ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 սեպտեմբերի 2026 թվականի N 926-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. 2026 թվականի սեպտեմբերի 22-25-ը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանին և Միացյալ ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Նիկոլ Փաշինյանի, Մելանյա Հարությունյանի, Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Սիրուն Հովսեփյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման Շահինյանի, Տիգրան Մեհրաբյանի և Գևորգ Գալստյանի ճանապարհածախսն ու օրապահիկի ծախսերը, Խաչատուր Ադումյանի` ճանապարհածախսը, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայության հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց և Խաչատուր Ադումյանի գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Արարատ Միրզոյանինը և Ռոբերտ Աբիսողոմոնյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության, իսկ Գագիկ Վանոյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
4) Անահիտ Ավանեսյանինը և Լենա Նանուշյանինը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցների հաշվին.
5) Համբարձում Մաթևոսյանինը` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության միջոցների հաշվին:
5. Ընդունել ի գիտություն, որ`
1) Գոհար Աբաջյանի գործուղման ծախսերը կատարվելու են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին.
2) Հակոբ Արշակյանի գործուղման ծախսերը կատարվելու են սեփական միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. սեպտեմբերի 19
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2026 թվականի սեպտեմբերի 19-ի
N 926-Ա որոշման
ԿԱԶՄ
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ
Ա. Միրզոյան - ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար
(22.09.2026 թ. - 27.09.2026 թ.)
Ա. Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարար (22.09.2026 թ. -
26.09.2026 թ.)
Հ. Մաթևոսյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարար (20.09.2026 թ. -
25.09.2026 թ.)
Ռ. Աբիսողոմոնյան - ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի
տեղակալ (18.09.2026 թ. - 27.09.2026 թ.)
Լ. Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
(22.09.2026 թ. -26.09.2026 թ.)
Ն. Մկրտչյան - Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Պ. Հովհաննիսյան - Միացյալ ազգերի կազմակերպությունում Հայաստանի
Հանրապետության մշտական ներկայացուցիչ
Մ. Հարությունյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Գ. Վանոյան - ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի
նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ
Կ. Գասպարյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Ա. Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Հ. Արշակյան - Նորարարության հայկական հիմնադրամի հոգաբարձուների
խորհրդի նախագահ (21.09.2026 թ. - 23.09.2026 թ.,
համաձայնությամբ)
Գ. Աբաջյան - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր
տնօրեն (20.09.2026 թ.-26.09.2026 թ.,
համաձայնությամբ)
Ս. Հովսեփյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի
արարողակարգային միջոցառումների պատասխանատու
Ա. Աբրահամյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
Տ. Մեհրաբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ
Գ. Գալստյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ
Խ. Ադումյան - թարգմանիչ (համաձայնությամբ)