Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0469.300501

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 2001 թվականի N 469

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքը վարչական շենքով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի տնօրինության` Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի N 11 հասցեում գտնվող շենքն անհատույց օտարել Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքին:

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, համապատասխան պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Առաջարկել Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ղեկավարին սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո 10-օրյա ժամկետում ազատել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինության` Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի N 23 հասցեում գտնվող շենքի` թաղապետարանի ստորաբաժանումների կողմից զբաղեցված 1166 քառ. մ մակերեսով տարածքները:

4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի N 23 շենքից 734 քառ. մ օգտակար մակերեսով տարածք անհատույց օգտագործման հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 30-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.05.2001
N 469
Որոշում