ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
31 հուլիսի 2026 թվականի N 91-Ն
ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը.
Հրամայում եմ`
1. Հաստատել տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող խնամքի նվազագույն չափորոշիչները (բացառությամբ խնամատար ընտանիքներում կամ խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում իրականացվող խնամքի)` համաձայն սույն հրամանի հավելված 1-ի և հավելված 2-ի:
2. Սահմանել, որ`
1) սույն հրամանի հավելված 1-ով հաստատված նվազագույն չափորոշիչներն ուժի մեջ են մտնում 2026 թվականի հոկտեմբերի 1-ից և գործում են մինչև 2028 թվականի հունվարի 1-ը, բացառությամբ հավելված 1-ի 6-րդ, 8-րդ և 9-րդ գլուխների, որոնք գործում են մինչև 2027 թվականի հունվարի 1-ը.
2) սույն հրամանի հավելված 2-ով հաստատված նվազագույն չափորոշիչներն ուժի մեջ են մտնում 2028 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ հավելված 2-ի 9-18-րդ և 21-24-րդ աղյուսակների, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
3. Սահմանել, որ`
1) սույն հրամանի հավելված 1-ի 6-րդ, 8-րդ և 9-րդ գլուխներն ուժը կորցրած են ճանաչվում 2027 թվականի հունվարի 1-ից.
2) սույն հրամանի հավելված 1-ն ուժը կորցրած է ճանաչվում 2028 թվականի հունվարի 1-ից:
2026-07-31 Ա. Թորոսյան
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարի 2026 թվականի
հուլիսի 31-ի N 91-Ն հրամանի
ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏԱՆ ԵՎ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ, ԿՈՄՈՒՆԱԼ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետությունում գործող բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները (այսուհետ նաև` շուրջօրյա խնամքի կենտրոն), համայնքային փոքր տները (այսուհետ նաև` փոքր տուն), ցերեկային կենտրոնները պետք է ունենան ներքին կարգապահական կանոններ` պարտադիր շահառուների և աշխատակազմի համար:
2. Շուրջօրյա խնամքի կենտրոնի, փոքր տան և ցերեկային կենտրոնի շենքային պայմանները պետք է հնարավորություն ընձեռեն տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց բնակության, ազատ տեղաշարժի և կենսագործունեության համար: Շուրջօրյա խնամքի կենտրոնի, փոքր տան և ցերեկային կենտրոնի շենքային պայմանները շենքի կամ շինության օրենսդրությամբ սահմանված հաստատված նախագծային լուծումներն են` քաղաքաշինության, առողջապահության և շրջակա միջավայրի ոլորտների նորմատիվ փաստաթղթերի պահանջների համախումբը (երկրաշարժադիմացկունության, քաղաքացիական պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության, էներգաարդյունավետության, էներգախնայողության, կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության, բնապահպանական և սանիտարահիգիենիկ պայմաններ):
3. Շուրջօրյա խնամքի կենտրոնում շահառուների սենյակների բնակելի մակերեսը մեկ անձի հաշվարկով պետք է լինի առնվազն 5 քառ. մետր, իսկ մեկ սենյակում պետք է բնակվի առավելագույնը 4 անձ: Անկողնային խնամք ստացող շահառուների սենյակներում կարող է միաժամանակ խնամք ստանալ մինչև 8 շահառու, եթե ապահովված է մեկ շահառուի հաշվով առնվազն 5 քառակուսի մետր անձնական տարածքի պահանջը:
4. Փոքր տան շահառուների սենյակների բնակելի մակերեսը մեկ անձի հաշվարկով պետք է լինի առնվազն 5 քառ. մետր, ընդ որում` մեկ սենյակում պետք է բնակվի առավելագույնը 2 անձ:
5. Շուրջօրյա խնամքի կենտրոնում յուրաքանչյուր շահառու պետք է ապահովված լինի մահճակալով, փոքր պահարանով և աթոռով, իսկ յուրաքանչյուր սենյակ` սեղանով, հանդերձապահարանով, սառնարանով և հեռուստացույցով: Փոքր տանը յուրաքանչյուր շահառու պետք է ապահովված լինի մահճակալով, հանդերձապահարանով, փոքր պահարանով, սեղանով և աթոռով: Շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում սույն կետում նշված գույքը կարող է տրամադրվել մասամբ` կենտրոնի սոցիալական աշխատողի, հոգեբանի և հոգեբույժի համատեղ եզրակացությամբ հիմնավորված հակացուցումների առկայության դեպքում:
6. Շուրջօրյա խնամքի կենտրոնը պետք է ունենա արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար համապատասխան կաբինետներ` տեխնիկական և կադրային հագեցվածությամբ:
7. Շուրջօրյա խնամքի կենտրոնը և փոքր տունը պետք է ունենան լվացքատուն` կահավորված յուրաքանչյուր շահառուի հաշվարկով առնվազն 1 կգ հզորությամբ լվացքի մեքենաներով, ինչպես նաև լվացքը չորացնելու համար նախատեսված առանձին տարածք: Որպես այլընտրանք` շահառուների անձնական և անկողնային սպիտակեղենի լվացման համար համապատասխան կազմակերպության հետ կարող է կնքվել խնամքի տրամադրման մասին պայմանագիր:
8. Փոքր տունն իր աշխատակազմի համար պետք է ունենա աշխատանքային պայմաններով ապահովված առնվազն մեկ սենյակ:
9. Շուրջօրյա խնամքի կենտրոնը պետք է ունենա հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմաններ, այդ թվում` սանհանգույցներ և լոգարաններ` յուրաքանչյուր սենյակում կամ երկսենյակ բաժնում մեկական զուգարանակոնք, լվացարան և ցնցուղ:
10. Փոքր տունը պետք է ունենա հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմաններ, այդ թվում` սանհանգույցներ և լոգարաններ` յուրաքանչյուր 4 շահառուին առնվազն մեկական զուգարանակոնքի, լվացարանի և ցնցուղի հաշվարկով:
11. Ցերեկային կենտրոնը պետք է ունենա սանհանգույց` յուրաքանչյուր 25 շահառուի հաշվարկով երկուսը և ևս մեկը` աշխատակազմի համար:
12. Շուրջօրյա խնամքի կենտրոնը և փոքր տունը պետք է ապահովված լինեն խոհանոցով և ճաշասրահով` առավելագույնը երկու հերթով ճաշելու հաշվարկով:
13. Շուրջօրյա խնամքի կենտրոնը, ինչպես նաև փոքր տունը, շենքային պայմաններից ելնելով, յուրաքանչյուր հարկում կամ բաժանմունքում պետք է ունենան հանգստի սենյակներ կամ սրահներ` ապահովված բազկաթոռներով, բազմոցներով, սեղաններով, աթոռներով` առավելագույնը 15 շահառուի միաժամանակյա հանգստի և զբաղմունքի համար, սեղանի խաղերով և առնվազն մեկ հեռուստացույցով: Մշակութային միջոցառումների կամ այլ հանդիսություններ կազմակերպելու համար պետք է լինի սրահ կամ սենյակ` ապահովված համապատասխան կահավորանքով և գույքով:
14. Ցերեկային կենտրոնը պետք է ունենա խոհանոց, հանգստի և զբաղվածության սենյակներ` հարմարավետ կահույքով` առավելագույնը 10 շահառուի միաժամանակյա հանգստի համար, զբաղվածության համար անհրաժեշտ տեխնիկայով, սեղանի խաղերով:
15. Շուրջօրյա խնամքի կենտրոնը պետք է ունենա առանձնացված սենյակ` նոր ընդունված շահառուին առնվազն 3 օրացուցային օր առանձին պահելու և բժշկական զննության ենթարկելու նպատակով` առողջապահության նախարարության կողմից սահմանված մեկուսարանային բաժանմունքի պահանջներին համապատասխան:
16. Շուրջօրյա խնամքի կենտրոնի և փոքր տան շահառուներին բժշկական կազմակերպություններ տեղափոխելու, մշակութային միջոցառումներին մասնակից դարձնելու, էքսկուրսիաների կամ այլ նպատակների համար կազմակերպությունը տեղափոխումը պետք է ապահովի սեփական կամ վարձակալած տրանսպորտի միջոցով` հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցված:
17. Շուրջօրյա խնամքի կենտրոնում և փոքր տանը շահառուն պետք է ապահովված լինի հեռախոսակապով և ինտերնետով:
18. Շուրջօրյա խնամքի կենտրոնի, փոքր տան և ցերեկային կենտրոնի աշխատանքային և օժանդակ բոլոր տարածքներում հակահրդեհային ազդարարման սեղմակոճակները, տարհանման պլանները, առաջնային հրդեհաշիջման միջոցները և այլ պարագաները պետք է տեղադրված լինեն շահառուին տեսանելի և հասանելի բարձրության վրա:
2. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
19. Շուրջօրյա խնամքի կենտրոններում հաստիքային միավորների չափորոշիչները նախատեսված են աշխատողների թվի սահմանման և հիմնավորման համար: Անձնակազմի կառուցվածքային բաժանումները ներառում են աշխատանքների հետևյալ ուղղությունները`
1) վարչական`
ա. ընդհանուր ղեկավարում.
բ. իրավական խորհրդատվության տրամադրում.
գ. հաշվապահական հաշվառում և ֆինանսատնտեսական գործունեություն.
դ. գործավարություն և փաստաթղթաշրջանառություն.
ե. կադրային գործ.
2) սոցիալ-հոգեբանական և սոցիալ-վերականգնողական օգնության տրամադրում.
3) բժշկական`
ա. բժշկական օգնության տրամադրում.
բ. բժշկական սպասարկման տրամադրում.
4) կենցաղային սպասարկում`
ա. կենցաղային սպասարկում.
բ. սննդի կազմակերպում.
5) տեխնիկական սպասարկում`
ա. նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքներ.
բ. շենքերի և սարքավորումների ընթացիկ սպասարկում ու նորոգում.
գ. շենքերի և հարակից տարածքների ընթացիկ պահպանում և մաքրում:
20. Ընդհանուր ղեկավարումը նախատեսում է`
1) գործող օրենսդրության համաձայն իրականացվող բոլոր տեսակի գործառույթների պլանավորում, կառավարում, իրականացված աշխատանքների որակի և արդյունավետության հսկում.
2) աշխատանքային գործառույթների ապահովման, խնամքի տրամադրման համար անհրաժեշտ միջոցներով համալրում.
3) բարձր որակավորում ունեցող կադրերով համալրում.
4) աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության իրականացում, նրանց համար անվտանգ աշխատանքային պայմանների ապահովում.
5) շենքերի, առկա տեխնիկական միջոցների անվտանգ շահագործման, նորոգման ու սպասարկման ապահովում, հակահրդեհային անվտանգության ապահովման և պահակային ծառայության կազմակերպում.
6) իրականացված գործառույթների պարբերական վերլուծություն, դրանց հիման վրա հեռանկարային զարգացման ծրագրերի մշակում.
7) այլ կազմակերպությունների հետ համագործակցության ապահովում.
8) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:
21. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող, ինչպես նաև ենթակայության ներքո չգտնվող, սակայն լիազորված պետական մարմնի հետ օրենսդրությամբ սահմանված կարգով դրամաշնորհի տրամադրման պայմանագիր կնքած կազմակերպությունների հաստիքացուցակներում լիազոր մարմնի համաձայնությամբ թույլատրվում է ներառել սույն որոշման N 1 հավելվածով սահմանված չափորոշիչներից տարբերվող հաստիքներ և հաստիքային միավորներ` հաշվի առնելով նշյալ կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայության առանձնահատկությունները, շահառուների թիվը, շենքային պայմանները, զբաղեցրած տարածքի մակերեսը, աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները և այլ պայմաններ` չգերազանցելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` Նախարարություն)` տվյալ տարվա բյուջետային ծախսերի հայտով հաստատված ֆինանսական միջոցները:
22. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառայությունները, ելնելով տրամադրման առանձնահատկություններից, կարող են մասամբ կամ ամբողջությամբ պատվիրակվել, սույն գլխով սահմանված մասնագետների հաստիքային միավորները վերաբերելի են շուրջօրյա խնամքի կենտրոնին այնքանով, որքանով որ կենտրոնն ինքն է իրականացնում ծառայությունների կազմակերպումը:
23. Լվացքատների աշխատողները, վարորդները և ջրամատակարարման ցանցի սպասարկողները ենթակա են պարտադիր բժշկական զննության` համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկի (այսուհետ` ցանկ) համապատասխանաբար 10-րդ, 11-րդ և 15-րդ կետերի, եթե նրանց կողմից տրամադրվող ծառայությունները պատվիրակվում են շուրջօրյա խնամքի կենտրոնի կողմից:
24. Ընդհանուր ղեկավարման համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.
._____________________________________________________________________.
|հ/հ |Հաստիքը |Չափորոշիչը |
|____|_________________|______________________________________________|
|1 |Տնօրեն |1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր |
| | |կազմակերպությանը |
|____|_________________|______________________________________________|
|2 |Տեղակալ` տնօրենի |1 հաստիքային միավոր` 101 և ավել շահառուի |
| | |դեպքում |
| | |______________________________________________|
| | |2 հաստիքային միավոր` 201 և ավել շահառուի |
| | |դեպքում |
| | |______________________________________________|
| | |1 լրացուցիչ հաստիքային միավոր` սույն հավելվածի|
| | |25-րդ կետի համաձայն |
._____________________________________________________________________.
25. Տնօրենի տեղակալի լրացուցիչ հաստիքային միավոր նախատեսվում է այլ բնակավայրում առանձնացված մասնաճյուղ, ինչպես նաև միևնույն կամ այլ բնակավայրում տարաբնույթ ծրագրի ծառայություն մատուցելու դեպքում: Որպես առանձնացված մասնաճյուղ կարող են հանդես գալ նաև փոքր տները. Այդ դեպքում լրացուցիչ հաստիքային միավորը նախատեսվում է ոչ պակաս, քան 2, և ոչ ավել, քան 4 փոքր տների համար` միասին վերցված:
26. Ընդհանուր ղեկավարման համար նախատեսվող հաստիքային միավորները պետք է լինեն ամբողջական` մեկ աշխատողի հաշվարկով մեկ հաստիքից ոչ պակաս և ոչ ավել:
27. Իրավական խորհրդատվության տրամադրումը նախատեսում է`
1) համապատասխան ստորաբաժանումներին և ղեկավարությանն իրավական խորհրդատվության և մեթոդական բնույթի այլ աջակցության ցուցաբերում.
2) շահառուին իրավական խորհրդատվության և օգնության տրամադրում, ըստ անհրաժեշտության` նրա իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն.
3) շուրջօրյա խնամքի կենտրոնին անհրաժեշտ պայմանագրերի կազմում և ձևակերպում.
4) պայմանագրերի կազմման աշխատանքներին մասնակցություն, իրավական ակտերի պահանջներին դրանց համապատասխանության ապահովում.
5) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:
28. Իրավական խորհրդատվության համար նախատեսվում է հետևյալ հաստիքային միավորը.
._____________________________________________________________________.
|հ/հ |Հաստիքը |Չափորոշիչը |
|_____|__________________|____________________________________________|
|1 |Իրավախորհրդատու |1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր |
| | |կազմակերպությանը |
._____________________________________________________________________.
29. Իրավաբանական օգնության տրամադրումը, ելնելով սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկություններից, կարող է նաև պատվիրակվել` սույն հավելվածի 22-րդ կետի համաձայն:
30. Հաշվապահական հաշվառումը և ֆինանսատնտեսական գործունեությունը նախատեսում է`
1) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվապահական հաշվառման վարում, այդ աշխատանքների շրջանակներում հիմնական ֆոնդերի, նյութական և դրամական միջոցների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, մթերքների, ինչպես նաև անհրաժեշտ այլ միջոցների հաշվառման կազմակերպում.
2) հարկերի, տուրքերի և այլ վճարումների իրականացում.
3) եկամուտների և ծախսերի նախահաշվի կազմում, ստացված միջոցների ծախսման նկատմամբ հսկողության, գույքագրման աշխատանքների իրականացում.
4) գնումների գործընթացի կազմակերպում.
5) աշխատավարձերի և դրանց հավասարեցված այլ եկամուտների հետ կապված հարկերի հաշվարկում և դրանց վճարման իրականացում.
6) ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, ներքին հնարավորությունների բացահայտում, դրանց արդյունավետ իրացմանն աջակցում.
7) հաշվետվությունների կազմում և ներկայացում.
8) հաշվապահական փաստաթղթերի շրջանառություն և արխիվացում.
9) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:
31. Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.
._____________________________________________________________________.
|հ/հ |Հաստիքը |Չափորոշիչը |
|____|__________|_____________________________________________________|
|1 |Գլխավոր |1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր կազմակերպությանը |
| |հաշվապահ | |
|____|__________|_____________________________________________________|
|2 |Հաշվապահ |2 հաստիքային միավոր` 101-250 շահառուի դեպքում |
| | |_____________________________________________________|
| | |3 հաստիքային միավոր` 251 և ավել շահառուի դեպքում |
|____|__________|_____________________________________________________|
|3 |Գնումների |1 հաստիքային միավոր` 101-250 շահառուի դեպքում |
| |մասնագետ | |
| | |_____________________________________________________|
| | |մինչև 2 հաստիքային միավոր` 251 և ավել շահառուի |
| | |դեպքում |
._____________________________________________________________________.
32. Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար ծառայության տրամադրումը կարող է նաև պատվիրակվել` սույն հավելվածի 22-րդ կետի համաձայն:
33. Գործավարությունը և փաստաթղթաշրջանառությունը նախատեսում են`
1) տնօրենի, տնօրենի տեղակալների մոտ հանդիպումների, խորհրդակցությունների նախապատրաստում, միջոցառումների արձանագրությունների ձևակերպում.
2) շրջանառվող փաստաթղթերի ձևակերպում, հաշվառում, համակարգում և պահպանում, արխիվացում.
3) տեղեկության մուտքագրում համակարգիչ և համակարգչից տեղեկության փոխանցում, կազմտեխնիկայի շահագործում.
4) տարբեր տեսակի տեղեկանքների և այլ պահանջվող փաստաթղթերի ձևակերպում և տրամադրում աշխատողին կամ շահառուին.
5) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:
34. Գործավարության և փաստաթղթաշրջանառության աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.
._____________________________________________________________________.
|հ/հ |Հաստիքը |Չափորոշիչը |
|______|__________|___________________________________________________|
|1 | |0.5 հաստիքային միավոր` մինչև 100 շահառուի դեպքում`|
| | |սույն հավելվածի 37-րդ կետի համաձայն |
|______|Գործավար |___________________________________________________|
|2 | |1 հաստիքային միավոր` 101 և ավել շահառուի դեպքում |
|______| |___________________________________________________|
|3 | |1 լրացուցիչ հաստիքային միավոր` այլ բնակավայրում |
| | |առանձնացված մասնաճյուղի առկայության դեպքում |
._____________________________________________________________________.
35. Կադրային գործը նախատեսում է`
1) անհրաժեշտ որակավորման կադրերով ապահովման աշխատանքներին մասնակցություն.
2) հաճախումների հսկողություն, հաճախումների թերթիկների վարում.
3) աշխատանքային կարգապահության հսկողության իրականացում.
4) աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, այլ աշխատանքի տեղափոխման ժամանակ պահանջվող փաստաթղթերի ձևակերպում.
5) աշխատանքային գրքույկների լրացում, անհատական գործերի կազմում և վարում, վերապատրաստման աշխատանքների կազմակերպում.
6) արձակուրդների տրամադրման ժամանակացույցի կազմում և ըստ դրա աշխատողների արձակուրդ մեկնելու և վերադառնալու նկատմամբ հսկողություն.
7) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:
36. Կադրային գործի համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.
._____________________________________________________________________.
|հ/հ |Հաստիքը |Չափորոշիչը |
|______|________________|_____________________________________________|
|1 | |0.5 հաստիքային միավոր` մինչև 100 շահառուի |
| | |դեպքում` սույն հավելվածի 37-րդ կետի համաձայն |
| |Անձնակազմի | |
|______|կառավարման |_____________________________________________|
|2 |մասնագետ |1 հաստիքային միավոր` 101-250 շահառուի դեպքում|
|______| |_____________________________________________|
|3 | |2 հաստիքային միավոր` 251 և ավել շահառուի |
| | |դեպքում |
._____________________________________________________________________.
37. Մինչև 100 շահառու ունեցող շուրջօրյա խնամքի կենտրոնում կադրային գործը կարող է կազմակերպվել գործավարի կողմից:
38. Սոցիալ-հոգեբանական և սոցիալ-վերականգնողական օգնության տրամադրումը նախատեսում է`
1) բնակչության պետական ռեգիստրում հաշվառման գործընթացի կազմակերպում.
2) սոցիալական աշխատանքի իրականացում, սոցիալական կարիքի գնահատում և յուրաքանչյուր եռամսյակ վերագնահատում, համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում.
3) շահառուին նոր միջավայրում հարմարվելուն և այլ բնույթի սոցիալ-հոգեբանական օգնության ցուցաբերում.
4) շահառուի նախասիրությունների բացահայտում, համապատասխան տարաբնույթ ծառայությունների, միջոցառումների, ազատ ժամանցի և հանգստի կազմակերպում.
5) շահառուի համար տարատեսակ փաստաթղթերի, սոցիալական ապահովության խնդիրների լուծման հարցերում աջակցություն և ուղղորդում.
6) անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացին աջակցություն.
7) աջակցող միջոցներով ապահովելու գործընթացի կազմակերպում.
8) անկախ կյանքի հմտությունների ձևավորում (ինքնասպասարկման, կենցաղավարման, տեղաշարժման, հաղորդակցման, ուսումնասիրության, միջանձնային և սոցիալական հարաբերություններ ստեղծելու հմտություններ) և սոցիալական ներառմանն ուղղված այլ միջոցառումներ.
9) սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրում.
10) մշակութային, մարզական միջոցառումների անցկացում և ազատ ժամանցի կազմակերպում.
11) շահառուների` թերապիայում ընդգրկում, նրանց ներգրավվածության ապահովում համապատասխան մասնագիտական արհեստանոցներում, գյուղատնտեսական նշանակության տեղամասերում.
12) շահառուների մարմնակրթության ապահովում.
13) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:
39. Սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.
._____________________________________________________________________.
|հ/հ |Հաստիքը |Չափորոշիչը |
|____|___________________|____________________________________________|
|1 |Սոցիալական աշխատող |1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր 70 |
| | |շահառուի հաշվարկով |
|____|___________________|____________________________________________|
|2 |Հոգեբան |1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր 70 |
| | |շահառուի հաշվարկով |
|____|___________________|____________________________________________|
|3 |Աշխատանքային |1 հաստիքային միավոր` թերապիայի կարիք ունեցող|
| |թերապիայի/ |յուրաքանչյուր 40 շահառուի հաշվարկով |
| |արտթերապիայի | |
| |մասնագետ կամ | |
| |խմբավար | |
|____|___________________|____________________________________________|
|4 |Հրահանգիչ |0.5 հաստիքային միավոր` 101 և ավել շահառուի |
| |մարմնակրթության |դեպքում |
| | |____________________________________________|
| | |0.5 լրացուցիչ հաստիքային միավոր` այլ |
| | |բնակավայրում առանձնացված մասնաճյուղի |
| | |առկայության դեպքում |
|____|___________________|____________________________________________|
|5 |Գրադարանավար |0.5 հաստիքային միավոր` 201-400 շահառուի |
| | |դեպքում |
| | |____________________________________________|
| | |1 հաստիքային միավոր` 401 և ավել շահառուի |
| | |դեպքում |
._____________________________________________________________________.
40. Սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման աշխատանքները, ելնելով խնամքի և սոցիալական ծառայությունների առանձնահատկություններից, կարող են նաև պատվիրակվել` սույն հավելվածի 22-րդ կետի համաձայն:
41. Բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը նախատեսում է`
1) առաջին բժշկական օգնություն և սպասարկում, դեղերի տրամադրում (բացառությամբ օնկոլոգիական հիվանդությունների բուժման դեպքերի).
2) շահառուների պարբերական բժշկական զննություն.
3) անհրաժեշտության դեպքում` սոցիալական աշխատողի հետ համատեղ շահառուի` սահմանված ժամկետներում անձի ֆունկցիոնալության գնահատում անցնելու գործընթացին աջակցություն` ուղեգրման և անձի ֆունկցիոնալության գնահատման ներկայացնելու, աջակցող միջոցներով ապահովելու գործընթացի կազմակերպում.
4) շահառուին նախատեսված դեղերի տրամադրում, ըստ անհրաժեշտության` բժշկական այլ հաստատություններ ուղեգրում և այնտեղ շահառուի գտնվելու ժամանակահատվածում խնամքի իրականացում.
5) շահառուի առողջության վրա թերապիայի ազդեցությունների ուսումնասիրություն, այս առնչությամբ խորհրդատվության տրամադրում.
6) շահառուի` հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ ուղեգրման կազմակերպում.
7) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:
42. Բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.
._____________________________________________________________________.
|հ/հ |Հաստիքը |Չափորոշիչը |
|_____|_________________________|_____________________________________|
|1 |Պետ` բժշկական ծառայության|1 հաստիքային միավոր յուրաքանչյուր |
| | |կազմակերպությանը` 101 և ավել |
| | |շահառուի դեպքում` մասնագիտացված |
| | |խնամքի կենտրոնի համար |
| | |_____________________________________|
| | |1 հաստիքային միավոր յուրաքանչյուր |
| | |կազմակերպությանը` 201 և ավել |
| | |շահառուի դեպքում` ընդհանուր տիպի |
| | |խնամքի կենտրոնի համար |
| | |_____________________________________|
| | |1 լրացուցիչ հաստիքային միավոր` այլ |
| | |բնակավայրում առանձնացված մասնաճյուղի |
| | |առկայության պարագայում |
|_____|_________________________|_____________________________________|
|2 |Ավագ բուժաշխատող (բժիշկ |1 հաստիքային միավոր` 50-70 շահառուի |
| |ըստ մասնագիտացումների) |հաշվարկով |
|_____|_________________________|_____________________________________|
|3 |Ավագ բուժաշխատող (բժիշկ |1 շուրջօրյա հերթափոխ միայն մասնագի- |
| |ըստ մասնագիտացումների) |տացված խնամքի կենտրոնի համար` 250 և |
| | |ավել շահառուի դեպքում |
|_____|_________________________|_____________________________________|
|4 |Միջին բուժաշխատող |1 հաստիքային միավոր յուրաքանչյուր |
| |(ավագ բուժքույր) |կազմակերպությանը` 101 և ավել |
| | |շահառուի դեպքում |
| | |_____________________________________|
| | |1 լրացուցիչ հաստիքային միավոր` այլ |
| | |բնակավայրում առանձնացված մասնաճյուղի |
| | |առկայության պարագայում |
|_____|_________________________|_____________________________________|
|5 |Միջին բուժաշխատող |1 շուրջօրյա հերթափոխ և 1 հաստիքային |
| |(բուժքույր ըստ |միավոր մեկ բաժանմունքում` ոչ պակաս, |
| |մասնագիտացումների) |քան 50, ոչ ավել, քան 55 շահառուի |
| | |հաշվարկով` ընդհանուր տիպի խնամքի |
| | |կենտրոնում |
| | |_____________________________________|
| | |1 շուրջօրյա հերթափոխ և 1 հաստիքային |
| | |միավոր մեկ բաժանմունքում` ոչ պակաս, |
| | |քան 35, ոչ ավել, քան 40 շահառուի |
| | |հաշվարկով` մասնագիտացված խնամքի |
| | |կենտրոնում |
|_____|_________________________|_____________________________________|
|6 |Միջին բուժաշխատող |1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր |
| |(բուժքույր ըստ |100 շահառուի հաշվարկով` ընդհանուր |
| |մասնագիտացումների) |տիպի խնամքի կենտրոնում |
| | |_____________________________________|
| | |1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր |
| | |70 շահառուի հաշվարկով` մասնագիտացված |
| | |խնամքի կենտրոնում |
|_____|_________________________|_____________________________________|
|7 |Կրտսեր բուժաշխատող |2 շուրջօրյա հերթափոխ մեկ |
| |(սանիտար` ըստ |բաժանմունքում` ոչ պակաս, քան 50, ոչ |
| |գործառույթների) |ավել, քան 55 շահառուի հաշվարկով` |
| | |ընդհանուր տիպի խնամքի կենտրոնում |
| | |_____________________________________|
| | |2 շուրջօրյա հերթափոխ մեկ |
| | |բաժանմունքում` ոչ պակաս, քան 35, ոչ |
| | |ավել, քան 40 շահառուի հաշվարկով` |
| | |մասնագիտացված խնամքի կենտրոնում |
|_____|_________________________|_____________________________________|
|8 |Կրտսեր բուժաշխատող |2 լրացուցիչ շուրջօրյա հերթափոխ մեկ |
| |(սանիտար` ըստ գործառույթ-|բաժանմունքում` ոչ պակաս, քան 50, ոչ |
| |ների` միայն անկողնային |ավել, քան 55 շահառուի հաշվարկով` |
| |բաժանմունքում) |ընդհանուր տիպի խնամքի կենտրոնում |
| | |_____________________________________|
| | |2 լրացուցիչ շուրջօրյա հերթափոխ մեկ |
| | |բաժանմունքում` ոչ պակաս, քան 35, ոչ |
| | |ավել, քան 40 շահառուի հաշվարկով` |
| | |մասնագիտացված խնամքի կենտրոնում |
|_____|_________________________|_____________________________________|
|9 |Կրտսեր բուժաշխատող |1 հաստիքային միավոր երկու բաժանմունքի|
| |(հսկիչ` բաժանմունքի) |համար` յուրաքանչյուր բաժանմունքում ոչ|
| | |պակաս, քան 35, ոչ ավել, քան 40 |
| | |շահառուի հաշվարկով` մասնագիտացված |
| | |խնամքի կենտրոնում |
|_____|_________________________|_____________________________________|
|10 |Որակի ապահովման |1 հաստիքային միավոր յուրաքանչյուր |
| |պատասխանատու |կազմակերպությանը |
._____________________________________________________________________.
43. Ավագ բուժաշխատողի (բժիշկ ըստ մասնագիտացումների) հաստիքային միավորների շրջանակում, ելնելով շուրջօրյա խնամքի կենտրոնի կարիքներից, սահմանվում են առանձին մասնագիտացումների գծով հաստիքային միավորներ` համապատասխան կաբինետների առկայության և անհրաժեշտ կահավորման պայմանով, ինչպես նաև` ավագ բուժաշխատողների շուրջօրյա հերթափոխեր: Ավագ բուժաշխատողի (բժիշկ ըստ մասնագիտացումների) հաստիքային միավորների շրջանակում սահմանվում է նաև հոգեբույժի հաստիք` առնվազն 1 հաստիքային միավոր 150 շահառուի հաշվարկով` միայն մասնագիտացված խնամքի կենտրոնում:
44. Բժշկական պարտադիր զննության ենթակա աշխատողների ցանկը, ինչպես նաև պարտադիր բժշկական զննության հաճախականությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշմամբ:
45. Կենցաղային սպասարկման տրամադրումը նախատեսում է`
1) հագուստի և սպիտակեղենի ընդունում, լվացում, չորացում և արդուկում.
2) հագուստի, վարագույրների, անկողնային պարագաների կարում.
3) կոշիկների նորոգում.
4) շահառուներին վարսահարդարման ծառայությունների տրամադրում.
5) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:
46. Կենցաղային սպասարկման տրամադրման համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.
._____________________________________________________________________.
|հ/հ |Հաստիքը |Չափորոշիչը |
|______|_______________|______________________________________________|
|1 | |1,5 հաստիքային միավոր` մինչև 100 շահառուի |
| | |դեպքում |
| | |______________________________________________|
| | |3 հաստիքային միավոր` 101-200 շահառուի դեպքում |
| |Լվացող-արդուկող|______________________________________________|
| | |5 հաստիքային միավոր` 201-300 շահառուի դեպքում |
| | |______________________________________________|
| | |7 հաստիքային միավոր` 301-400 շահառուի դեպքում |
| | |______________________________________________|
| | |մինչև 9 հաստիքային միավոր` 401 և ավել |
| | |շահառուի դեպքում |
|______|_______________|______________________________________________|
|2 | |1 հաստիքային միավոր` 101-250 շահառուի դեպքում |
| | |______________________________________________|
| |Վարսավիր |2 հաստիքային միավոր` 251-400 շահառուի դեպքում |
| | |______________________________________________|
| | |մինչև 3 հաստիքային միավոր` 401 և ավել |
| | |շահառուի դեպքում |
|______|_______________|______________________________________________|
|3 | |1 հաստիքային միավոր` 101-250 շահառուի դեպքում |
| | |______________________________________________|
| |Դերձակ |2 հաստիքային միավոր` 251-400 շահառուի դեպքում |
| | |______________________________________________|
| | |մինչև 3 հաստիքային միավոր` 401 և ավել |
| | |շահառուի դեպքում |
|______|_______________|______________________________________________|
|4 |Կոշկակար |1 հաստիքային միավոր` 251 և ավել շահառուի |
| | |դեպքում |
._____________________________________________________________________.
47. Կոշկակարի կողմից տրամադրվող ծառայությունները, ելնելով խնամքի և սոցիալական ծառայությունների առանձնահատկություններից, կարող են նաև պատվիրակվել` սույն հավելվածի 22-րդ կետի համաձայն:
48. Սննդի կազմակերպումը նախատեսում է`
1) սննդի տրամադրում.
2) խոհանոցում և ճաշարանում առկա տեխնիկական միջոցների և գույքի պահպանում և շահագործում, դրանց նորոգման աշխատանքների կազմակերպում.
3) անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացում` օրական ճաշացանկի կազմում, անհրաժեշտ մթերքի ստացում, դրանց լվացում, մաքրում, կտրատում և պատրաստում.
4) շահառուներին անհրաժեշտ քանակի և որակի սննդի տրամադրման աշխատանքների իրականացում, այդ թվում` անկողնային խնամքի կարիք ունեցող անձանց կերակրման աշխատանքների կազմակերպում.
5) սնվելու ժամանակ շահառուների համար պայմանների ապահովում (ճաշարանի մաքրություն, սպասքի տեղադրում և հավաքում, սպասքի լվացում և այլն).
6) ճաշարանին առնչվող աշխատանքային փաստաթղթերի լրացում և կազմում.
7) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:
49. Սննդի կազմակերպման համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.
._____________________________________________________________________.
|հ/հ |Հաստիքը |Չափորոշիչը |
|____|__________________|_____________________________________________|
|1 | |1 հաստիքային միավոր` 101 և ավել շահառուի |
| | |դեպքում |
| |Ավագ խոհարար |_____________________________________________|
| | |1 լրացուցիչ հաստիքային միավոր` այլ |
| | |բնակավայրում առանձնացված մասնաճյուղի |
| | |առկայության պարագայում |
|____|__________________|_____________________________________________|
|2 | |1,5 հաստիքային միավոր` մինչև 100 շահառուի |
| | |դեպքում |
| | |_____________________________________________|
| | |2 հաստիքային միավոր` 101-200 շահառուի դեպքում|
| | |_____________________________________________|
| |Խոհարար |5 հաստիքային միավոր` 201-300 շահառուի դեպքում|
| | |_____________________________________________|
| | |մինչև 7 հաստիքային միավոր` 301-400 շահառուի |
| | |դեպքում |
| | |_____________________________________________|
| | |մինչև 9 հաստիքային միավոր` 401 և ավել |
| | |շահառուի դեպքում |
|____|__________________|_____________________________________________|
|3 | |3 հաստիքային միավոր` մինչև 100 շահառուի |
| | |դեպքում |
| | |_____________________________________________|
| | |6 հաստիքային միավոր` 101-200 շահառուի դեպքում|
| | |_____________________________________________|
| | |8 հաստիքային միավոր` 201-300 շահառուի դեպքում|
| | |_____________________________________________|
| |Խոհանոցի աշխատող |10 հաստիքային միավոր` 301-400 շահառուի |
| | |դեպքում |
| | |_____________________________________________|
| | |12 հաստիքային միավոր` 401 և ավել շահառուի |
| | |դեպքում |
| | |_____________________________________________|
| | |2 լրացուցիչ հաստիքային միավոր` այլ |
| | |բնակավայրում առանձնացված մասնաճյուղի |
| | |առկայության դեպքում |
._____________________________________________________________________.
50. Սննդի կազմակերպումը, ելնելով խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկություններից, կարող է նաև պատվիրակվել` սույն հավելվածի 22-րդ կետի համաձայն:
51. Նյութատեխնիկական միջոցների շրջանառությունը, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքները նախատեսում են`
1) անձնական հիգիենայի ապահովման համար անհրաժեշտ պարագաների, հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի տրամադրում` տարիքասեռային առանձնահատկություններին և եղանակային պայմաններին համապատասխան.
2) անհրաժեշտ գույքի և տեխնիկայի տրամադրում.
3) պահանջվող նյութատեխնիկական միջոցների վերաբերյալ հայտերի, ինչպես նաև ապրանքների մուտքի ու ելքի այլ փաստաթղթերի ձևակերպում.
4) նյութատեխնիկական միջոցների որակի հսկում, պահեստավորում, ծախսի նկատմամբ հսկողության իրականացում.
5) նյութատեխնիկական միջոցների` տրանսպորտային միջոցից պահեստ, սպառման վայր տեղափոխման, բեռնաթափման աշխատանքների իրականացում.
6) պահեստային աշխատանքների իրականացում` ապրանքների պահպանում, ծախսի հսկում, նյութատեխնիկական միջոցների պահուստների հաշվառում, պահուստների ծավալների և տեսականու վերաբերյալ տեղեկության տրամադրում.
7) սահմանված կարգով գույքագրման աշխատանքներին մասնակցություն և նյութատեխնիկական միջոցների շարժի մասին հաշվետվությունների ձևակերպում.
8) շահառուների տեղափոխման կազմակերպում, ինչպես նաև տարբեր բեռների փոխադրում, դրանց բեռնում և բեռնաթափում.
9) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:
52. Նյութատեխնիկական միջոցների շրջանառության, տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.
._____________________________________________________________________.
|հ/հ |Հաստիքը |Չափորոշիչը |
|_____|_______________|_______________________________________________|
|1 |Տնտեսվար |1 հաստիքային միավոր` 101-250 շահառուի դեպքում |
| | |_______________________________________________|
| | |2 հաստիքային միավոր` 251 և ավել շահառուի |
| | |դեպքում |
|_____|_______________|_______________________________________________|
|2 |Պահեստապետ |1 հաստիքային միավոր` 101-250 շահառուի դեպքում |
| | |_______________________________________________|
| | |2 հաստիքային միավոր` 251 և ավել շահառուի |
| | |դեպքում |
|_____|_______________|_______________________________________________|
|3 |Վարորդ |1 հաստիքային միավոր` մեկ տրանսպորտային միջոցի |
| | |հաշվարկով, բայց ոչ ավել, քան 4 հաստիքային |
| | |միավոր |
|_____|_______________|_______________________________________________|
|4 |Օժանդակ բանվոր |1 հաստիքային միավոր` 201-300 շահառուի դեպքում |
| | |_______________________________________________|
| | |2 հաստիքային միավոր` 301-400 շահառուի դեպքում |
| | |_______________________________________________|
| | |մինչև 3 հաստիքային միավոր` 401 և ավել |
| | |շահառուի դեպքում |
|_____|_______________|_______________________________________________|
|5 |Տնտեսուհի |1 հաստիքային միավոր յուրաքանչյուր |
| | |կազմակերպությանը` ընդհանուր տիպի խնամքի |
| | |կենտրոնում |
| | |_______________________________________________|
| | |1 հաստիքային միավոր` յուրաքանչյուր 70 շահառուի |
| | |հաշվարկով` մասնագիտացված խնամքի կենտրոնում |
| | |_______________________________________________|
| | |1 լրացուցիչ հաստիքային միավոր` այլ |
| | |բնակավայրում առանձնացված մասնաճյուղի |
| | |առկայության պարագայում |
._____________________________________________________________________.
53. Շենքերի և սարքավորումների սպասարկման ու ընթացիկ նորոգման աշխատանքները նախատեսում են`
1) շենքերի և կոմունիկացիոն համակարգերի նորոգման և սպասարկման աշխատանքների պլանավորում և ղեկավարում.
2) շահագործվող սարքավորումների ընթացիկ նորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացում.
3) կոմունիկացիոն համակարգերի (ջեռուցում, ջրամատակարարում ու ջրահեռացում, էլեկտրամատակարարում, օդափոխություն և օդորակում և այլն) նորոգման և սպասարկման աշխատանքների իրականացում.
4) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:
54. Շենքերի և սարքավորումների սպասարկման ու ընթացիկ նորոգման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.
._____________________________________________________________________.
|հ/հ |Հաստիքը |Չափորոշիչը |
|____|_______________|________________________________________________|
|1 |Պարետ |1 հաստիքային միավոր` 101-250 շահառուի դեպքում |
| | |________________________________________________|
| | |2 հաստիքային միավոր` 251 և ավել շահառուի |
| | |դեպքում |
|____|_______________|________________________________________________|
|2 |Էլեկտրիկ |1,5 հաստիքային միավոր` մինչև 100 շահառուի |
| |Սանտեխնիկ |դեպքում |
| |Հյուսն | |
| |Փականագործ | |
| |Ներկարար | |
| | |________________________________________________|
| | |3 հաստիքային միավոր` 101-200 շահառուի դեպքում |
| | |________________________________________________|
| | |5 հաստիքային միավոր` 201-300 շահառուի դեպքում |
| | |________________________________________________|
| | |7 հաստիքային միավոր` 301-400 շահառուի դեպքում |
| | |________________________________________________|
| | |մինչև 9 հաստիքային միավոր` 401 և ավել |
| | |շահառուի դեպքում |
|____|_______________|________________________________________________|
|3 |Հնոցապան |կաթսայատան առկայության դեպքում` համաձայն |
| | |հերթափոխի հաշվարկի |
|____|_______________|________________________________________________|
|4 |Մասնագետ` |1 հաստիքային միավոր յուրաքանչյուր |
| |ջեռուցման |կազմակերպությանը` ջեռուցման ավտոնոմ համակարգի |
| |համակարգի |դեպքում |
| |սպասարկման | |
| | |________________________________________________|
| | |1 լրացուցիչ հաստիքային միավոր` այլ |
| | |բնակավայրում առանձնացված մասնաճյուղի առկայության|
| | |պարագայում |
._____________________________________________________________________.
55. Շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքները նախատեսում են`
1) շենքում պահակային ծառայության իրականացում.
3) բակի տարածքի մաքրման աշխատանքների իրականացում.
4) սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի ապահովում.
5) այգու և կանաչապատ գոտիների խնամքի իրականացում.
6) շենքում առկա վերելակների շահագործում և ընթացիկ սպասարկում.
7) շենքում վարչական տարածքների մաքրության ապահովում.
8) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:
56. Շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքների համար նախատեսվում են հետևյալ հաստիքային միավորները.
._____________________________________________________________________.
|հ/հ |Հաստիքը |Չափորոշիչը |
|______|________________|_____________________________________________|
|1 |Պահակ |1 շուրջօրյա հերթապահություն` յուրաքանչյուր |
| | |անցակետի համար |
|______|________________|_____________________________________________|
|2 |Հավաքարար |1 հաստիքային միավոր` վարչական տարածքի |
| | |յուրաքանչյուր 500 քառ. մ-ի մաքրման համար, ևս |
| | |1 հաստիքային միավոր` բակի յուրաքանչյուր 2000 |
| | |քառ. մ տարածքի մաքրման համար |
|______|________________|_____________________________________________|
|3 |Այգեպան |0,5 հաստիքային միավոր` մինչև 5000 քառ. մ |
| | |մակերեսով այգու առկայության դեպքում |
| | |_____________________________________________|
| | |1 հաստիքային միավոր` 5000 քառ. մ և ավել |
| | |մակերեսով այգու առկայության դեպքում |
|______|________________|_____________________________________________|
|4 |Սպասարկող` |1 հաստիքային միավոր յուրաքանչյուր |
| |վերելակի |կազմակերպությանը` վերելակի առկայության |
| | |դեպքում |
._____________________________________________________________________.
57. Շենքերի և հարակից տարածքների պահպանման և մաքրման աշխատանքների տրամադրումը կարող է նաև պատվիրակվել` սույն հավելվածի 22-րդ կետի համաձայն:
-------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում