ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 սեպտեմբերի 2026 թվականի N 1352-Ա
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի (այսուհետ` համայնք) սեփականությունը հանդիսացող` Արարատի մարզ, համայնք Արարատ, գյուղ Լանջառ 1 հողամաս հասցեում գտնվող, 829,012.14 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 0.24629 հեկտար մակերեսով հողամասի (2026 թվականի ապրիլի 9-ին տրամադրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 09042026-03-0105, այսուհետ` գույք) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետից բխող գույքի նվիրատվության պայմանագիր` դրանում սահմանելով, որ պայմանագրի կնքման և դրանից բխող ծախսերը ենթակա են իրականացման համայնքի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. սեպտեմբերի
Երևան