01.09.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 օգոստոսի 2026 թվականի N 751-Ա
ՌՈԲԵՐՏ ԱԲԻՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով`
Արտաքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Աբիսողոմոնյանին վերանշանակել արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալի պաշտոնում:
(որոշումը փոփ. 01.09.2026 թիվ 834-Ա որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. օգոստոսի 26
Երևան