Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ                        ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                         ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

23.09.94թ                                23.09.94թ

թիվ 701/1                                թիվ 02726/3-2

 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ                ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                    ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

23.09.94թ                                23.09.94թ

թիվ ԱՆ                                    թիվ 06-ԱՈ-3180    

                       

Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՀՀ ֆինանսների, ՀՀ արդարադատության և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների համաձայնությամբ, ՀՀ հարկային պետական տեսչության կողմից 1994թ. հուլիսի 29-ին հաստատված «Հողի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 4-րդ կետի 1-ին պարբերության վերաբերյալ.

 

Ստացված հարցումների կապակցությամբ հայտնվում է, որ «Հողի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 4-րդ կետի 1-ին պարբերությունը (Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը), վարձակալության պայմաններով օգտագործման տրամադրված հողերի համար հարկը վարձատուից գանձելու մասին, վերաբերում է նույն հրահանգի 3-րդ կետում նշված (վերոհիշյալ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված) հողի հարկ վճարողների' հողի սեփականատերերի, պետական սեփականություն հողի մշտական և ժամանակավոր օգտագործողների կողմից իրենց հողերը վարձակալության պայմաններով տրամադրման դեպքերին:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ պատգամավորների տեղական խորհուրդները հարկատուների չեն հանդիսանում և մշտական կամ ժամանակավոր, վարձակալության պայմաններով օգտագործման չտրամադրված պետական սեփականության հողերի համար հարկ կամ վարձակալական վճար չի հաշվարկվում և չի գանձվում:

Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր մարմինների կողմից վարձակալության պայմաններով օգտագործման տրամադրված պետական սեփականություն հանդիսացող հողերի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով գանձվում է վարձակալական վճար:

Ելնելով վերոշարադրյալից, «Հայաստանի Հանրապետության 1994թ. պետական բյուջեի մասին» ՀՀ Գերագույն խորհրդի 1994թ. մարտի 15-ի որոշմամբ, ՀՀ պետական բյուջեի եկամուտների կազմում նախատեսված են մուտքեր ինչպես հողի հարկի, այնպես էլ վարձակալական վճարի գծով, քանի որ դրանք հանդիսանում են բյուջեի ինքնուրույն' իրարից անկախ և զուգահեռաբար գործող եկամտատեսակներ:

 

 

pin
Հարկային տեսչություն
23.09.1994
N 02726/3
Պարզաբանում