Սեղմել Esc փակելու համար:
2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՍՏՈԿՀՈԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՆԻԱՅ ...

 

 

020.0300.220501

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 22 մայիսի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հ. Երիցյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի և 101-րդ հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի, 21(1), 25-րդ հոդվածի 1-ին կետի և 56-րդ հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2000 թվականի հոկտեմբերի 25-ին Ստոկհոլմում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Երիցյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Համաձայնագրի մասնակիցները, հանդիսանալով 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի և «Տարանցիկ միջազգային օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի կողմեր, կնքվող համաձայնագրի օգնությամբ նպատակ ունեն կանոնավոր օդային հաղորդակցություններ հաստատել իրենց երկրների համապատասխան տարածքների միջև:

Համաձայնագիրը Կողմերին օժտում է այնպիսի իրավունքներով, ինչպիսիք են` մյուս Կողմի տարածքի վրայով առանց վայրէջքի թռիչք կատարելը. մյուս Կողմի տարածքում ոչ առևտրային նպատակներով կանգառելը. ինչպես նաև մյուս Կողմի տարածքում կանգառելը` համաձայնագրին կից հավելվածում նշված կետերում:

Միաժամանակ, ըստ համաձայնագրի, Կողմի նշանակված ավիաընկերությունն իրավունք չունի մյուս Կողմի տարածքի մի կետից մյուսը ուղևորներ, բեռներ և փոստ տեղափոխել, անկախ նրանից` դա կատարվում է վճարով կամ վարձակալմամբ:

Համաձայնագրով կարգավորվում են նաև երկու երկրների օդային հաղորդակցության իրավական կարգավորմանն առնչվող այնպիսի հարցեր, ինչպիսիք են` պետությունների կողմից անմիջապես օդային հաղորդակցությունն իրականացնող ավիաընկերության նշանակման և դրա լիազորությունը չեղյալ հայտարարելու կարգը. միմյանց օդանավակայանների և սարքավորումների օգտագործման կանոնները. օդային հաղորդակցությանն առնչվող գործողությունների և ծառայությունների համար նախատեսվող մաքսատուրքերի գանձման պայմանները և այլ հարցեր:

Համաձայնագրի մասնակիցները պարտավորվել են իրենց կողմից նշանակված ավիաընկերություններին տրամադրել արդարացի և հավասար հնարավորություններ` համաձայնագրով նախատեսված միջազգային օդային փոխադրումների բնագավառում մրցակցելու համար:

Միաժամանակ, համաձայնագիրը նախատեսում է, որ մասնակիցները յուրաքանչյուր, եթե համոզված լինի, որ Պայմանավորվող մյուս կողմը խախտում է իր ստանձնած պարտավորությունները, և եթե առկա լինեն համաձայնագրի 4-րդ հոդվածում ամրագրված հիմքերը, իրավունք ունի չեղյալ համարել նրա նշանակած ավիաընկերությանը տրված շահագործման լիազորությունը կամ դադարեցնել այդ ավիաընկերության իրավունքների իրականացումը:

Համաձայնագրում կանոնակարգվում են նաև Կողմերի նշանակած ավիաընկերությունների փոխադրումների համար սակագների ներկայացման և հաստատման, եկամուտների փոխանցման, ավիաընկերությունների ներկայացուցչության, թռիչքների ժամանակացույցի հաստատման, ավիացիոն ապահովության, ավիացիոն անվտանգության, տարաձայնությունների կարգավորման կարգը և բազմաթիվ այլ հարցեր:

Համաձայնագիրն ունի հավելված, որում սահմանվում են Կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից շահագործվող երթուղիները և այն իրավունքները, որոնցից օգտվում են այդ ավիաընկերությունները` միջանկյալ և միմյանց տարածքներից դուրս գտնվող վայրերում:

Համաձայնագիրն անժամկետ է, սակայն Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի Պայմանավորվող մյուս կողմին ծանուցել համաձայնագիրը դադարեցնելու իր որոշման մասին: Այդ դեպքում համաձայնագրի գործողությունը կդադարի մյուս Կողմից ծանուցումն ստանալու օրվանից 12 ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության կողմից համաձայնագրով ստանձնված պարտավորությունները համապատասխանում են ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային տարբեր պայմանագրերով հանրապետության ստանձնած միջպետական համագործակցության վերաբերյալ ընդհանուր միջազգային իրավունքի համընդհանուր պարտադիր սկզբունքին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով, 67-րդ և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2000 թվականի հոկտեմբերի 25-ին Ստոկհոլմում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

22 մայիսի 2001 թվականի

ՍԴՈ-300

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
22.05.2001
N ՍԴՈ-300
Որոշում