ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 օգոստոսի 2026 թվականի N 1265-Ն
ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(5-րդ մաս)
5. ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ
1. Գրադարանավարի աշխատանքային գործառույթները`
1) համաձայն հաստատության կանոնադրության` ապահովում է սովորողների և մանկավարժական աշխատողների գրադարանային հավաքածուից և տեղեկատվական միջոցներից անվճար օգտվելու իրավունքը, տրամադրում ուսումնական նյութի յուրացման համար համապատասխան տեղեկատվություն` անկախ նյութական կրիչի ձևից.
2) աջակցում է սովորողների և մանկավարժական աշխատողների ինքնակրթության արդյունավետ կազմակերպմանը, մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացմանը` ուսումնական ծրագրերին համապատասխանող, տարբեր կրիչների վրա պարունակվող (գրքային ֆոնդ, թվային և մագնիսական կրիչներ) տեղեկատվության տրամադրման միջոցով.
3) համապատասխան պայմաններ է ստեղծում սովորողների ստեղծագործական հմտությունների զարգացման համար` ելնելով նրանց տարիքային առանձնահատկություններից.
4) ձևավորում է հաստատության գրադարանային-մատենագիտական հավաքածուն, կազմակերպում է հավաքածուի համալրումը, կանոնակարգումը, պահպանումը և օգտվողներին տրամադրումը, վարում հավաքածուի այբբենական, թեմատիկ, էլեկտրոնային քարտարանը (առկայության դեպքում), ըստ կարիքների ստեղծում է տվյալների բազա.
5) հաստատության տնօրենին ներկայացնում է առաջարկություն` ուսումնական, ուսումնամեթոդական գրականության, գիտահանրամատչելի, մեթոդական, տեղեկատուների, ճյուղային գրականության ամբողջական հավաքածուն թղթային և էլեկտրոնային կրիչներով համալրելու վերաբերյալ.
6) կազմակերպում է գրադարանային ֆոնդի տեղաբաշխումը, պահպանումը, տեղեկատվության տրամադրումը բաժանորդներին, վարում գրադարանային ֆոնդի տեղեկատու-մատենագիտական, այբբենական ցանկեր, թեմատիկ և էլեկտրոնային քարտադարան, բաժանորդական քարտերի հաշվառում, հաստատության կարիքներից բխող տվյալների բազա.
7) իրականացնում է պարբերաբար համալրվող տեղեկատվության վերլուծական մշակում, տարբերակում, բաժանորդների խորհրդատվություն և անհատական սպասարկում, տրամադրում ընթացիկ տեղեկատվություն մանկավարժական աշխատողներին` ուսումնական գործընթացների բարելավման համար.
8) համագործակցում է այլ գրադարանների և մշակութային կազմակերպությունների, տեղեկատվական կենտրոնների հետ` գրադարանային հավաքածուի համալրման և արդյունավետ փորձի ներմուծման նպատակով.
9) աջակցում է սովորողներին` ընթերցասրահում դասերին պատրաստվելուն` օգտագործելով գրադարանային հավաքածուում առկա տեղեկատվությունը, այդ թվում` էլեկտրոնային (համացանցի) ռեսուրսները.
10) օժանդակում է մշակութային միջոցառումների կազմակերպմանը.
11) աջակցում է այցելուների ընթերցողական պահանջների բավարարմանը, ապահովում ընթերցողներին գրադարանի ձեռք բերած նոր նմուշների վերաբերյալ տեղեկատվությամբ:
2. Գրադարանավարի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
1) հաստատության գրադարանավարի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «Տեղեկատվության ազատության մասին», «Գրադարանների և գրադարանային գործի մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքները, իր պաշտոնային պարտականություններին վերաբերող` լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը, ինչպես նաև այլ իրավական փաստաթղթեր,
բ. անվտանգության տեխնիկայի, հակահրդեհային անվտանգության կանոնները, մինչբժշկական օգնության հիմունքները, սովորողների կյանքի և առողջության պահպանման հիմնական կանոնները:
3. Հաստատության գրադարանավարի որակավորման պահանջները` Հաստատության գրադարանավարի պաշտոնը կարող է զբաղեցնել
Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ:
4. Հաստատության գրադարանավարի հաստիքի առկայությունը`
Հաստատությունում գրադարանավարի հաստիքը սահմանվում է առնվազն 2000-2500 օրինակ գրքային ֆոնդի առկայության դեպքում: Սույն շեմից պակաս գրքային ֆոնդի առկայության դեպքում գրադարանավարի գործառույթները կարող են դրվել հաստատության այլ աշխատակցի վրա (նրա համաձայնությամբ)` համապատասխան լրավճարով:
ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
1. Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում` պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, մշակույթի տների և պալատների, մշակութային և մարզամշակութային կենտրոնների վարչատնտեսական աշխատողների`
1. ՓՈԽՏՆՕՐԵՆ` ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ
1. Վարչատնտեսական աշխատանքների գծով փոխտնօրենի աշխատանքային գործառույթները`
1) կենտրոնների, այդ թվում` պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, մշակույթի տների և պալատների, մշակութային և մարզամշակութային կենտրոնների (այսուհետ` հաստատություն) վարչատնտեսական աշխատանքների գծով փոխտնօրենը (այսուհետ` հաստատության փոխտնօրեն) կազմակերպում և համակարգում է հաստատության վարչատնտեսական գործունեությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, հաստատության կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան.
2) տնօրենի հետ համագործակցությամբ ապահովում է արտադպրոցական կրթական ծրագրերի, խմբակների և ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ վարչատնտեսական և նյութատեխնիկական պայմանները.
3) մասնակցում է հաստատության ֆինանսատնտեսական գործունեության պլանավորմանը, կազմում է բյուջեի նախագիծը, ծախսերի նախահաշիվը և սահմանված կարգով ներկայացնում տնօրենի հաստատմանը.
4) վերլուծում և գնահատում է արտադպրոցական ծրագրերի, խմբակների և միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական և ֆինանսական կարիքները.
5) կազմակերպում և վերահսկում է հաստատության գնումների գործընթացը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
6) ապահովում է հաստատության շենքի, տարածքների, գույքի և սարքավորումների պահպանությունը, արդյունավետ օգտագործումը և բարելավումը.
7) կազմակերպում է հաստատության նյութատեխնիկական բազայի զարգացումը և արդիականացումը.
8) ապահովում է խմբակների, ստեղծագործական ստուդիաների, արվեստանոցների, լաբորատորիաների և այլ ուսումնական տարածքների բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանները.
9) կազմակերպում և վերահսկում է հաստատության տեխնիկական և սպասարկող անձնակազմի աշխատանքը.
10) ապահովում է հաստատությունում աշխատանքի պաշտպանության, տեխնիկայի անվտանգության, հակահրդեհային անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը.
11) կազմակերպում և վերահսկում է հաստատության վարչատնտեսական փաստաթղթաշրջանառությունը, դրանց վարումը և պահպանումը.
12) տնօրենի հանձնարարությամբ ներկայացնում է հաստատությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև այլ կազմակերպություններում` վարչատնտեսական հարցերի շրջանակում.
13) մասնակցում է հաստատության զարգացման ծրագրի իրականացմանը` ապահովելով համապատասխան նյութատեխնիկական պայմանները.
14) աջակցում է հաստատությունում անցկացվող միջոցառումների, ցուցահանդեսների, մրցույթների, փառատոնների և այլ արտադպրոցական ծրագրերի կազմակերպմանը.
15) ապահովում է հաստատության գույքի հաշվառումը, պահպանումը և արդյունավետ օգտագործումը.
16) իր լիազորությունների սահմաններում տալիս է վարչատնտեսական բնույթի ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
17) աջակցում է հաստատության խորհրդակցական մարմինների աշխատանքներին` վարչատնտեսական հարցերի շրջանակում.
18) ապահովում է լիազորված մարմնի և տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.
19) մասնակցում է մասնագիտական վերապատրաստումների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.
20) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ և տնօրենի հանձնարարությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
21) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն իր լիազորությունների շրջանակում ընդունված որոշումների, վարչատնտեսական գործունեության կազմակերպման, ինչպես նաև աշխատողների և սովորողների անվտանգության ապահովման համար:
2. Հաստատության վարչատնտեսական աշխատանքների գծով փոխտնօրենի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
1) հաստատության վարչատնտեսական աշխատանքների գծով փոխտնօրենի պաշտոն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
2) հաստատության վարչատնտեսական աշխատանքների գծով փոխտնօրենի պաշտոն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին», «Լիցենզավորման մասին», «Տեսչական մարմինների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Գնումների մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, «Հայաստանի Հանրապետության պետական արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը (այսուհետ` օրինակելի կանոնադրություն), կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը, իրավական այլ փաստաթղթեր,
բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքները,
գ. աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման, տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային անվտանգության նորմերն ու կանոնները:
3. Հաստատության վարչատնտեսական աշխատանքների գծով փոխտնօրենի պաշտոն զբաղեցնողը պետք է կարողանա`
ա. կազմակերպել և համակարգել հաստատության վարչատնտեսական գործունեությունը, ապահովել նյութատեխնիկական պայմաններ արտադպրոցական կրթական ծրագրերի, խմբակների և միջոցառումների իրականացման համար,
բ. պլանավորել և արդյունավետ կառավարել հաստատության ֆինանսատնտեսական և նյութատեխնիկական ռեսուրսները,
գ. կազմակերպել հաստատության շենքերի, տարածքների, գույքի և սարքավորումների պահպանությունն ու արդյունավետ օգտագործումը,
դ. կազմակերպել և վերահսկել գնումների գործընթացը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
ե. ապահովել հաստատությունում աշխատանքի պաշտպանության, տեխնիկայի անվտանգության, հակահրդեհային անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը,
զ. կազմակերպել և վերահսկել տեխնիկական և սպասարկող անձնակազմի աշխատանքը,
է. ապահովել վարչատնտեսական փաստաթղթաշրջանառության պատշաճ վարումը և հաշվառումը,
ը. վերլուծել հաստատության նյութատեխնիկական զարգացման կարիքները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ,
թ. համագործակցել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և գործընկեր կառույցների հետ վարչատնտեսական հարցերի շրջանակում,
ժ. մասնակցել հաստատության զարգացման ծրագրերի իրականացմանը` ապահովելով անհրաժեշտ վարչատնտեսական պայմանները:
4. Հաստատության վարչատնտեսական աշխատանքների գծով փոխտնօրենի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա կառավարչական հետևյալ հմտություններն և ունակությունները`
ա. թիմային աշխատանքի կազմակերպում,
բ. հաշվետվությունների մշակում և ներկայացում,
գ. միջանձնային հարաբերությունների և հաղորդակցության հմտություններ,
դ. տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում,
ե. աշխատանքի, կատարողականի գնահատում և կառավարում,
զ. անձնակազմի կառավարում,
է. ժամանակի կառավարման հմտություններ,
ը. ռեսուրսների բաշխում և կառավարում,
թ. որոշումների կայացում,
ժ. խնդիրների լուծում,
ժա. բանակցություններ վարելու հմտություններ,
ժբ. ելույթներ ունենալու հմտություններ,
ժգ. հասարակայնության հետ կապերի ստեղծման և հաղորդակցման հմտություններ,
ժդ. որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում:
5. Հաստատության վարչատնտեսական աշխատանքների գծով փոխտնօրենի որակավորման նվազագույն պահանջները`
Վարչատնտեսական աշխատանքների գծով փոխտնօրենի պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող` Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ վարչատնտեսական, ֆինանսատնտեսական կամ կառավարչական գործունեության բնագավառում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. ՏՆՕՐԵՆԻ ՕԳՆԱԿԱՆ
1. Տնօրենի օգնականի աշխատանքային գործառույթները`
1) աջակցում է հաստատության տնօրենի կողմից իրականացվող կառավարման գործընթացների կազմակերպմանը` ապահովելով դրանց բովանդակային նախապատրաստումը և համակարգումը.
2) մասնակցում է հաստատության գործունեության աշխատանքային պլանների, զարգացման ծրագրերի, տարեկան գործողությունների ժամանակացույցների մշակման աշխատանքներին և ապահովում դրանց իրականացման ընթացքի համակարգումը.
3) իրականացնում է հաստատության կրթական և կազմակերպչական գործընթացների մշտադիտարկում, հավաքագրում և վերլուծում համապատասխան տվյալներ` տնօրենին ներկայացնելով արդյունքները.
4) ապահովում է հաստատության ստորաբաժանումների և աշխատողների միջև աշխատանքների փոխգործակցության համակարգումը` նպաստելով գործընթացների արդյունավետ իրականացմանը.
5) մասնակցում է արտադպրոցական ծրագրերի, միջոցառումների և նախաձեռնությունների նախապատրաստմանն ու իրականացման աշխատանքներին.
6) տնօրենի հանձնարարությամբ նախապատրաստում է հաշվետվություններ, տեղեկանքներ, վերլուծական նյութեր և առաջարկություններ.
7) աջակցում է տնօրենի կողմից ընդունվող որոշումների և հրամանների բովանդակային նախապատրաստմանը.
8) ապահովում է տնօրենի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերահսկումը և ամփոփումը.
9) տնօրենի հանձնարարությամբ կազմակերպում և համակարգում է աշխատանքային հանդիպումներ, քննարկումներ` ապահովելով դրանց բովանդակային նախապատրաստումը.
10) աջակցում է հաստատության արտաքին համագործակցության գործընթացներին` այլ կազմակերպությունների, կրթական հաստատությունների և շահառուների հետ փոխգործակցության շրջանակում.
11) ներկայացնում է առաջարկություններ հաստատության գործունեության բարելավման, ծրագրերի զարգացման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ.
12) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ և տնօրենի հանձնարարությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.
13) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն իր լիազորությունների շրջանակում իրականացվող աշխատանքների կազմակերպման և համակարգման համար:
2. Տնօրենի օգնականը պետք է կարողանա`
ա. ըստ անհրաժեշտության աջակցել հաստատության տնօրենի կողմից իրականացվող կառավարման գործընթացների կազմակերպմանն ու համակարգմանը,
բ. վերլուծել տվյալներ և ներկայացնել հիմնավորված առաջարկություններ,
գ. մշակել հաշվետվություններ, ծրագրեր և վերլուծական նյութեր,
դ. ապահովել ստորաբաժանումների միջև արդյունավետ համագործակցություն,
ե. ըստ անհրաժեշտության համակարգել ծրագրերի և միջոցառումների իրականացումը,
զ. կազմակերպել և համակարգել աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ,
է. կիրառել ժամանակակից կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաներ,
ը. արդյունավետ հաղորդակցվել աշխատողների և արտաքին շահառուների հետ:
3. Տնօրենի օգնականի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
1) տնօրենի օգնականի պաշտոն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից տեխնոլոգիական միջոցներով աշխատելու հմտություններին.
2) ունենա կազմակերպչական, վերլուծական և հաղորդակցական կարողություններ.
3) իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, ներքին իրավական ակտերով և տնօրենի հրամաններով ու կարգադրություններով:
4. Տնօրենի օգնականի որակավորման նվազագույն պահանջները`
Տնօրենի օգնականի պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձը:
5. Տնօրենի օգնականի հաստիքի առկայության պայմանները`
Տնօրենի օգնականի հաստիք կարող է սահմանվել` հաստատությունում արտադպրոցական խմբակներում ձևավորված առնվազն 100 ուսումնական խմբի, 1200 և ավելի սանի և 30 և ավելի արտադպրոցական ծրագրերի ուղղությունների առկայության դեպքում:
Նշված պայմանների բացակայության դեպքում տնօրենի օգնականի գործառույթները կարող են դրվել հաստատության այլ աշխատակցի վրա (նրա համաձայնությամբ)` համապատասխան լրավճարով` ֆինանսական միջոցների առկայության դեպքում:
3. ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ
1. Գլխավոր հաշվապահի աշխատանքային գործառույթները`
1) իրականացնում է հաստատության հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվությունների ժամանակին կազմումն ու ներկայացումը.
2) աջակցում է հաստատության նյութական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործման նկատմամբ վերահսկողությանը.
3) կազմակերպում է հաշվապահական հաշվառման քաղաքականությունը` հաշվապահական հաշվառման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` ելնելով հաստատության գործունեության առանձնահատկություններից և կառուցվածքից.
4) կազմակերպում է նախահաշիվների կազմման, սկզբնական հաշվառման փաստաթղթերի ձևակերպման, ներքին հաշվապահական հաշվետվությունների ձևերի մշակման, գույքագրման գործընթացի կազմակերպման և փաստաթղթաշրջանառության ապահովման աշխատանքները.
5) ապահովում է հաստատությունում հաշվապահական հաշվառման արդյունավետ կազմակերպումն ու վարումը` ժամանակակից տեխնիկական միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչպես նաև հաստատության ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ամբողջական և հավաստի տեղեկատվության ձևավորումը.
6) ապահովում է հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում.
7) ապահովում է աշխատավարձերի հաշվարկումը, հարկերի և պարտադիր վճարների հաշվեգրումն ու փոխանցումը պետական և համայնքային բյուջեներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
1) իրականացնում է վերահսկողություն հաշվապահական փաստաթղթերի ձևակերպման, հաշվարկների և վճարային պարտավորությունների կատարման, ինչպես նաև հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների կազմման նկատմամբ.
2) ապահովում է հաշվապահական փաստաթղթերի պահպանումը և սահմանված կարգով դրանց արխիվացումը.
3) ապահովում է հաշվապահական ծրագրերի և հաշվապահական հաշվառման ժամանակակից մեթոդների կիրառումը.
4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ և տնօրենի հանձնարարությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.
5) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն իր լիազորությունների շրջանակում ընդունված որոշումների, աշխատանքների կազմակերպման և ապահովման համար:
2. Գլխավոր հաշվապահի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
1) հաշվապահի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
2) հաշվապահի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. գլխավոր հաշվապահը պետք է իմանա Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը` հաշվապահական հաշվառման բնագավառում, քաղաքացիական իրավունքի հիմունքները, ֆինանսական, հարկային և տնտեսական օրենսդրության հիմունքները, հաշվապահական հաշվառման և վարման, հաշվետվությունների կազմման բնագավառում նորմատիվ և մեթոդական նյութերը, հաստատության կառուցվածքը, դրա ուղղվածությունը, ռազմավարությունը և զարգացման հեռանկարները, հաշվապահական գործողությունների ձևակերպման և հաշվառման հատվածներով փաստաթղթավարման կազմակերպման, աուդիտորական ստուգումների անցկացման կարգը, ֆինանսական հաշվառման ձևերը և կարգը, իրավաբանական և ֆիզիկական անձանց հարկադրման պայմանները և կարգը, հաշվապահական հաշվեկշիռներ և հաշվետվություններ կազմելու կարգը և ժամկետները, հաստատության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության մեթոդները, հաշվապահական փաստաթղթերի պահման և տեղեկատվության պահպանման կանոնները, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում աշխատանքի կազմակերպման, փաստաթղթավարման և կառավարման հիմունքները, աշխատանքային օրենսդրության հիմունքները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը, հաշվողական տեխնիկան, հաղորդակցության և կապի միջոցները, աշխատանքի մշակույթը և ծառայողական էթիկայի կանոնները,
բ. իր գործունեության ընթացքում գլխավոր հաշվապահն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերով, օրինակելի կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, հաստատության ներքին կարգապահական կանոններով, հրամաններով, իրավական այլ փաստաթղթերով:
3. Գլխավոր հաշվապահը պետք է կարողանա`
ա. կազմակերպել և վարել հաստատության հաշվապահական հաշվառումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան,
բ. կազմել և սահմանված կարգով ներկայացնել ֆինանսական և հաշվապահական հաշվետվությունները,
գ. ապահովել հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառումն ու վերահսկողությունը,
դ. հաշվարկել աշխատողների աշխատավարձերը և ապահովել հարկերի ու պարտադիր վճարների ճիշտ հաշվեգրումն ու փոխանցումը համապատասխան բյուջեներ,
ե. կազմակերպել հաշվապահական փաստաթղթերի ձևակերպման և պահպանման գործընթացը,
զ. կիրառել հաշվապահական հաշվառման ժամանակակից ծրագրեր և տեղեկատվական տեխնոլոգիաներ,
է. վերլուծել հաստատության ֆինանսատնտեսական գործունեությունը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ,
ը. համագործակցել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վերահսկող մարմինների հետ` ֆինանսատնտեսական հարցերի շրջանակում:
4. Գլխավոր հաշվապահի որակավորման նվազագույն պահանջները` Գլխավոր հաշվապահի պաշտոնը կարող է զբաղեցնել հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձը:
4. ՀԱՇՎԵՏԱՐ
1. Հաշվետարի աշխատանքային գործառույթները`
1) հաշվետարը գլխավոր հաշվապահի ղեկավարությամբ իրականացնում է հաշվապահական հաշվառման որոշակի հատվածների վարումը, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման նախապատրաստական աշխատանքները և ուսման վարձավճարների կատարման նկատմամբ հսկողությունը.
2) աջակցում է հաստատության նյութական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների խնայողաբար օգտագործման նկատմամբ վերահսկողությանը` հաշվապահի հետ համատեղ.
3) մասնակցում է հաշվապահական քաղաքականության իրականացմանը` ապահովելով գործունեության առանձնահատկությունների և Դպրոցի ֆինանսական կայունության պահպանման պահանջները.
4) նախապատրաստում և ձևակերպում է հաշվապահական փաստաթղթեր` ներառյալ սկզբնական հաշվառման փաստաթղթերը, ներքին հաշվետվությունները, գույքագրման կարգերը, ինչպես նաև աջակցում է փաստաթղթաշրջանառության և տեղեկատվության մշակման տեխնոլոգիաների կիրառմանը.
5) մասնակցում է հաշվապահական հաշվառման արդյունավետ կազմակերպմանը` ժամանակակից տեխնիկական միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ,
6) մասնակցում է գործունեության, գույքի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ հաշվետվությունների կազմման գործընթացին և նախապատրաստում համապատասխան տվյալներ.
7) իրականացնում է հիմնական միջոցների, ապրանքանյութական և դրամական միջոցների հաշվառումը, աջակցում դրանց շարժի գրանցմանը, ծախսերի նախահաշվի, աշխատանքի և ծառայությունների արդյունքների հաշվառմանը.
8) ապահովում է փաստաթղթերի ձևակերպման օրինականությունը և ճշտությունը, մասնակցում է հաշվետվական հաշվարկների, աշխատավարձերի, հարկերի, սոցիալական վճարների, կապիտալ ներդրումների և աշխատողների խրախուսման միջոցների հաշվառմանը` հաշվապահի հսկողությամբ.
9) իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնում է վերահսկողություն հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և վճարային պարտավորությունների ձևակերպման, աշխատավարձի ֆոնդի, ապրանքանյութական և դրամական միջոցների, հիմնական միջոցների, հաշվապահական հաշվառման և հաշվետվության նկատմամբ, ինչպես նաև մասնակցում է փաստաթղթերի ստուգումներին.
10) նախապատրաստում է հաստիքային ֆինանսական, վարչատնտեսական և այլ ծախսերի նախահաշիվներ, վերահսկում հաշիվների պակասորդները և ապահովում հաշվապահական փաստաթղթերի պահպանությունը, արխիվացումը սահմանված կարգով.
Հաշվետարն իրավունք ունի`
11) մասնակցելու հաշվապահական հաշվառման առաջադիմական ձևերի, մեթոդների և ծրագրերի կիրառմանը, կատարում հաշվապահի հանձնարարած այլ աշխատանքներ` իր լիազորությունների շրջանակում.
12) ստանալու աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկատվություն և նյութեր գլխավոր հաշվապահից և հաստատության աշխատակիցներից.
13) օգտվելու օրենքով սահմանված հանգստի իրավունքից` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով.
14) մասնակցելու հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և այլ ֆինանսատնտեսական գործառնությունների վերանայմանը և քննարկմանը` հաշվապահի հսկողության ներքո.
15) առաջարկություններ ներկայացնելու հաշվապահական հաշվառման, փաստաթղթաշրջանառության և ֆինանսատնտեսական կառավարման բարելավման վերաբերյալ.
16) ստանալու իր գործունեությանը վերաբերվող ներքին կանոնադրական, իրավական և կարգապահական ակտերի վերաբերյալ տեղեկատվություն` հաշվապահի վերահսկողությամբ.
17) մասնակցելու մասնագիտական վերապատրաստման ծրագրերի` գործատուի և հաշվապահի համաձայնությամբ.
18) օգտվելու աշխատանքային օրենսդրությամբ և հաստատության ներքին կանոններով նախատեսված այլ իրավունքներից, որոնք անհրաժեշտ են իր գործառույթների պատշաճ կատարման համար.
Հաշվետարը պարտավոր է`
19) բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված իր գործառույթները.
20) պահպանել աշխատանքային օրենսդրությամբ և հաստատության ներքին կանոններով սահմանված աշխատանքային կարգապահությունը.
21) կատարել աշխատանքի սահմանված նորմերը և դրույթները.
22) պահպանել առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջները, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային կանոնները.
23) բարեխղճորեն վերաբերվել հաստատության և այլ աշխատողների գույքին և նյութական միջոցներին.
24) կատարել աշխատանքային օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ.
25) կրում է պատասխանատվություն իր գործառույթների և պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար` Հայաստանի Հանրապետության գործող աշխատանքային, վարչական, քրեական և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան, այդ թվում` իր գործունեության ընթացքում պատճառված նյութական վնասի համար.
2. Հաստատության հաշվետարի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
1) հաշվետարը պետք է տիրապետի համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին, այդ թվում` հաշվապահական ծրագրերի և փաստաթղթաշրջանառության համակարգերի արդյունավետ կիրառմանը.
2) հաշվետարը պետք է իմանա և կիրառի պաշտոնի լիազորությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի դրույթները.
3) հաշվետարը իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, արտադպրոցական ոլորտի պետական չափորոշչով, հաստատության կանոնադրությամբ, հաստատության ներքին կարգապահական կանոններով, հրամաններով և կարգադրություններով.
3. Որակավորման նվազագույն պահանջները.
Հաստատության հաշվետարի պաշտոնը կարող է զբաղեցնել հաշվապահական հաշվառում մասնագիտությամբ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող կամ վերջին հինգ տարվա ընթացքում հաշվետարի` առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձը:
5. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ
1. Աշխատանքային գործառույթները`
1) կազմում և հաստատության տնօրենի հաստատմանն է ներկայացնում տարեկան գնումների պլանը, ինչպես նաև դրանում կատարվող փոփոխությունները.
2) պատասխանատու է հաստատության գնումների գործընթացի կազմակերպման և համակարգման համար.
3) ապահովում է գնման ընթացակարգերի և դրանց առնչվող փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքի պահանջներին.
4) իրականացնում է հաստատության համապատասխան ստորաբաժանումների կողմից ներկայացված գնման հայտերի գնահատումը.
5) կազմակերպում է գնահատող հանձնաժողովի աշխատանքները և իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները.
6) կազմում և տնօրենի հաստատմանն է ներկայացնում գնման պայմանագրերի նախագծերը, ընթացակարգերի արձանագրությունները և պայմանագրերում կատարվող փոփոխությունների վերաբերյալ համաձայնագրերը.
7) ապահովում է գնման գործընթացների վերաբերյալ հայտարարությունների և հաշվետվությունների կազմումն ու հրապարակումը սահմանված կարգով.
8) իրականացնում է գնման գործընթացի բողոքարկման դեպքում անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը.
9) ապահովում է գնումների էլեկտրոնային համակարգերում (այդ թվում` ARMEPS) տվյալների մուտքագրումը և հրապարակումը.
10) իրականացնում է գնումների գործընթացը կարգավորող օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.
11) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն իր լիազորությունների շրջանակում գնումների գործընթացների պատշաճ կազմակերպման համար:
2. Գնումների համակարգողի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
1) հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի բավարար իմացություն.
2) տեղեկատվական տեխնոլոգիաների իմացություն.
3) համակարգչով և գնումների էլեկտրոնային համակարգերով (ARMEPS, PPCM, E-auction) աշխատելու հմտություններ.
4) Հայաստանի Հանրապետության գնումների ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի իմացություն.
5) կազմակերպչական, վերլուծական և հաղորդակցական կարողություններ:
3. Որակավորման նվազագույն պահանջները`
Գնումների համակարգողի պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող և պետական գնումների բնագավառում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցող անձը, որը բավարարում է Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքով սահմանված պահանջներին:
4. Գնումների համակարգողի հաստիքի առկայության պայմանները` Հաստատությունում գնումների համակարգողի հաստիք սահմանվում է`
Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքով սահմանված պահանջների ապահովման նպատակով` հաշվի առնելով հաստատության գնումների տարեկան պլանով նախատեսված ընթացակարգերի քանակը և դրանց իրականացման անհրաժեշտությունը:
Նշված հաստիքի բացակայության դեպքում գնումների համակարգողի գործառույթները կարող են իրականացվել համապատասխան որակավորում ունեցող աշխատակցի կողմից (նրա համաձայնությամբ)` համապատասխան լրավճարով կամ համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակում ներգրավված մասնագետի միջոցով` գնումների առանձին գործընթացների իրականացման շրջանակում:
6. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ
1. Անձնակազմի կառավարման մասնագետի աշխատանքային գործառույթները`
1) կազմում է հաստատությունում աշխատողների հետ կապված հրամանների նախագծերը.
2) վարում է հաստատության էլեկտրոնային հրամանագիրքը.
3) մշակում է հաստատության աշխատողների հաշվառման, գրանցման, աշխատանքային պայմանագրերի նախագծերի կազմման, ինչպես նաև այդ գործառույթների կատարման հետ կապված այլ փաստաթղթեր.
4) սահմանված կարգով վարում է հաստատության աշխատողների անձնական գործերը, դրանցում կատարում է անհրաժեշտ փոփոխություններ և ապահովում դրանց պահպանումը.
5) իրականացնում է աշխատանքային պայմանագրերի կազմում, հաշվառում և պահպանում.
6) իրականացնում է անձնակազմի հետ կապված փաստաթղթերի արխիվացման աշխատանքներ.
7) ապահովում է անձնակազմի հետ կապված պաշտոնական գրությունների, հանձնարարականների և հրամանների կազմումը, հրապարակումը կամ ծանուցումը.
8) ապահովում է հաստատության կառուցվածքային և հաստիքային պաշտոնների անվանացանկում փոփոխությունների նախապատրաստումը.
9) իրականացնում է հաստատության թափուր հաստիքների համալրման նպատակով համապատասխան աշխատանքներ (հայտարարությունների պատրաստում, աշխատանքի համար դիմած անձանց տվյալների հավաքագրում և համակարգում, հարցազրույցների կազմակերպում, ընդունվող քաղաքացու անձնական գործի կազմում).
10) ընդունում և գրանցում է աշխատանքային հարաբերությունների հետ կապված դիմումներ, առաջարկություններ և բողոքներ, կազմակերպում դրանց քննարկումը տնօրենի հետ և ներկայացնում համապատասխան լուծումներ.
11) իրականացնում է հաստատության աշխատողների ամենամյա արձակուրդների ժամանակացույցների կազմումը և ապահովում դրանց կատարման վերահսկողությունը.
12) ապահովում է հրապարակման և ծանուցման ենթակա ներքին և անհատական իրավական ակտերի և փաստաթղթերի հրապարակումը և ծանուցումը.
13) ապահովում է աշխատողների տվյալների հաշվառման և տեղեկատվական բազայի վարումը.
14) իրականացնում է աշխատողների կադրային հաշվառման և վիճակագրական տվյալների հավաքագրումը և ներկայացումը սահմանված կարգով.
15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ և տնօրենի հանձնարարությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.
16) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն իր լիազորությունների շրջանակում ընդունված որոշումների, աշխատանքների կազմակերպման և ապահովման համար:
2. Անձնակազմի կառավարման մասնագետը պետք է կարողանա`
1) կազմակերպել և իրականացնել հաստատության անձնակազմի հաշվառման և կադրային գործավարության վարումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
2) կազմել և ձևակերպել աշխատողների հետ կապված իրավական ակտերի, հրամանների և աշխատանքային պայմանագրերի նախագծերը.
3) վարել աշխատողների անձնական գործերը, ապահովել դրանց հաշվառումը, պահպանումը և անհրաժեշտ փոփոխությունների կատարումը.
4) կազմակերպել և իրականացնել աշխատողների ընդունման, տեղափոխման և աշխատանքից ազատման հետ կապված գործընթացները.
5) կազմել աշխատողների ամենամյա արձակուրդների ժամանակացույցները և վերահսկել դրանց իրականացումը.
6) ապահովել կադրային փաստաթղթերի պատշաճ ձևակերպումը, հաշվառումը և արխիվացումը.
7) վարել անձնակազմի վերաբերյալ տեղեկատվական բազան և ապահովել տվյալների արդիականացումը.
8) համագործակցել հաստատության տնօրենի, աշխատողների և համապատասխան մարմինների հետ` աշխատանքային հարաբերությունների հետ կապված հարցերի շրջանակում.
9) կիրառել կադրային կառավարման ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ և ծրագրեր:
3. Անձնակազմի կառավարման մասնագետի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
1) անձնակազմի կառավարման մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից տեխնիկայի այլ միջոցներով աշխատելու հմտություններին.
2) պետք է իմանա նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները.
3) պետք է իմանա Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը` աշխատանքային օրենսդրության հիմունքները, քաղաքացիական իրավունքի հիմունքները, անձնակազմին առնչվող գործավարություն, անձնակազմի կառավարման փաստաթղթերի ձևակերպման, համապատասխան գրանցամատյաններում գրանցումների և անձնական գործերի վարման պահանջները:
4. Անձնակազմի կառավարման մասնագետի որակավորման նվազագույն պահանջները` Անձնակազմի կառավարման մասնագետի պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող և առնվազն մեկ տարվա համապատասխան աշխատանքային ստաժ ունեցող անձը:
7. ԳՈՐԾԱՎԱՐ
1. Գործավարի աշխատանքային գործառույթները`
1) իրականացնում է հաստատության տնօրենի կողմից տրվող հանձնարարականների կատարումը, որոնք բխում են իր լիազորություններից և չեն հակասում հաստատության կանոնադրությանը.
2) ապահովում է հաստատության էլեկտրոնային և թղթային փաստաթղթաշրջանառության կազմակերպումն ու իրականացումը.
3) իրականացնում է մուտքի և ելքի փաստաթղթերի գրանցումը և տրամադրումը` ըստ պահանջի.
4) իրականացնում է հաստատության գործունեության հետ կապված հրահանգների, հանձնարարականների և պաշտոնական գրությունների ձևակերպումը.
5) մասնակցում է փաստաթղթերի հաշվառման և արխիվացման աշխատանքներին.
6) ապահովում է հաստատության էլեկտրոնային փոստի և պաշտոնական նամակագրության վարումը.
7) ապահովում է հեռախոսազանգերի և հաղորդագրությունների ընդունումը, անհրաժեշտության դեպքում` դրանց վերահասցեագրումը համապատասխան անձանց.
8) տնօրենի հանձնարարությամբ կազմակերպում է հանդիպումների և խորհրդակցությունների նախապատրաստումը և իրականացնում դրանց արձանագրումը.
9) իրականացնում է փաստաթղթերի, տեղեկանքների և նամակների կազմումը և ապահովում գործավարության պատշաճ իրականացումը.
10) ապահովում է ընդունելությունների կազմակերպումը և համակարգումը.
11) ապահովում է կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների հավաքագրումը, մշակումը և ներկայացումը` անհրաժեշտության դեպքում.
12) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ և տնօրենի հանձնարարությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.
13) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն իր լիազորությունների շրջանակում ընդունված որոշումների, աշխատանքների կազմակերպման և ապահովման համար:
2. Գործավարը պետք է կարողանա`
1) կազմակերպել և իրականացնել հաստատության փաստաթղթաշրջանառությունը և գործավարությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և հաստատության ներքին իրավական ակտերին համապատասխան.
2) կազմել և ձևակերպել պաշտոնական գրություններ, տեղեկանքներ, նամակներ և այլ փաստաթղթեր.
3) վարել մուտքի և ելքի փաստաթղթերի հաշվառումը և ապահովել դրանց ճիշտ գրանցումը.
4) կազմակերպել հաստատության նամակագրության վարումը և ապահովել փաստաթղթերի ժամանակին փոխանցումը համապատասխան անձանց.
5) կազմակերպել տնօրենի հանդիպումների և խորհրդակցությունների նախապատրաստումը և ապահովել դրանց արձանագրումը.
6) ապահովել փաստաթղթերի պատշաճ պահպանումը և արխիվացումը.
7) կիրառել գործավարության և փաստաթղթաշրջանառության կազմակերպման ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ և ծրագրեր.
8) համագործակցել հաստատության տնօրենի, աշխատողների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` աշխատանքային գործունեության հետ կապված հարցերի շրջանակում:
3. Գործավարի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
1) գործավարի պաշտոն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից տեխնիկայի այլ միջոցներով աշխատելու հմտություններին.
2) իր գործունեության ընթացքում գործավարն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, օրինակելի կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, հաստատության ներքին կարգապահական կանոններով, տնօրենի հրամաններով և կարգադրություններով, իրավական այլ փաստաթղթերով:
4. Գործավարի որակավորման նվազագույն պահանջները`
Գործավարի պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձը:
8. ԲՈՒԺՔՈՒՅՐ
1. Բուժքրոջ աշխատանքային գործառույթները`
1) բուժքույրը կազմակերպում և իրականացնում է հաստատության սովորողների առողջության պահպանման և առաջին բուժօգնության հետ կապված աշխատանքները.
2) անհրաժեշտության դեպքում սովորողներին ցուցաբերում է առաջին բուժօգնություն, վնասվածքների կամ առողջական խնդիրների դեպքում կազմակերպում է նրանց տեղափոխումը համապատասխան բժշկական կազմակերպություն կամ տեղեկացնում ծնողներին.
3) ապահովում է հաստատությունում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողությունը.
4) հետևում է հաստատության տարածքների, խմբակների սենյակների և ուսումնական միջավայրի սանիտարահիգիենիկ վիճակին.
5) ապահովում է հաստատությունում անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների առկայությունը, կազմակերպում դրանց հաշվառումն ու պահպանումը.
6) վարում է համապատասխան բժշկական հաշվառման փաստաթղթերը.
7) հաստատության տնօրենի և մանկավարժական աշխատողների հետ համագործակցությամբ իրականացնում է սովորողների առողջության պահպանման և առողջ ապրելակերպի վերաբերյալ իրազեկման և խորհրդատվական աշխատանքներ.
8) անհրաժեշտության դեպքում համագործակցում է տարածքային առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպությունների հետ.
9) մասնակցում է հաստատությունում առողջության պահպանման և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը.
10) ապահովում է դեղորայքի և բժշկական պարագաների ճիշտ օգտագործումը, պահպանումը և ժամանակին համալրումը.
11) մասնակցում է մասնագիտական վերապատրաստումների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
12) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ և տնօրենի հանձնարարությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.
13) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն իր լիազորությունների շրջանակում ընդունված որոշումների, աշխատանքների կազմակերպման և ապահովման համար:
2. Բուժքրոջ գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
1) բուժքրոջ պաշտոն զբաղեցնողը պետք է իմանա երեխաների և դեռահասների տարիքային և ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, առաջին բուժօգնության ցուցաբերման կանոնները, բժշկական սարքավորումների և գործիքների օգտագործման և պահպանման կանոնները, աշխատանքի կազմակերպման հիմունքները, ինչպես նաև առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության նորմերն ու կանոնները.
2) իր գործունեության ընթացքում բուժքույրը առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, օրինակելի կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով (դրա առկայության դեպքում), հաստատության ներքին կարգապահական կանոններով, տնօրենի հրամաններով և կարգադրություններով, ինչպես նաև կրթության և առողջապահության ոլորտի լիազորված մարմինների համապատասխան նորմատիվ իրավական ակտերով:
3. Բուժքրոջ որակավորման նվազագույն պահանջները`
Բուժքրոջ պաշտոնը կարող է զբաղեցնել առնվազն միջին մասնագիտական բժշկական կրթություն և համապատասխան որակավորում ունեցող անձը, որն ունի ուսումնական հաստատությունում կամ որևէ բուժհաստատությունում բուժքրոջ աշխատանքի առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ:
9. ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ
1. Համակարգչային օպերատորի աշխատանքային գործառույթները`
1) վարում և թարմացնում է հաստատության տվյալների տեղեկատվական բազան.
2) ապահովում է տվյալների հավաքագրման և մշակման համար անհրաժեշտ ձևաթղթերի և տեղեկատվական նյութերի մշակումը և շրջանառությունը.
3) իրականացնում է հաստատության աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ համակարգչային աշխատանքներ (փաստաթղթերի հավաքում, աղյուսակների կազմում, պատճենահանում, տպում և այլն).
4) իրականացնում է հաստատության աշխատողների աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ տվյալների հավաքագրման, փաստաթղթերի կազմման, պատճենահանման և տպման աշխատանքներ.
5) իրականացնում է փաստաթղթերի լրացման և տվյալների գրանցման աշխատանքներ.
6) անհրաժեշտության դեպքում կազմում և ներկայացնում է կատարված աշխատանքների վերաբերյալ ընթացիկ, ամսական և տարեկան հաշվետվություններ.
7) ներկայացնում է աշխատանքների բարելավման վերաբերյալ առաջարկություններ և անհրաժեշտ տեղեկատվություն կատարված աշխատանքների մասին.
8) պահպանում է հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
9) մասնակցում է հաստատությունում կազմակերպվող աշխատանքային հանդիպումներին և քննարկումներին` իր լիազորությունների շրջանակում.
10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ և տնօրենի հանձնարարությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.
11) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն իր լիազորությունների շրջանակում ընդունված որոշումների, աշխատանքների կազմակերպման և ապահովման համար:
2. Համակարգչային օպերատորի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
1) համակարգչային օպերատորի պաշտոն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից տեխնիկայի այլ միջոցներով աշխատելու հմտություններին.
2) պետք է իմանա տեղեկատվական տեխնոլոգիաների հիմունքները, տվյալների մշակման և պահպանման կանոնները, փաստաթղթաշրջանառության կազմակերպման սկզբունքները.
3) գործունեության ընթացքում համակարգչային օպերատորն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, օրինակելի կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, հաստատության ներքին կարգապահական կանոններով, տնօրենի հրամաններով և կարգադրություններով, իրավական այլ փաստաթղթերով:
4. Համակարգչային օպերատորի որակավորման նվազագույն պահանջները`
Համակարգչային օպերատորի պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կամ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձը` համակարգչային օպերատորական կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, կամ «Համակարգչային օպերատորական աշխատանք» ոլորտում վերապատրաստման հավաստագիր ունեցող և տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների կիրառմանը տիրապետող անձը:
----------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում