Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 242-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 սեպտեմբերի 2026 թվականի թիվ 236-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 242-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով նպաստել տեղական իրավաբանական անձանց համար միջազգային ֆինանսական շուկաների հասանելիությանը և գործընթացների պարզեցմանը` իրավաբանական անձի նույնականացուցչի տրամադրման արդյունավետ մեխանիզմների ներդրման միջոցով, ինչպես նաև ընդլայնել Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհվող տարբերակիչ ծածկագրերի շրջանակը` միջազգային ստանդարտներին համապատասխան.

 

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 175-րդ հոդվածի 3-րդ մասը, 176-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետը և 176-րդ հոդվածի 2-րդ մասը,

 

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի «Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից լրացուցիչ գործունեության տեսակները, դրանց իրականացման կարգը և պայմանները» կանոնակարգ 5/09-ը հաստատելու մասին» թիվ 242-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից լրացուցիչ գործունեության տեսակները, դրանց իրականացման կարգը և պայմանները» կանոնակարգ 5/09-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) Կանոնակարգի 4-րդ կետի 6-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով,

2) Կանոնակարգի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ և 8-րդ ենթակետերով.

«7) Կենտրոնական դեպոզիտարիան իրականացնում է իրավաբանական անձի նույնականացման միջազգային ծածկագրերի շնորհման, վավերացման, թարմացման, փոխանցման, դադարեցման, տեղեկությունների ստուգման և պահպանման հետ կապված գործակալական և այլ օժանդակ ծառայությունների մատուցում: Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից իրավաբանական անձի նույնականացման միջազգային ծածկագրի շնորհման գործակալական կամ այլ օժանդակ ծառայությունների մատուցումը չպետք է կապված լինի հաճախորդի կողմից Կենտրոնական դեպոզիտարիայի որևէ այլ ծառայությունից օգտվելու հանգամանքի հետ,

8) Կենտրոնական դեպոզիտարիան իրականացնում է ֆինանսական գործիքների, ռեֆերենցիալ (հղումային) գործիքների ու ցուցանիշների միջազգային տարբերակիչ ծածկագրերի շնորհում և դրա հետ կապված ծառայությունների մատուցում:»,

3) Կանոնակարգի 5-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության «բարի համբավի» բառերից հետո լրացնել «,» կետադրական նշանը և «տեղեկատվական և տվյալների անվտանգության» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի

    նախագահի տեղակալ                       Ա. Նուրբեկյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 սեպտեմբերի 2026 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
08.09.2026
N 236-Ն
Որոշում