ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
8 սեպտեմբերի 2026 թվականի N 627-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ 4-ՐԴ ՓՈՂՈՑՆ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 4-րդ փողոցը` նրբանցքներով, անվանափոխել հայ արվեստագետ և գեղանկարիչ Կարեն Սմբատյանի անվամբ` «Կարեն Սմբատյան փողոց» (սկսվում է Սեբաստիայի փողոցից, հասնում` Առնո Բաբաջանյան փողոց), «Կարեն Սմբատյան փողոց, 1-ին նրբանցք» (սկսվում է հ.33 և հ.35 շենքերի մոտից, հասնում` Եռաբլրի ստորոտ), «Կարեն Սմբատյան փողոց, 2-րդ նրբանցք» (սկսվում է հ.57 և հ.01-007-0436-0033 կադաստրային ծածկագրով գույքերից, հասնում` Եռաբլրի ստորոտ), «Կարեն Սմբատյան փողոց, 3-րդ նրբանցք» (զուգահեռ է 2-րդ նրբանցքին):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2026 թ. սեպտեմբերի 8
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 11 սեպտեմբերի 2026 թվական: