040.0484.020601
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 հունիսի 2001 թվականի N 484
ԳՅՈՒՄՐՈՒ «ԸՆՏԱՆԻՔ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության առաջարկությունը և Գյումրու քաղաքային համայնքի ավագանու համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լիազորել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը Հայաստանի Հանրապետության անունից Գյումրու քաղաքային համայնքի հետ կնքել պայմանագիր Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի շենքը և այլ գույքն անհատույց օտարելու մասին:
2. Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի շենքը և այլ գույքը, որպես պետական սեփականություն, հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության տնօրինությանը:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Գյումրու քաղաքային համայնքի հետ համատեղ ապահովել Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի շենքի և այլ գույքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի ֆինանսավորումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 04 խմբի 05 ենթախմբի «1. Արտադպրոցական հիմնարկների պահպանում» ծրագրով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համար նախատեսված բյուջետային հատկացումների հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 2-ից: