ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 սեպտեմբերի 2026 թվականի N 834-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 751-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի օգոստոսի 27-ի ՀՕ-413-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի օգոստոսի 26-ի «Ռոբերտ Աբիսողոմոնյանին արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում վերանշանակելու մասին» N 751-Ա որոշման վերնագրում և տեքստում «արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում» բառերը փոխարինել «արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալի պաշտոնում» բառերով:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2026 թ. սեպտեմբերի 1
Երևան