Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 սեպտեմբերի 2026 թվականի N 878-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) N 1 հավելվածի 1-ին, 2-րդ և 9-րդ կետերում «այդ թվում` առաջին տեղակալ» սյունակում «1» թիվը փոխարինել «-» նշանով.

2) N 2 հավելվածի`

ա. 2-րդ կետում «ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե» տողում «այդ թվում` առաջին տեղակալ» սյունակում «1» թիվը փոխարինել «-» նշանով,

բ. 3-րդ կետում «ՀՀ պետական եկամուտների կոմիտե» տողում «այդ թվում` առաջին տեղակալ» սյունակում «1» թիվը փոխարինել «-» նշանով,

գ. 5-րդ կետում «ՀՀ քաղաքաշինության կոմիտե» տողում «այդ թվում` առաջին տեղակալ» սյունակում «1» թիվը փոխարինել «-» նշանով.

3) N 4 հավելվածի`

ա. 1-ին կետում «Քրեակատարողական ծառայություն» տողում «այդ թվում` առաջին տեղակալ» սյունակում «1» թիվը փոխարինել «-» նշանով,

բ. 2-րդ կետում «Զբոսաշրջության կոմիտե» տողում «այդ թվում` առաջին տեղակալ» սյունակում «1» թիվը փոխարինել «-» նշանով,

գ. 3-րդ կետում «Էկոպարեկային ծառայություն» տողում «այդ թվում` առաջին տեղակալ» սյունակում «1» թիվը փոխարինել «-» նշանով,

դ. 5-րդ կետում «Միասնական սոցիալական ծառայություն» տողում «այդ թվում` առաջին տեղակալ» սյունակում «1» թիվը փոխարինել «-» նշանով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 4-ին, բացառությամբ 1-ին կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 15-ին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. սեպտեմբերի 3

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.09.2026
N 878-Ա
Որոշում