ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 սեպտեմբերի 2026 թվականի N 1378-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե):
2. Կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության տնօրենի հետ համատեղ ապահովել գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանց հետ կապված, ինչպես նաև գույքի պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով կազմակերպության միջոցների հաշվին:
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների կատարման նպատակով գույքը ենթակա է տեղափոխման պետական շարժական գույքի պահառության նպատակով կոմիտեին ամրացված` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող., 79 հասցեում գտնվող պահառության վայր` կազմակերպության միջոցների հաշվին.
2) կազմակերպությունը պատասխանատվություն է կրում գույքի հետ կապված ցանկացած պարտավորության համար, որն առաջացել է մինչև գույքի հանձնումը կոմիտեին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. սեպտեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի սեպտեմբերի 24-ի
N 1378-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN|Մակնիշը |Հաշվառման|Թողարկ-|Նույնացման համարը|Սկզբնական |Հաշվեկշռա-|
|ը/| |համարա- |ման տա-| |արժեքը |յին արժեքը|
|կ | |նիշը |րեթիվը | |(դրամ) |(դրամ) |
|__|__________|_________|_______|_________________|____________|__________|
|1.|MITSUBISHI|005 LL 01|2007 թ.|JMYLRV93W8J702403| 976,833.0| 54,158.36|
| |PAJERO | | | | | |
| |STATION | | | | | |
| |3.0 | | | | | |
|__|__________|_________|_______|_________________|____________|__________|
|2.|UAZ 3163 |016 LL 02|2006 թ.|XTT31630070003384| 138,550.0| 0|
|__|__________|_________|_______|_________________|____________|__________|
|3.|VAZ 21214 |015 LL 02|2006 թ.|XTA21214061839140| 41,400.0| 0|
|__|__________|_________|_______|_________________|____________|__________|
|4.|VAZ 212140|973 OZ 61|2015 թ.|XTA212140G2243724| 3,930,000.0| 0|
|__|__________|_________|_______|_________________|____________|__________|
|5.|VAZ 212140|696 OZ 61|2015 թ.|XTA212140F2212016| 3,930,000.0| 0|
|__|__________|_________|_______|_________________|____________|__________|
|6.|VAZ 21214 |660 LL 01|2006 թ.|XTA21214061839130| 41,400.0| 0|
|__|__________|_________|_______|_________________|____________|__________|
|7.|VAZ 212140|695 OZ 61|2015 թ.|XTA212140G2244059| 3,958,000.0|566,568.46|
|__|__________|_________|_______|_________________|____________|__________|
|8.|UAZ COMBI |776 SS 60|2017 թ.|XTT390995H1221229|5,583,333.33| 0|
| |390995- | | | | | |
| |460-04 | | | | | |
._________________________________________________________________________.