ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
24 սեպտեմբերի 2026 թվականի N 1001-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 558-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի օգոստոսի 27-ի «Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունների, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ արտոնագրի և միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ձևերը հաստատելու մասին» N 558-Ն հրամանի N 1 հավելվածով հաստատված` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարության ձևում`
1) 5-րդ ենթակետում «(այդ թվում` անշարժ գույքի առք ու վաճառքի և (կամ) վարձակալության կամ անհատույց օգտագործման տրամադրման) ծառայություններ մատուցող,» բառերից հետո լրացնել «ռիելթորական, անշարժ գույքի կառավարման ծառայություններ մատուցող,» բառերը,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ ենթակետ.
«13) չեմ համարվում բանկի մասնակից (բաժնետեր) հանդիսացող կազմակերպություն:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2027 թվականի փետրվարի 1-ից, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունիսի 1-ից:
Ժամանակավոր պաշտոնակատար` Կ. Թամազյան
2026-09-24
Պաշտոնական հրապարակման օրը` 29 սեպտեմբերի 2026 թվական: