ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 սեպտեմբերի 2026 թվականի N 828-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 499-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի օգոստոսի 27-ի ՀՕ-413-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի մայիսի 29-ի «Դավիթ Կարապետյանին արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար նշանակելու մասին» N 499-Ա որոշման վերնագրում և տեքստում «արտաքին գործերի» բառերը փոխարինել «արտաքին գործերի և միջազգային առևտրի» բառերով:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2026 թ. սեպտեմբերի 1
Երևան