Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ, ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ, ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՌԱԿՈՂՄ ՀԱ ...

 

 

041.0399.310501

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մայիսի 2001 թվականի N 399

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության, Հունաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև եռակողմ համագործակցության շրջանակներում տարածքային պլանավորման և շինարարության կոմիտեի 2001 թվականի հունիսի 1-3-ը Երևանում կայանալիք նիստի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` համատեղ ապահովել նիստի նախապատրաստումն ու անցկացումը:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` հյուրերին (10 մարդ) տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը և սպասարկման համար տրամադրել փոխադրամիջոցներ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար):

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` օտարերկրյա մասնակիցներին տրամադրել Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր:

5. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել նիստի աշխատանքները:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների, դահլիճի վարձակալման հետ կապված ծախսերը` 2277900 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
31.05.2001
N 399
Որոշում