ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 սեպտեմբերի 2026 թվականի N 1303-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 25-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմին ամրացված, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, համայնք Մեծամոր, գյուղ Նորապատ, 9-րդ փողոց, 38/1 հողամաս հասցեում գտնվող, 1,465,169.31 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 780.3 քառ. մետր մակերեսով հողամասը (2024 թվականի մայիսի 22-ին տրամադրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ N 22052024-04-0078 վկայական, այսուհետ` գույք) նվիրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքին (այսուհետ` համայնք):
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում, համայնքի ղեկավարի հետ համատեղ, ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. սեպտեմբերի
Երևան