Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 օգոստոսի 2026 թվականի N 1265-Ն

 

ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(6-րդ մաս)

 

10. ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՈՂ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ՄԱՍՆԱԳԵՏ (ԷԼԵԿՏՐԱԳԵՏ, ՍԱՆՏԵԽՆԻԿ, ՓԱԿԱՆԱԳՈՐԾ)

 

1. Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետի (էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ) աշխատանքային գործառույթները`

1) իրականացնում է հաստատության մասնաշենքում առկա շինարարական և ինժեներական համակարգերի շահագործման, կանխարգելիչ սպասարկման, սանիտարատեխնիկական և կենցաղային սպասարկման աշխատանքներ.

2) իրականացնում է հաստատության մասնաշենքում անհրաժեշտ էլեկտրամոնտաժային աշխատանքներ, լամպերի փոխարինում, սանիտարատեխնիկական սարքավորումների սարքին վիճակի ապահովում, կարգաբերում և նորոգում, անհրաժեշտության դեպքում դրանց փոխարինում.

3) իրականացնում է հաստատության կոմունիկացիոն համակարգերի (ջրամատակարարում և ջրահեռացում, օդափոխություն և օդորակում, էլեկտրական սնուցում և այլն) կանխարգելիչ սպասարկման, ընթացիկ վթարների վերացման և պահպանման աշխատանքներ.

4) մասնակցում է հաստատություն ստացվող նյութերի և սարքավորումների բեռնաթափման և տեղափոխման աշխատանքներին.

5) իրականացնում է սարքերի, սարքավորումների և խողովակաշարերի ընթացիկ նորոգումներ և ապահովում դրանց աշխատանքի հուսալիությունը.

6) ստուգում է խողովակաշարերի և օժանդակ սարքավորումների հերմետիկությունը, ջեռուցման սարքերի անխափան աշխատանքը.

7) կատարում է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեխնիկական զննում.

8) իրականացնում է էլեկտրասարքավորումների վերանորոգման և սպասարկման պարզ աշխատանքներ.

9) հաստատության սարքավորումների և դրանց շահագործման համար անհրաժեշտ նյութերի, ապրանքների և գործիքների ձեռքբերման վերաբերյալ հայտ է ներկայացնում տնօրենի.

10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ և տնօրենի հանձնարարությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.

11) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն իր լիազորությունների շրջանակում ընդունված որոշումների, աշխատանքների կազմակերպման և ապահովման համար:

2. Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետի (էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ) գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետի պաշտոն զբաղեցնողը պետք է իմանա` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իր իրավունքներն ու պարտականությունները, էլեկտրական սարքերի շահագործման սկզբունքները, սանիտարատեխնիկական աշխատանքների հիմունքները, ինչպես նաև առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության նորմերն ու կանոնները.

2) իր գործունեության ընթացքում ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, հաստատության ներքին կարգապահական կանոններով, տնօրենի հրամաններով և կարգադրություններով:

3. Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետի (էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ) որակավորման նվազագույն պահանջները`

Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետի (էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ) պաշտոնը կարող է զբաղեցնել համապատասխան բնագավառում առնվազն միջին մասնագիտական կրթություն ունեցող անձը:

 

11. ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ (ՀՆՈՑԱՊԱՆ)

 

1. Ջեռուցման համակարգի սպասարկման մասնագետի (հնոցապան) աշխատանքային գործառույթները`

1) ապահովում է հաստատության ջեռուցման համակարգի աշխատանքը.

2) ապահովում է ջեռուցման կաթսայի աշխատանքի նախապատրաստումը, գործարկումը և կարգաբերումը.

3) հսկում է ջեռուցման կաթսայի աշխատանքի ընթացքում չափիչ-հսկիչ սարքերի ցուցմունքները և վառելիքի սպառումը, անհրաժեշտության դեպքում կատարում համապատասխան կարգավորում.

4) իրականացնում է ջեռուցման կաթսայի և օժանդակ սարքավորումների ընթացիկ և պարբերական ստուգում, անհրաժեշտության դեպքում կատարում թեթև անսարքությունների շտկում և կարգաբերում (իր լիազորությունների շրջանակում).

5) ջեռուցման կաթսայի աշխատանքի վերաբերյալ համապատասխան գրառումներ է կատարում հերթափոխային մատյանում.

6) ապահովում է հաստատության կաթսայատան անխափան շահագործումը և ընթացիկ սպասարկման աշխատանքների իրականացումը.

7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ և տնօրենի հանձնարարությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.

8) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն իր լիազորությունների շրջանակում ընդունված որոշումների, աշխատանքների կազմակերպման և ապահովման համար:

2. Ջեռուցման համակարգի սպասարկման մասնագետի (հնոցապան) գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

Ջեռուցման համակարգի սպասարկման մասնագետի (հնոցապան) պաշտոն զբաղեցնողը պետք է իմանա աշխատանքում կիրառվող սարքավորումների և հարմարանքների շահագործման և պահպանման կանոնները, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը:

3. Ջեռուցման համակարգի սպասարկման մասնագետի (հնոցապան) որակավորման նվազագույն պահանջները`

Ջեռուցման համակարգի սպասարկման մասնագետի (հնոցապան) պաշտոնը կարող է զբաղեցնել առնվազն միջին մասնագիտական կրթություն և հնոցապան աշխատելու համապատասխան թույլտվություն ունեցող անձը:

 

12. ՏՆՏԵՍՎԱՐ

 

1. Տնտեսվարի աշխատանքային գործառույթները`

1) իրականացնում է հաստատության տնտեսական սպասարկման աշխատանքների ղեկավարումը.

2) ապահովում է հաստատության տնտեսական գույքի պահպանությունը, առաջարկություններ ներկայացնում դրանց վերականգնման և համալրման մասին.

3) իրականացնում է հաստատության գույքի հաշվառում, անցկացնում դրանց պարբերական զննումը և կազմում գույքի դուրսգրման ակտերը.

4) հետևում է հաստատության շենքերի և շինությունների վիճակին և միջոցներ ձեռնարկում` ըստ անհրաժեշտության հաստատության կրթական պատշաճ միջավայր դարձնելու համար առաջարկություններ ներկայացնելու.

5) նախապատրաստում է հաստատության շենքերն ու շինությունները ձմեռային շահագործմանը.

6) հաստատության աշխատողներին ապահովում է գրասենյակային պիտույքներով և առօրյա օգտագործման տնտեսական ապրանքներով, սպասարկող անձնակազմին` տնտեսական սպասարկման ապրանքներով.

7) վերահսկում է հաստատությունում հակահամաճարակային պահանջների և հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանումը.

8) համակարգում է սպասարկող անձնակազմի աշխատանքը: Տնտեսվարն իրավունք ունի`

9) գործատուից պահանջելու իրեն տրամադրել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանք և անվտանգության պետական չափորոշչին համապատասխան աշխատասենյակ.

10) օգտվելու հանգստի իրավունքից` օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով.

11) ստանալու ամբողջական ստույգ տեղեկատվություն հաստատությունում աշխատանքի պայմանների և աշխատանքի պաշտպանության պահանջների մասին.

12) պաշտպանելու իր աշխատանքային իրավունքները, ազատությունները և օրինական շահերը` օրենքով չարգելված բոլոր միջոցներով, այդ թվում` բողոքարկելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատությունում ընդունած որոշումները.

13) ստանալու իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում պատճառված վնասի հատուցում` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Տնտեսվարը պարտավոր է`

14) բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված իր գործառույթները.

15) պահպանել աշխատանքային օրենսդրությամբ և դպրոցի ներքին իրավական ակտերով սահմանված աշխատանքային կարգապահությունը.

16) կատարել աշխատանքի սահմանված նորմերը.

17) պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման պահանջները.

18) բարեխղճորեն վերաբերվել դպրոցի և այլ աշխատողների գույքին.

19) մարդկանց կյանքին ու առողջությանը, դպրոցի գույքի պաշտպանությանը սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին.

20) կատարել աշխատանքային օրենսդրությամբ, դպրոցի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ.

21) տնտեսվարը պատասխանատվություն է կրում իր գործառույթների և պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար` գործող աշխատանքային օրենսդրությանը համապատասխան.

22) պատասխանատվություն է կրում իր գործունեության ընթացքում կատարած իրավախախտումների համար` գործող վարչական, քրեական և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան.

23) պատասխանատվություն է կրում նյութական վնաս հասցնելու համար` գործող աշխատանքային և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան.

24) տնտեսվարը հանձնարարություններ է տալիս իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցներին:

2. Հաստատության տնտեսվարի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) տնտեսվարը պետք է իմանա հաստատության և դրա ստորաբաժանումների տնտեսական սպասարկմանը վերաբերող կարգադրությունները, հրամանները և այլ իրավական ու նորմատիվ ակտերը, սպասարկող անձնակազմի աշխատանքի մեխանիզացիայի միջոցները, շենքերի և շինությունների շահագործման կանոնները, աշխատանքի կազմակերպման և կառավարման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.

2) իր գործունեության ընթացքում տնտեսվարն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, դպրոցի օրինակելի կանոնադրությամբ, դպրոցի ներքին կարգապահական կանոններով, դպրոցի հրամաններով և կարգադրություններով:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Տնտեսվարի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, որն ունի առնվազն արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն և տնտեսության սպասարկման բնագավառում աշխատանքի մեկ տարվա ստաժ կամ արհեստագործական կրթություն և տնտեսության սպասարկման բնագավառում աշխատանքի երեք տարվա ստաժ:

 

13. ՊԱՀԵՍՏԱՊԵՏ

 

3. Պահեստապետի աշխատանքային գործառույթները`

1) կազմակերպում և իրականացնում է հաստատության նյութատեխնիկական միջոցների պահեստի աշխատանքները.

2) պահեստ է ընդունում ձեռք բերված նյութատեխնիկական միջոցները (գույքը, սարքավորումները, փափուկ գույքը և հանդերձանքը, գրասենյակային և գրենական պիտույքները, սանիտարահիգիենիկ պարագաները և այլ նյութեր), իրականացնում է դրանց տեսակավորումը և պահեստավորումը.

3) մատակարարներից ապրանքները ստանալիս ստուգում է համապատասխան փաստաթղթերի առկայությունը և վարում է ապրանքների մուտքի և ելքի փաստաթղթաշրջանառությունը.

4) հաշվառում է պահեստում առկա ապրանքանյութական արժեքները և դրանց մնացորդները.

5) ապահովում է պահեստում նյութատեխնիկական միջոցների անվտանգ և պատշաճ պահպանումը.

6) հսկում է հաստատություն մուտք գործող նյութատեխնիկական միջոցների որակը.

7) սահմանված կարգով հաստատության ստորաբաժանումներին կամ աշխատողներին տրամադրում է անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցները.

8) հաշվապահություն է ներկայացնում համապատասխան հաշվետվություններ` պահեստում առկա ապրանքանյութական արժեքների շարժի վերաբերյալ.

9) տարեվերջին գույքագրման հանձնաժողովի անդամների հետ միասին մասնակցում է պահեստում առկա ապրանքանյութական արժեքների գույքագրմանը.

10) աշխատանքից ազատվելու դեպքում իր պատասխանատվության տակ գտնվող ապրանքանյութական արժեքները հանձնման-ընդունման ակտի հիման վրա հանձնում է պատասխանատու անձին.

11) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ և տնօրենի հանձնարարությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.

12) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն իր լիազորությունների շրջանակում ընդունված որոշումների, աշխատանքների կազմակերպման և ապահովման համար:

2. Պահեստապետի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

Պահեստապետի պաշտոն զբաղեցնողը պետք է իմանա սանիտարիայի պահանջները, մաքրման կանոնները, հաստատության և դրա ստորաբաժանումների տնտեսական սպասարկմանը վերաբերող կարգադրությունները, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը:

3. Պահեստապետի որակավորման նվազագույն պահանջները`

Պահեստապետի պաշտոնը կարող է զբաղեցնել առնվազն միջին մասնագիտական կրթություն ունեցող և տնտեսության կամ նյութատեխնիկական ապահովման ոլորտում աշխատանքի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձը:

 

14. ՊԱՀԱԿ

 

1. Պահակի աշխատանքային գործառույթները`

1) հետևում է հաստատության տարածքի պատշաճ վիճակին.

2) իրականացնում է հերթապահություն հաստատության տարածքում և մուտքի հատվածում.

3) ստուգում է հաստատության դռների և փականների ամբողջականությունը, ազդանշանային և լուսավորության սարքերի, հեռախոսների սարքին լինելը, ինչպես նաև հակահրդեհային գույքի առկայությունը.

4) հաստատության անվտանգությանն առնչվող անսարքությունների հայտնաբերման դեպքում անհապաղ տեղեկացնում է հաստատության տնօրենին.

5) դռների, պատուհանների, պատերի կամ փականների վնասման, ինչպես նաև տագնապային ազդանշանի առաջացման դեպքում անմիջապես տեղեկացնում է հաստատության տնօրենին և համապատասխան իրավապահ մարմիններին` ապահովելով դեպքի վայրի պահպանությունը մինչև նրանց ժամանումը.

6) հրդեհի առաջացման դեպքում բարձրացնում է տագնապ, տեղեկացնում է հրշեջ ծառայությանը և հաստատության տնօրենին, ձեռնարկում է հնարավոր միջոցներ հրդեհի տարածումը կանխելու համար.

7) համապատասխան մատյանում կատարում է հերթապահության ընդունման և հանձնման գրառումները.

8) հերթափոխի փոխարինողի չներկայանալու դեպքում անմիջապես տեղեկացնում է հաստատության տնօրենին.

9) ապահովում է հերթապահության սենյակի պատշաճ սանիտարական վիճակը.

10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ և տնօրենի հանձնարարությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.

11) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն իր լիազորությունների շրջանակում ընդունված որոշումների, աշխատանքների կազմակերպման և ապահովման համար:

2. Պահակի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) պահակը պետք է իմանա հաստատությանը հարող տարածքի արտաքին բարեկեցության վիճակի և շրջապատող միջավայրի պաշտպանության նորմերը և պահանջները, հաստատության տարածքների համաճարակային անվտանգության ապահովման նորմերը, հաստատության օբյեկտների պաշտպանման կանոնները և հրահանգները, անցագրային ռեժիմի մասին կարգը և հրահանգները, պաշտպանվող օբյեկտի սահմանները, պաշտպանվող օբյեկտի տնօրենության, իր անմիջական ղեկավարի և ոստիկանության բաժնի հերթապահի հեռախոսահամարները, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.

2) էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի խնայողաբար օգտագործելու և սահմանված նորմերը պահպանելու կանոնները:

3. Պահակի որակավորման նվազագույն պահանջները`

Պահակի պաշտոնը կարող է զբաղեցնել առնվազն միջնակարգ, արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող կամ աշխատանքի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձը:

 

15. ԴՌՆԱՊԱՆ

 

1. Դռնապանի աշխատանքային գործառույթները`

1) իրականացնում է հաստատության մուտքի վերահսկումը և հետևում է մուտքի հատվածում կարգուկանոնի պահպանմանը.

2) ապահովում է հաստատություն մուտք գործող անձանց ընդունումը և անհրաժեշտության դեպքում ուղղորդում է նրանց համապատասխան աշխատակիցների կամ ստորաբաժանումների մոտ.

3) վերահսկում է հաստատություն մուտք գործող և հաստատությունից դուրս եկող անձանց շարժը` սահմանված կարգի համաձայն

4) հետևում է հաստատության մուտքի հատվածի և հարակից տարածքի պատշաճ վիճակին

5) անհրաժեշտության դեպքում տեղեկացնում է հաստատության տնօրենին կամ պատասխանատու աշխատողներին մուտքի հատվածում առաջացած խնդիրների կամ արտակարգ իրավիճակների մասին.

6) ապահովում է հաստատության մուտքի դռների բացումն ու փակումը սահմանված ժամանակացույցին համապատասխան.

7) ապահովում է մուտքի տարածքի մաքրությունը և սանիտարական պատշաճ վիճակը.

8) անհրաժեշտության դեպքում տրամադրում է այցելուներին ընդհանուր տեղեկատվություն հաստատության աշխատանքի կարգի վերաբերյալ.

9) մասնակցում է հաստատությունում անցկացվող միջոցառումների ժամանակ մուտքի կարգավորման աշխատանքներին.

10) իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, հաստատության ներքին կարգապահական կանոններով, տնօրենի հրամաններով և կարգադրություններով.

11) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն իր լիազորությունների շրջանակում ընդունված որոշումների, աշխատանքների կազմակերպման և ապահովման համար:

2. Դռնապանի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

Դռնապանի պաշտոն զբաղեցնողը պետք է իմանա հաստատության մուտքի կազմակերպման և այցելուների ընդունման կանոնները, հաստատության ներքին կարգապահական կանոնները և այցելությունների կարգը, հաստատության տարածքում կարգուկանոնի պահպանման հիմնական պահանջները, արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական կանոնները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը:

1. Դռնապանի նվազագույն պահանջները`

Դռնապանի պաշտոնը կարող է զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի առնվազն միջնակարգ կրթություն:

 

16. ՀԱՎԱՔԱՐԱՐ

 

1. Հավաքարարի աշխատանքային գործառույթները`

1) սանիտարահիգիենիկ պահանջներին և անվտանգության կանոններին համապատասխան պատրաստում է տարբեր տեսակի լվացող և ախտահանող լուծույթներ` հաստատությունում ըստ անհրաժեշտության օգտագործելու համար.

2) սարքավորումների օգնությամբ կամ ձեռքով մաքրում է միջանցքները, աստիճանները, սանհանգույցները, սանիտարատեխնիկական սարքավորումները, պատուհանները, պատերը, առաստաղները, դռները և կահույքը.

3) իրականացնում է միջանցքներում աղբահանում, աղբամանների մաքրում և ախտահանում.

4) ստանում և օգտագործում է մաքրող միջոցներ, գույք և մաքրող նյութեր.

5) պահպանում է սանիտարիայի և հիգիենայի կանոնները հաստատության ընդհանուր օգտագործման տարածքներում.

6) պահպանում է աշխատանքի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները.

7) մարդկանց կյանքին կամ հաստատության գույքին սպառնացող վտանգի առաջացման դեպքում անմիջապես տեղեկացնում է հաստատության տնօրենին.

8) պահպանում է հաստատության ներքին կարգապահական կանոնները.

9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ և տնօրենի հանձնարարությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.

10) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն իր լիազորությունների շրջանակում ընդունված որոշումների, աշխատանքների կազմակերպման և ապահովման համար:

1. Հավաքարարի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

Հավաքարարը պետք է իմանա սանիտարիայի պահանջները, ախտահանող և լվացող միջոցների նշանակությունը և կոնցենտրացիան, մաքրման կանոնները, աշխատանքում կիրառվող սարքավորումների և հարմարանքների շահագործման և պահպանման կանոնները, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը:

2. Որակավորման նվազագույն պահանջները`

Հավաքարարի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, որն ունի առնվազն միջնակարգ կամ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն կամ մեկ տարվա աշխատանքային ստաժ:

 

17. ԱՅԳԵՊԱՆ

 

1. Այգեպանի աշխատանքային գործառույթները`

1) իրականացնում է հաստատության ծառերի, ծաղիկների, բույսերի և թփերի աճեցման, խնամքի և կանաչապատման աշխատանքներ.

2) իրականացնում է հաստատության ծաղկանոցների և սիզամարգերի ստեղծման և պահպանման աշխատանքներ.

3) իրականացնում է հաստատության տարածքի կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ.

4) հետևում է հաստատության տարածքի պատշաճ վիճակին և իրականացնում է տարածքի մաքրման աշխատանքներ.

5) խնամում է հաստատությանը ամրագրված կանաչապատ տարածքները, ծառերը, բույսերը և թփերը.

6) անհրաժեշտության դեպքում իրականացնում է վտանգավոր հատվածների ցանկապատում և այդ մասին տեղեկացնում է հաստատության տնօրենին կամ անմիջական ղեկավարին.

7) ձմեռային ժամանակահատվածում իրականացնում է հաստատության տարածքի մաքրումը ձյունից և սառույցից` ապահովելով անվտանգ միջավայր.

8) գազի հոտի կամ խողովակաշարերի վթարային վիճակի (ջրամատակարարում, կոյուղի, ջեռուցում և այլն) հայտնաբերման դեպքում անմիջապես տեղեկացնում է հաստատության տնօրենին կամ պատասխանատու աշխատողին.

9) պահպանում է աշխատանքի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները.

10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ և տնօրենի հանձնարարությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.

11) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն իր լիազորությունների շրջանակում ընդունված որոշումների, աշխատանքների կազմակերպման և ապահովման համար:

2. Այգեպանի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

Այգեպանը պետք է իմանա ցանքի և ծառատունկի իրականացման կանոնները, ծառերի, բույսերի, թփերի, սիզամարգերի տեսակները, խնամքի և սնուցման կանոնները, ոռոգման եղանակները և առանձնահատկությունները, մոլախոտերի տեսակները և իրականացնի դրանց դեմ պայքարի միջոցառումները, վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի եղանակները, սարքավորումների միջոցներով ծառահատման, ճյուղերի կտրման, կոճղահատման աշխատանքի կանոնները` պահպանելով անվտանգության կանոնները, հաստատությանը հարող տարածքի արտաքին բարեկեցության վիճակի և շրջապատող միջավայրի պաշտպանության նորմերը և պահանջները, հաստատության տարածքների համաճարակային անվտանգության ապահովման նորմերը, ամրագրված տարածքի մաքրման սահմանները, մաքրման կարգը, մաքրման աշխատանքների հրահանգները և տեխնոլոգիական խորհուրդները, մաքրող միջոցների հատկությունները և դրանց անվտանգ օգտագործման կանոնները, աշխատանքում կիրառվող սարքավորումների և հարմարանքների շահագործման կանոնները, նյութերի կիրառման կանոնները, անվտանգության կանոնները` մաքրման աշխատանքներ կատարելիս, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Այգեպանի պաշտոնը կարող է զբաղեցնել արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձը:

 

18. ՀԱՆԴԵՐՁԱՊԱՀ

 

1. Հանդերձապահի աշխատանքային գործառույթները`

1) իրականացնում է հաստատության բեմական հանդերձանքի, տարազների և այլ զգեստների ընդունումը, հաշվառումը և պահպանումը.

2) ապահովում է տարազների և բեմական հագուստի պատշաճ պահպանման պայմանները.

3) հաստատության խմբակավարներին, սովորողներին կամ պատասխանատու աշխատողներին տրամադրում է տարազներ և բեմական հանդերձանք` սահմանված կարգով.

4) միջոցառումներից, համերգներից կամ ներկայացումներից հետո ընդունում է օգտագործված տարազները և ապահովում դրանց պահպանությունը.

5) հետևում է տարազների և բեմական հագուստի ամբողջականությանը և վնասվածքների դեպքում տեղեկացնում է հաստատության տնօրենին կամ անմիջական ղեկավարին.

6) ապահովում է հանդերձարանի և տարազների պահեստավորման տարածքի կարգուկանոնը և մաքրությունը.

7) մասնակցում է հաստատությունում կազմակերպվող միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին` ապահովելով անհրաժեշտ տարազների պատրաստվածությունը.

8) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ և տնօրենի հանձնարարությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ.

9) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն իր լիազորությունների շրջանակում ընդունված որոշումների, աշխատանքների կազմակերպման և ապահովման համար:

2. Հանդերձապահի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

Հանդերձապահի պաշտոն զբաղեցնողը պետք է իմանա տարազների և բեմական հագուստի պահպանման և խնամքի կանոնները, հագուստի տեսակները, նյութերը և դրանց պահպանման պայմանները, հանդերձարանի կազմակերպման և գույքի պահպանման հիմնական կանոնները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը:

3. Հանդերձապահի որակավորման նվազագույն պահանջները`

Հանդերձապահի պաշտոնը կարող է զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի առնվազն միջնակարգ կրթություն:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 օգոստոսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.08.2026
N 1265-Ն
Որոշում