Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1426-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 սեպտեմբերի 2026 թվականի N 1321-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1426-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 9-ի «2025 թվականին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1426-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման`

ա. վերնագրում և 1-ին կետում «2025 թվականին» բառերը փոխարինել «2025 և 2026 թվականներին» բառերով,

բ. 2-րդ կետի 1-ին ենթակետը և 3-րդ կետը «30-ը» բառերից հետո լրացնել «և 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերով,

գ. 2-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «` 2027 թվականի հունվարի 15-ից հետո» բառերը,

դ. 2-րդ կետի 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին ենթակետով`

«6.1) յուրաքանչյուր շահառուին և «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի համաձայն իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց 2024, 2025 թվականներին տրամադրված և 2026 թվականին տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 5.0 մլրդ դրամը.».

2) որոշման հավելվածի`

ա. վերնագրում և 1-ին կետում «2025 թվականին» բառերը փոխարինել «2025 և 2026 թվականներին» բառերով,

բ. 2-րդ կետի 2-րդ ենթակետը «արտահանումներ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 2026 թվականին խաղողի գնումներ իրականացնող և 2025 թվականին արտահանումներ» բառերով, իսկ «որևէ անձ» բառերից հետո լրացնել «գործող յուրաքանչյուր վարկի մասով» բառերով,

գ. 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3) ՏԶՖԿ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկ.»,

դ. 2-րդ կետի 4-րդ ենթակետում և ամբողջ տեքստում «ԳՖԿ» բառը փոխարինել «ՏԶՖԿ» բառով,

ե. 3-րդ կետը «30-ը» բառից հետո լրացնել «և 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերով,

զ. 4-րդ կետում «2024 թվականին» բառերը փոխարինել «նախորդ տարվա ընթացքում» բառերով,

է. 8-րդ կետում «թվականին» բառը փոխարինել «և 2026 թվականներին» բառերով,

ը. 12-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք` նախորդ տարվա ընթացքում արտահանված արտադրանքի ընդհանուր արժեքի մասին.»,

թ. 12-րդ կետի 5-րդ ենթակետը «տեղեկություն» բառից առաջ լրացնել «շահառուի կողմից լրացված» բառերով,

ժ. 12-րդ կետի 6-րդ ենթակետի «գ» պարբերությունում «2023 և 2024 թվականներին» բառերը փոխարինել «նախորդ երկու տարիներին» բառերով,

ժա. 15-րդ կետի 3-րդ ենթակետում «2024 թվականին» բառերը փոխարինել «նախորդ տարվա ընթացքում» բառերով,

ժբ. 15-րդ կետի 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին ենթակետով`

«4.1) շահառուի ու «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի համաձայն իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց 2024, 2025 թվականներին տրամադրված և 2026 թվականին տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 5.0 մլրդ դրամը.»,

ժգ. NN 1 և 2 ձևերում «2025» թիվը փոխարինել «202_» թվով, իսկ N 2 ձևում «2023» և «2024» թվերը փոխարինել «202_» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. սեպտեմբերի

Երևան

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.09.2026
N 1321-Լ
Որոշում