատության սովորողների կրթական, սոցիալական, առողջապահական շահերի և իրավունքների ապահովմանը:
4) հաստատության տնօրենի` ուսումնադաստիարակչական (մեթոդական) աշխատանքների գծով տեղակալի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա կառավարչական հետևյալ հմտությունները և ունակությունները`
ա. աշխատանքային պլանի մշակում,
բ. թիմային աշխատանքի կազմակերպում,
գ. հաշվետվությունների մշակում և ներկայացում,
դ. միջանձնային հարաբերությունների և հաղորդակցության հմտություններ,
ե. տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում,
զ. աշխատանքի, կատարողականի գնահատում և կառավարում,
է. անձնակազմի կառավարում,
ը. ժամանակի կառավարման հմտություններ,
թ. ռեսուրսների բաշխում և կառավարում,
ժ. որոշումների կայացում,
ժա. խնդիրների լուծում,
ժբ. բանակցություններ վարելու հմտություններ,
ժգ. ելույթներ ունենալու հմտություններ,
ժդ. որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում,
ժե. հասարակայնության հետ կապերի ստեղծման և հաղորդակցության հմտություններ:
3. Հաստատության տնօրենի` ուսումնադաստիարակչական (մեթոդական) աշխատանքների գծով տեղակալի որակավորման նվազագույն պահանջները`
Հաստատության տնօրենի` ուսումնադաստիարակչական (մեթոդական) աշխատանքների գծով տնօրենի տեղակալի պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող` Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
3. ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ
1. Բաժնի ղեկավարի աշխատանքային գործառույթները`
1) կազմակերպում է բաժնի աշխատանքները և ապահովում հիմնական գործառույթների իրականացումը.
2) մշակում և սահմանված կարգով մանկավարժական խորհրդի հաստատման է ներկայացնում բաժնի ուսումնամեթոդական գործունեությանը վերաբերող փաստաթղթային ձևերն ու նմուշները.
3) օժանդակում և սահմանված կարգով մանկավարժական խորհրդի հաստատման է ներկայացնում բաժնի մանկավարժական աշխատողների (խմբակավարների) թեմատիկ պլանները.
4) կազմակերպում և սահմանված կարգով մանկավարժական խորհրդի հաստատմանն է ներկայացնում բաժնի տարեկան աշխատանքային պլանը.
5) առաջարկություններ է ներկայացնում հաստատության գործունեության աշխատանքային պլանի, զարգացման ծրագրերի մշակման, ռազմավարության պլանավորման ու ներդրման համար.
6) սովորողներից կազմավորում է խմբակների կազմը, ձեռնարկում է միջոցներ` ուսուցման տևողության ժամկետը, նրանց կազմը պահպանելու համար.
7) առաջարկություններ է ներկայացնում հաստատության սովորողների հանգստի և ժամանցի կազմակերպման, այդ թվում` սոցիալապես անապահով և խոցելի խավերի ընտանիքների երեխաներին օգնություն ցուցաբերելու համար.
8) պատասխանատու է արտադպրոցական ծրագրի իրականացման, ինչպես նաև գործընթացի ընթացքում երեխաների կյանքի և առողջության պահպանման համար.
9) առաջարկություններ է ներկայացնում արտադպրոցական կրթության գործընթացի և մեթոդական աշխատանքի արդյունավետության բարձրացման համար: Հավաքագրում է բաժնի մեթոդական նյութերը և կազմում տեղեկատվական նյութեր.
10) հսկում է մրցույթների, մրցումների, ստուգատեսների անցկացման գործընթացը.
11) իրականացնում է մանկավարժական աշխատողների (խմբակավարների) աշխատանքի նկատմամբ հսկողություն, պարբերաբար ստուգում է` թեմատիկ պլանները, դասամատյանները.
12) իրականացնում է դասալսումներ և կազմում դրա արդյունքների արձանագրությունները.
13) մանկավարժական աշխատողներին (խմբակավարներին) հաղորդակից է դարձնում գիտության և մանկավարժության նորագույն նվաճումներին (այդ թվում` տեխնոլոգիական ծրագրերի).
14) սովորողների ընդհանուր դաստիարակության գործընթացի նպատակներից ելնելով` ապահովում է բաժնի ներսում գործող խմբակների փոխհամաձայնեցված աշխատանքը.
15) տնօրենի հանձնարարականով և իր լիազորությունների շրջանակում` սովորողների ընդհանուր դաստիարակության գործընթացի նպատակներից ելնելով` համագործակցում է այլ բաժինների հետ.
16) իրականացնում է դասընթացների, պարապմունքների իրականացման նկատմամբ հսկողություն և մշտադիտարկում, ուսումնադաստիարակչական աշխատանքների վիճակի մասին ներկայացնում է կիսամյակային և տարեկան հաշվետվությունները.
17) նպաստում է արդյունավետ համագործակցությանը տեղական ինքնակառավարման մարմինների, սովորողների ծնողների (նրանց օրինական ներկայացուցչի) հետ, բնակչության, ծնողական համայնքի շրջանում հաստատության հեղինակության ստեղծմանը, արտադպրոցական ծրագրերի ընտրությանը.
18) սովորողի արտադպրոցական կրթության առավել արդյունավետ կազմակերպման նպատակներից ելնելով` նպաստում է հանրակրթական ուսումնական հաստատությունների, մասնագիտական ուսումնական հաստատությունների, կրթական այլ հաստատությունների միջև համագործակցությանը
19) դասընթացների, պարապմունքների ընթացքում հսկում է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման որակները, տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության նորմերը, կանոնները.
20) մասնակցում է մանկավարժական խորհրդի աշխատանքներին.
21) բարձրացնում է իր մասնագիտական որակավորումը.
22) ապահովում է հաստատության սովորողների կրթական, սոցիալական, առողջապահական շահերի և իրավունքների պաշտպանությունը.
23) հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահական, այդ թվում` սովորողների վարքագծի կանոններով սահմանված կարգով` ներկայացնում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության է ենթարկելու վերաբերյալ առաջարկություններ.
24) ապահովում է ուսուցման ընթացքում աշխատանքի մեթոդների, միջոցների ընտրության մանկավարժական հիմնավորումը.
25) մեթոդական աջակցություն է ցուցաբերում բաժնի մանկավարժական աշխատողներին (խմբակավարներին).
26) կազմակերպում է միջոցառումներ բաժնի մանկավարժական աշխատողների (խմբակավարների) ինտելեկտուալ ներուժի ներդրման զարգացման և մասնագիտական որակավորման բարձրացման ուղղությամբ.
27) ընդհանրացնում և տարածում է լավագույն մանկավարժական աշխատողների (խմբակավարների) աշխատանքի դրական փորձը տարբեր ուղղություններով.
28) աջակցում է մանկավարժական աշխատողների մասնակցությանը կամավոր ատեստավորմանը.
29) մանկավարժական աշխատողների (խմբակավարների) և ծնողների համար անցկացնում է բաց դասեր, սեմինարներ, անհատական և խմբային խորհրդատվություններ, կազմակերպում ցուցահանդեսներ.
30) ապահովում է բաժնին հասցեագրված գրությունների պատասխանների կազմումը, նախապատրաստում բաժնի լիազորությունների սահմաններում առաջարկությունները, տեղեկանքները, հաշվետվությունները, զեկուցագրերը, միջնորդագրերը և այլ գրությունները.
31) հսկում և ապահովում է բաժնի անհրաժեշտ փաստաթղթերի ստեղծումը, հաշվառումը և պահպանությունը, հրավիրում և անցկացնում բաժնի նիստեր, քննարկումներ, այդ թվում` ընտանեկան դաստիարակության վերաբերյալ ծնողների հետ տարվող աշխատանքների շարժական թղթապանակները, բաց թողած և փոխարինված դասաժամերի հաշվառման մատյանները, սովորողների շարժի մատյանը.
32) աշխատանք է տանում բաժնի մանկավարժական կազմի կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման ապահովման ուղղությամբ.
33) ապահովում է հաստատության և ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը.
34) տարին երկու անգամ հաշվետվություն է ներկայացնում իր աշխատանքի, մանկավարժական աշխատողների (խմբակավարների) մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումների ընթացքի, արդյունքների, սովորողների առաջադիմության, նրանց զարգացման գնահատման վերաբերյալ
35) հաշվետու է հաստատության ղեկավարին և մանկավարժական խորհրդին.
36) հաստատության ուսումնամեթոդական, ուսումնակազմակերպական գործունեության հետ կապված աշխատանքներում հաշվետու է ուսումնադաստիարակչական (մեթոդական) աշխատանքների գծով տնօրենի տեղակալին.
37) կատարում է բաժնի կանոնադրությունից բխող և հաստատության ուսումնամեթոդական, ուսումնակազմակերպական գործունեության հետ կապված այլ աշխատանքներ.
38) իրականացնում է հաստատության կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված գործառույթներ, կատարում տնօրենի հանձնարարականները.
39) հաստատության տնօրենի` ուսումնադաստիարակչական (մեթոդական) աշխատանքների գծով տեղակալի հետ մասնակցում է`
ա. արտադպրոցական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, ներկայացնում է ծրագրերի բովանդակության բարելավման վերաբերյալ առաջարկություններ, կրում է պատասխանատվություն դրանց կատարման որակի, երեխաների կյանքի և առողջության պահպանման համար,
բ. սովորողների ուսումնական ծանրաբեռնվածության կանոնակարգման աշխատանքներին` սանիտարական նորմերին և կանոններին համապատասխան,
գ. հաստատության մեթոդական աշխատանքին, վերլուծում հաստատության ուսումնամեթոդական ուսումնադաստիարակչական աշխատանքը,
դ. ուսումնամեթոդական փաստաթղթերի, ձեռնարկների, սարքավորումների և դիդակտիկ նյութերի համակարգման աշխատանքներին, վերլուծում և ընդհանրացնում է արդյունքները,
ե. ուսումնադաստիարակչական (մեթոդական) աշխատանքների գծով տնօրենի տեղակալի հետ յուրաքանչյուր ուսումնական տարվա/կիսամյակի սկզբին, բաժնի բեռնվածքի հիման վրա կատարում է դասաբաշխում ըստ խմբերի և մանկավարժական աշխատողների (խմբակավարների), տրամադրում նրանց անհատական ուսումնական բեռնվածքները և ժամաքանակը,
զ. հաստատության տնօրենի` ուսումնադաստիարակչական (մեթոդական) աշխատանքների գծով տեղակալի հետ կազմում է դասընթացների, ուսումնական պարապմունքների դասացուցակը,
է. մանկավարժական կադրերի ընտրությանը, անձնակազմում բարոյահոգեբանական մթնոլորտի ստեղծման, աշխատակիցների բարոյական և նյութական խրախուսման գործընթացին:
2. Հաստատության բաժնի ղեկավարի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
1) հաստատության բաժնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
2) հաստատության բաժնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին», «Լիցենզավորման մասին», «Տեսչական մարմինների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, օրինակելի կանոնադրությունը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը,
բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքները,
գ. աշխատանքի անվտանգության նորմերն ու կանոնները, անվտանգության տեխնիկայի, հակահրդեհային անվտանգության կանոնները, առաջին բուժօգնության հիմունքները, սովորողների կյանքի և առողջության պահպանման նորմերը և կանոնները:
3) հաստատության բաժնի ղեկավարի պաշտոնն զբաղեցնողը պետք է կարողանա`
ա. իրականացնել ուսումնադաստիարակչական գործընթացի պլանավորում, կազմակերպում և հսկողություն,
բ. իրականացնել ուսումնական գործընթացի ուսումնասիրություն և կատարել արդյունքների վերլուծություն,
գ. աջակցել հաստատության մանկավարժական աշխատողների (խմբակավարների) մասնագիտական շարունակական զարգացմանը,
դ. աջակցել հաստատության սովորողների կրթական, սոցիալական, առողջապահական շահերի և իրավունքների ապահովմանը:
4) հաստատության բաժնի ղեկավարի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա կառավարչական հետևյալ հմտությունները և ունակությունները`
ա. աշխատանքային պլանի մշակում,
բ. թիմային աշխատանքի կազմակերպում,
գ. հաշվետվությունների մշակում և ներկայացում,
դ. միջանձնային հարաբերությունների և հաղորդակցության հմտություններ,
ե. տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում,
զ. աշխատանքի, կատարողականի գնահատում և կառավարում,
է. անձնակազմի կառավարում,
ը. ժամանակի կառավարման հմտություններ,
թ. ռեսուրսների բաշխում և կառավարում,
ժ. որոշումների կայացում,
ժա. խնդիրների լուծում,
ժբ. բանակցություններ վարելու հմտություններ,
ժգ. ելույթներ ունենալու հմտություններ,
ժդ. որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում,
ժե. հասարակայնության հետ կապերի ստեղծման և հաղորդակցության հմտություններ:
5) հաստատության բաժնի ղեկավարի որակավորման նվազագույն պահանջները` հաստատության բաժնի ղեկավարի պաշտոնը կարող է զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն կամ տվյալ ոլորտում առնվազն 3 տարվա ընդհանուր ստաժ` վերջին 5 տարվա ընթացքում.
6) Բաժնի ղեկավարի հաստիքի առկայության պահանջները`
Հաստատությունում բաժնի ղեկավարի հաստիք սահմանվում է նույն ուղղության ոչ պակաս 7 խմբակների առկայության դեպքում: Բաժնում 7 խմբակներից քիչ խմբակների առկայության դեպքում բաժնի ղեկավարի պարտականությունները դրվում է խմբակների ղեկավարներից մեկի վրա (նրա համաձայնությամբ)` համապատասխան լրավճարով` ֆինանսական միջոցների առկայության դեպքում:
4. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ (ԽՄԲԱԿԱՎԱՐ)
1. Մանկավարժական աշխատողի (խմբակավարի) աշխատանքային գործառույթները`
1) արտադպրոցական ծրագրին համապատասխան (ըստ ուղղությունների` նկարչություն, երգ, պար և այլն) պլանավորում և իրականացնում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը` սերտորեն համագործակցելով մյուս մանկավարժական աշխատողների (խմբակավարների) հետ.
2) արտադպրոցական ծրագրին համապատասխան (ըստ ուղղությունների` նկարչություն, երգ, պար և այլն) մշակում է թեմատիկ պլանը, որը հաստատվում է մանկավարժական խորհրդի կողմից.
3) թեմատիկ պլանը կարող է իրականացման ընթացքում ենթարկվել որոշակի փոփոխությունների` մանկավարժական աշխատողի (խմբակավարի) տնօրենին ներկայացված գրավոր հիմնավորմամբ: Փոփոխված թեմատիկ պլանը հաստատվում է հաստատության մանկավարժական խորհրդի կողմից.
4) կազմում է խմբակի մատյան, որը հաստատվում է մանկավարժական խորհրդի կողմից: Մատյանում ներառվում են սովորողների հաճախումները և օրվա ուսումնական նյութը` ըստ խմբակի թեմատիկ պլանի գրանցման էջերի.
5) արտադպրոցական ծրագրին համապատասխան աշխատանքը ավարտելիս մանկավարժական աշխատողը (խմբակավարը) իրականացված աշխատանքի վերաբերյալ հաստատության մանկավարժական խորհրդին է ներկայացնում գրավոր հաշետվություն, որը կցվում է խմբակի մատյանին: Հաշվետվության մեջ ներկայացվում է մասնակիցների ձեռք բերած կարողունակությունները, այն վերջնարդյունքները, որոնց ձևավորմանը նպաստել է խմբակը, առաջարկություններ ծրագրի բարելավման մասին.
6) պատրաստում շարժական թղթապանակներ` ընտանիքում երեխաների դաստիարակության հարցերի ուղղությամբ.
7) ապահովում է հաստատության և ընտանիքի մանկավարժական պահանջների միասնությունը` հաշվի առնելով երեխաների հոգեբանական և ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, նրանց տարիքը և բնավորությունը, գիտելիքների և հմտությունների մակարդակը.
8) հաստատության ղեկավարությանը ներկայացնում է սովորողների հաճախումների և վարքի մասին տեղեկություններ.
9) աշխատանք է տանում երեխաների վարքի շեղման, վնասակար սովորությունների, հակասոցիալական արարքների կանխարգելման և վերացման համար.
10) հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահական, այդ թվում` սովորողների վարքագծի կանոններով սահմանված կարգով` ներկայացնում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկություններ.
11) համապատասխան դասընթացի/պարապմունքի ընթացքում կրում է անձնական պատասխանատվություն` սովորողների կյանքի և առողջության պահպանման համար.
12) մանկավարժական գործունեության մեջ իր ուսումնասիրության արդյունքները հմտորեն օգտագործում է յուրաքանչյուր երեխայի անձնային զարգացման համար.
13) հոգածությամբ է վերաբերվում խմբակի յուրաքանչյուր երեխային, նրանց հետ շփման ժամանակ ցուցաբերում է զսպվածություն, մանկավարժական էթիկա.
14) մասնակցում է մանկավարժական խորհրդի նիստերին, բաց դասերին, սեմինարներին, անհատական և խմբային խորհրդատվություններին: Սովորողների հետ տարվող աշխատանքներում ներդնում է առաջավոր փորձը.
15) ծնողական համայնքի շրջանում ապահովում է հաստատության հեղինակության ստեղծումը, արտադպրոցական ծրագրերի ընտրությունը (ըստ ուղղությունների` նկարչություն, երգ, պար և այլն).
16) սովորողի արտադպրոցական կրթության առավել արդյունավետ կազմակերպման նպատակներից ելնելով` նպաստում է հանրակրթական ուսումնական հաստատությունների, մասնագիտական ուսումնական հաստատությունների, կրթական այլ հաստատությունների միջև համագործակցությանը
17) երեխաների ընդհանուր դաստիարակության գործընթացի նպատակներից ելնելով նպաստում է նույն և տարբեր խմբակների համագործակցությանն ու համատեղ աշխատանքին.
18) մշտապես բարձրացնում է իր որակավորումը, զբաղվում է ինքնակրթությամբ.
19) խնամքով է վերաբերվում խմբակին հատկացված գույքին, սարքավորումներին, պիտույքներին և այլ պարագաներին.
20) կազմակերպում է սովորողների առողջության ամրապնդմանն ու ֆիզիկական զարգացմանը նպաստող միջոցառումներ, մրցույթներ, մրցումներ, ստուգատեսներ, նպատակային էքսկուրսիաներ, շրջագայություններ.
21) արգելում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կարող են սաների առողջության, կյանքի համար վտանգ պարունակել կամ խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացումը:
22) իրավասու է`
ա. ընտրել և կիրառել արտադպրոցական կրթության և ուսուցման ժամանակակից մեթոդներ, ձեռնարկներ և դիդակտիկ նյութեր.
բ. մասնակցել կամավոր ատեստավորմանը:
2. Հաստատության մանկավարժական աշխատողի (խմբակավարի) գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
1) հաստատության մանկավարժական աշխատողի (խմբակավարի) պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
2) հաստատության մանկավարժական աշխատողի (խմբակավարի) պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Լիցենզավորման մասին», «Տեսչական մարմինների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, օրինակելի կանոնադրությունը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը,
բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքները,
գ. աշխատանքի անվտանգության նորմերն ու կանոնները, անվտանգության տեխնիկայի, հակահրդեհային անվտանգության կանոնները, առաջին բուժօգնության հիմունքները, սովորողների կյանքի և առողջության պահպանման նորմերը և կանոնները:
3. Հաստատության մանկավարժական աշխատողի (խմբակավարի) որակավորման նվազագույն պահանջները`
Հաստատության մանկավարժական աշխատողի (խմբակավարի) պաշտոնը կարող է զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն կամ տվյալ ոլորտում առնվազն 3 տարվա ընդհանուր ստաժ` վերջին 5 տարվա ընթացքում.
4. Հաստատությունում այլ հաստիքների առկայությունը`
Հաստատությունը իր կանոնադրական նպատակներին համապատասխան գործունեություն ծավալելու նպատակով իրավունք ունի Կրթության կառավարման պետական լիազորված մարմնի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների տրամադրման կամ հաստատության արտաբյուջետային միջոցների առկայության դեպքում, սահմանված մանկավարժական աշխատողների հետ մեկտեղ, աշխատանքներում ներգրավել սոցիալական մանկավարժների, կոնցերտմեյստերների, նվագակցողների, ֆիզկուլտուրայի գծով հրահանգիչների, ինչպես նաև` սովորողների հետ կրթական և ներառական գործընթացների կազմակերպչի, բարդ մասնագիտությունների խմբակների դեպքում (ոսկերչության, արծաթագործության)` լաբորանտների, ավիամոդելավորմամբ մասնագիտացված մարզատեխնիկական կենտրոնների դեպքում` ճարտարագետի և հաստոցագործի, ինչպես նաև երաժշտական ուղղվածություն ունեցող խմբակների և համույթների դեպքում` երաժշտական գործիք լարողի հաստիքներ:
100 սովորողներից ոչ պակաս կազմված երգի և պարի համույթի առկայության դեպքում կարող է սահմանվել գեղարվեստական ղեկավարի, 100 սովորողից ոչ պակաս բաղկացած խորեոգրաֆիկ կոլեկտիվի առկայության դեպքում` բալետմեյստերի, 100 սովորողից ոչ պակաս բաղկացած կոլեկտիվի առկայության դեպքում` երգչախմբի ղեկավարի, 100 սովորողից բաղկացած համույթի առկայության դեպքում` նվագախմբի դիրիժորի հաստիք:
----------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում