Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 103-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

25 օգոստոսի 2026 թվականի N 26-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 103-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի «ՀՀՇՆ 31-03.01-2014 «Հանրակրթական նշանակության շենքեր» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու մասին» N 103-Ն հրամանի հավելվածի (այսուհետ` Հավելված)`

1) 3-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

.____________________________________________________________________.

|10)|ՀՀՇՆ 31-05-2026   |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026     |

|   |                  |թվականի հունվարի 16-ի «ՀՀՇՆ 31-05-2026       |

|   |                  |«Ավտոկայանատեղեր» Հայաստանի Հանրապետության   |

|   |                  |շինարարական նորմերը հաստատելու և  Հայաստանի  |

|   |                  |Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2003 |

|   |                  |թվականի մայիսի 13-ի N 28-Ն հրամանն ուժը      |

|   |                  |կորցրած ճանաչելու մասին» N 03-Ն հրաման       |

.____________________________________________________________________.

«,

 

2) 8-րդ կետից «, բայց 1000 սովորողից ոչ ավելի /ՀՀՇՆ II-5.01 շինարարական նորմեր/» բառերը հանել,

3) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Դասարանում սովորողների քանակը որոշվում է` ելնելով սույն շինարարական նորմերի 10-րդ կետով սահմանված մեկ սովորողի համար սահմանված մակերեսի հաշվարկից, ինչպես նաև հաշվի առնելով 126-րդ կետով սահմանված դասասենյակներում կահավորման ու բնական, արհեստական լուսավորման պահանջները:»,

4) 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«42. Հանրակրթական հաստատությունների տարածքը պետք է կանաչապատվի և ապահովի անհրաժեշտ բնակլիմայական միջավայր համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի:»,

5) 58-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«58. Հանրակրթական հաստատությունների շենքերի վերգետնյա հարկերի թիվը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 102-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20.04-2020 շինարարական նորմերի պահանջներին:»,

6) 82-րդ կետում «9-րդ հավելվածում» բառերը փոխարինել «8-րդ հավելվածում» բառերով,

7) 126-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«126. Հանրակրթական հաստատության հիմնական ուսումնական սենքերում կահավորանքի միջև հեռավորությունները և անցումները պետք է ընդունել համաձայն 9-րդ հավելվածի և պետք է լինեն հետևյալ չափսերի.

1) երկտեղանի սեղանների շարքերի միջև` 60 սմ-ից ոչ պակաս,

2) սեղանների շարքի և արտաքին երկայնական պատի միջև` 50 սմ-ից ոչ պակաս և 70 սմ-ից ոչ ավելի,

3) սեղանների շարքի և ներքին երկայնական պատի (միջնորմի) կամ այդ պատի երկայնքով տեղակայված պահարանների միջև` 50 սմ-ից ոչ պակաս,

4) վերջին սեղաններից մինչև գրատախտակի դիմաց գտնվող պատը (միջնորմը)` 70 սմ-ից ոչ պակաս, արտաքին հետևի պատից` 100 սմ,

5) ցուցադրական սեղանից մինչև գրատախտակ` 100 սմ-ից ոչ պակաս,

6) առաջին սեղանից մինչև գրատախտակ` 240 սմ-ից ոչ պակաս,

7) առավելագույն հեռավորությունն աշակերտական սեղանից մինչև գրատախտակը` 860 սմ-ից ոչ ավելի,

8) գրատախտակի ստորին եզրի բարձրությունը հատակից` 70-90 սմ,

9) քառակուսի կամ լայնական ուրվագծով դասասենյակներում կահույքի չորս շարք դասավորվածության դեպքում հեռավորությունը գրատախտակից մինչև սեղանների առաջին շարքը պետք է լինի 300 սմ-ից ոչ պակաս,

10) պատուհաններից ամենահեռավոր նստատեղը չպետք է լինի 6.0 մ-ից ավելի:»,

8) 127-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«127. Գրատախտակի տեսանելիության անկյունը 3,0մ երկարությամբ գրատախտակի եզրից մինչև աշակերտի առջևի նստատեղի կենտրոնը պետք է լինի 35 o աստիճանից ոչ պակաս` կրթության II-III աստիճանների դպրոցների աշակերտների համար և 45 o աստիճանից ոչ պակաս` կրթության I աստիճանի դպրոցների աշակերտների համար:»,

9) 128-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«128. 9-րդ հավելվածի 1-ից 4-րդ գծապատկերներում տրված են ուսումնական սենքերում և լաբորատորիաներում կահավորանքի տարրերի միջև հեռավորությունները:»,

10) 9-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հավելված 9

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՍԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ ԿԱՀԱՎՈՐԱՆՔԻ ՏԱՐՐԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գծապատկեր 1. I աստիճանի դպրոցի դասասենյակների կահավորման կազմակերպում

 

(նկար)

 

1) պահարանների կողային կահավորման դեպքում

 

(նկար)

 

2) պահարանների կողային կահավորման և երկու արտաքին պատերի առկայության դեպքում

 

(նկար)

 

3) պահարանները դասասենյակի հետնամասում կահավորման դեպքում

 

Գծապատկեր 2. II-III աստիճանի դպրոցի դասասենյակների կահավորման կազմակերպում

 

(նկար)

 

1) պահարանների կողային կահավորման դեպքում

 

(նկար)

 

2) պահարանների կողային կահավորման և երկու արտաքին պատերի առկայության դեպքում

 

(նկար)

 

3) պահարանները դասասենյակի հետնամասում կահավորման դեպքում

 

Գծապատկեր 3. Քիմիայի դասասենյակների կահավորման կազմակերպում

 

(նկար)

 

Գծապատկեր 4. Ֆիզիկայի դասասենյակների կահավորման կազմակերպում

 

(նկար)

«:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    8/25/2026                              Ե. Վարդանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 սեպտեմբերի 2026 թվական:

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
25.08.2026
N 26-Ն
Հրաման